Jump to content

Ալան Հատտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Հատտոն
անգլ.՝ Alan Hutton
Հատտոնը 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալան Հատտոն
Ազգությունը շոտլանդացի
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1984(1984-11-30)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլա
Համար 21
Պատանեկան կարիերա
2000-2003 Շոտլանդիա Ռեյնջերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2008 Շոտլանդիա Ռեյնջերս 94 (2)
2008-2011 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 51 (2)
2010   Անգլիա Սանդերլենդ 11 (0)
2011-ներկա Անգլիա Աստոն Վիլա 159 (3)
2012-2013   Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 7 (0)
2013   Իսպանիա Մալյորկա 17 (0)
2014   Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 9 (0)
Ազգային հավաքական
2007-2016 Շոտլանդիա Շոտլանդիա 50 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 6, 2016

Ալան Հատտոն (անգլ.՝ Alan Hutton, նոյեմբերի 30, 1984(1984-11-30)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Աստոն Վիլա»-ի կազմում։ Անցկացրել է 50 հանդիպում Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Իր կարիերան սկսել է «Ռեյնջերս»-ի կազմում և 2005 թվականին դարձել է Շոտլանդիայի չեմպիոն։ Հետագայում հանդես է եկել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և «Աստոն Վիլա»-ի կազմերում։ Վարձավճարով հանդես է եկել նաև «Սանդերլենդ»-ի, «Մալյորկա»-ի, «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի և «Բոլթոն Ուոնդերերս»-ի կազմերում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սեպտեմբերի 4-ին Հատտոնը միացել է շոտլանդական «Ռեյնջերս»-ին[3]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2002 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Շոտլանդիայի առաջնության շրջանակներում կայացած «Պարտիկ Տիսլ ՖԱ»-ի դեմ խաղում[4]։ Այս հանդիպումը միակն էր շոտլանդացի ֆուտբոլիստի համար 2002-03 մրցաշրջանի ընթացքում։ 2003-04 մրցաշրջանի ընթացքում Ալանը մասնակցել է 11 հանդիպման։ 2004 թվականի մարտի 23-ին նա խփել է իր առաջին գոլը՝ «Դանֆերմլին Ատլետիկ»-ի դեմ խաղում։

2004-05 մրցաշրջանի ընթացքում Ալան Հատտոնը մասնակցել է 12 հանդիպման և օգնել է թիմին դառնալ Շոտլանդիայի առաջնության և Շոտլանդիայի լիգայի գավաթի հաղթող։ 2005 թվականի փետրվարին «Կիլմարնոկ»-ի դեմ խաղում ֆուտբոլիստը կոտրել է ոտքը և ստիպված է եղել բաց թողնել 8 ամիս[5]։

2005-06 մրցաշրջանը դժվար էր ստացվեց «Ռեյնջերս»-ի համար, իսկ Ալանը մասնակցել է ընդամենը 23 հանդիպման։ 2007 թվականի ամռանը ֆուտբոլիստը 5 տարով երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը։

2007-08 մրցաշրջանը Հատտոնը լավ սկսեց և արժանացավ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գնահատանքին։ Ընդհանուր առմամբ Հատտոնը շոտլանդական թիմի կազմում մասնակցել է 94 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ[6]։

«Տոտենհեմ Հոտսպուր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-08 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալան Հատտոնը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտենհեմ Հոտսպուր»։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է փետրվարի 2-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[7]։

«Սանդերլենդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 1-ին Հատտոնը մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Սանդերլենդ»[8]։ Իր դեբյուտը Ալանը նշել է «Ուիգան Ատլետիկ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2010 թվականի ապրիլի 24-ին նա կարմիր քարտ է ստացել Ջոզի Ալտիդորի հետ բախման համար։

Վերադարձ «Տոտենհեմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալության ժամկետի ավարտից հետո Ալան Հատտոնը վերադարձել է «Տոտենհեմ»։ Նա մասնակցել է մրցաշրջանի առաջին խաղին և դարձել է գոլի հեղինակ։ Ալանը մասնակցել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայացած խաղին, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ մանչեսթերյան ակումբի հաղթանակով։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման[9]։ 2010-11 մրցաշրջանում Հատտոնը եղել է լոնդոնյան թիմի հիմնական աջ պաշտպանը։

2011-12 մրցաշրջանի սկզբում թիմ վերադարձավ եզրային պաշտպան Քայլ Ուոլկերը, որը վարձավճարով հանդես էր գալիս «Աստոն Վիլա»-ում։ Նա դարձավ «Տոտնհեմ»-ի հիմնական աջ պաշտպանը՝ պահեստայինների նստարանին թողնելով Հատտոնին։

«Աստոն Վիլա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 31-ին Հատտոնը տեղափոխվել է «Աստոն Վիլա» և թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 10-ին՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։ Հատտոնը մասնակցել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Աստոն Վիլա»-ի պարտությամբ։ Դեկտեմբերի 21-ին շոտլանդացին մասնակցել է «Արսենալ»-ի դեմ կայացած խաղին և հեռացվել է խաղադաշտից՝ երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով։

Հատտոնը առաջին մրցաշրջանը «Աստոն»-ի կազմում հիասթափեցնող էր, և նրա հետագա մրցելույթները թիմի կազմում կասկածի տակ էին։ 2012 թվականի հուլիսի 16-ին նա դուրս է մնացել 25 ֆուտբոլիստից կազմված կազմից, որը պետք է մասնակցեր մինչմրցաշրջանային հավաքին[10]։ Դուրս մնալով հիմնական թիմից Հատտոնը հայտնվեց դժվար իրավիճակում, սակայն նա հույս ուներ որ նորից կկարողանա վերադառնալ հիմնական թիմ[11]։

«Նոթինգհեմ Ֆորեստ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստոն Վիլա»-ի հիմնական կազմից դուրս մնալու պատճառով Հատտոնը ստիպված վարձավճարով տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»[12]։ Նա իր դեբյուտը նշել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Ֆորեստ»-ի հաղթանակով։ Թիմի կազմում նա իրր անցկացրած բոլոր 9 խաղերում հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում[13]։

2013 թվականի հունվարի 29-ին Հատտոնը մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է իսպանական «Մալյորկա»[14]։ Թիմի կազմում նա ստացել է 2-րդ համարի մարզաշապիկը[15]։ Իր դեբյուտը նա նշել է փետրվարի 3-ին՝ «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով՝ «Մալյորկա»-ի պարտությամբ։ 2013 թվականի հունիսի 30-ին ավարտվել է Ալանի վարձակալության ժամկետը և ֆուտբոլիստը վերադարձել է Անգլիա[16]։

«Բոլթոն Ուոնդերերս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 28-ին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բոլթոն Ուոնդերերս»[17]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է մարտի 11-ին՝ «Դերբի Կաունտի»-ի դեմ խաղում[18]։

Վերարդաձ «Աստոն Վիլա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո Ալան հատտոնը վերադարձել է «Աստոն Վիլա»։ Վերադարձից հետո առաջին անգամ մասնակցել է մինչմրցաշրջանային հավաքի ընթացքում կայացած «Մանսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ «Աստոն»-ի հաղթանակով։ Հատտոնը գերազանց հանդես եկավ մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ և Պրեմիեր Լիգայի հենց սկզբից դարձավ թիմի հիմնական եզրային պաշտպանը։ Սեպտեմբերի 16-ին նա 3 տարի ժամկետով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[19]։ Անգլիական թիմի կազմում Ալանը իր առաջին գոլը խփել է 2014 թվականի դեկտեմբերին կայացած «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղի ժամանակ։

Ալան Հատտոնը մասնակցել է Անգլիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 4-0 հաշվով՝ լոնդոնյան թիմի հաղթանակով[20]։ 2018 թվականի հունիսի 14-ին շոտլանդացին երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[21]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի ազգային հավաքական Ալանը առաջին անգամ հրավիրվել է 2007 թվականի մայիսի 11-ին։ Իր միջազգային դեբյուտը նա նշել է մայիսի 30-ին՝ Ավստրիայի հավաքականի դեմ խաղում։ Հատտոնը մասնակցել է 2007 թվականի սեպտեմբերին կայացած Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է շոտլանդացիների հաղթանակով[22]։

Հատտոնը 2016 թվականի մարտին մասնակցել է Չեխիայի հավաքականի դեմ խաղին, որը 50-րդն էր նրա միջազգային կարիերայում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ շոտլանդացիների հաղթանակով։ 2016 թվականի նոյմեբերին Շոտլանդիայի հավաքականի մարզիչ Գորդոն Ստրախանը հայտարարել է Ալանի միջազգային կարիերան ավարտելու մասին[23]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեյնջերս 2002-03 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2003-04 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 11 1 0 0 0 0 0 0 11 1
2004-05 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 10 0 1 0 0 0 1 0 12 0
2005-06 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 19 0 0 0 1 0 3 0 23 0
2006-07 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 33 1 1 0 2 0 8 1 44 2
2007-08 Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա 20 0 1 1 1 0 9 0 31 1
Արդյունք 94 2 3 1 4 0 21 1 122 4
տոտենհեմ Հոտսպուր 2007-08 Պրեմիեր Լիգա 14 0 0 0 1 0 0 0 15 0
2008-09 Պրեմիեր Լիգա 8 0 0 0 1 0 2 0 11 0
2009-10 Պրեմիեր Լիգա 8 0 2 0 4 0 0 0 14 0
2010-11 Պրեմիեր Լիգա 21 2 1 0 0 0 4 0 26 2
Արդյունք 51 2 3 0 6 0 6 0 66 2
Սանդերլենդ (վարձավճար) 2009-10 Պրեմիեր Լիգա 11 0 0 0 0 0 0 0 11 0
Արդյունք 11 0 0 0 0 0 0 0 11 0
Աստոն Վիլա 2011-12 Պրեմիեր Լիգա 31 0 2 0 1 0 0 0 34 0
2012-13 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2013-14 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014-15 Պրեմիեր Լիգա 30 1 3 0 1 0 0 0 34 1
2015-16 Պրեմիեր Լիգա 28 0 0 0 2 0 0 0 30 0
2016-17 Չեմպիոնշիպ 34 0 1 0 1 0 0 0 36 0
2017-18 Չեմպիոնշիպ 31 0 0 0 1 0 0 0 32 0
Արդյունք 128 1 6 0 6 0 0 0 140 1
Նոթինգհեմ Ֆորեստ (վարձավճար) 2012-13 Չեմպիոնշիպ 7 0 0 0 0 0 0 0 7 0
Արդյունք 7 0 0 0 0 0 0 0 7 0
Մալյորկա (վարձավճար) 2012-13 Լա Լիգա 17 0 0 0 0 0 0 0 17 0
Արդյունք 17 0 0 0 0 0 0 0 17 0
Բոլթոն Ուոնդերերս (վարձավճար) 2013-14 Չեմպիոնշիպ 9 0 0 0 0 0 0 0 9 0
Արդյունք 9 0 0 0 0 0 0 0 9 0
Կարիերայի արդյունք 322 5 12 1 16 0 27 1 376 7

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շոտլանդիայի չեմպիոն - 2004-05
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր - 2007-08

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Scottish Football League (2004 թ․ հոկտեմբեր). The Bell's Scottish Football Review 2004/05. CRE8. ISBN 0-9548556-0-4.
  4. «Rough justice as Gers beat Thistle». BBC Sport. 2002 թ․ դեկտեմբերի 22.
  5. "Hutton leg-break op is a success" BBC Sport. 28 February 2005.
  6. «Rangers 4–1 Dunfermline». BBC Sport. BBC. 2004 թ․ մարտի 23. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Jonathan Stevenson (2008 թ․ փետրվարի 2). «Tottenham 1–1 Man Utd». BBC Sport. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. Sunderland land Tottenham defender Alan Hutton on loan BBC Sport, 1 February 2010
  9. Jonathan Stevenson (2008 թ․ փետրվարի 24). «Tottenham 2–1 Chelsea». BBC Sport. Արխիվացված օրիգինալից փետրվարի 25, 2008-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
  10. AVFC (2012 թ․ հուլիսի 16). «USA Tour: Confirmed Villa party set for flight». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին.
  11. «Hutton admits frustration». Sky Sports. 2012 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  12. «Alan Hutton joins Nottingham Forest from Aston Villa». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  13. «Nottingham Forest see loan signings Jermaine Jenas and Alan Hutton depart». This is Nottingham. 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Real Mallorca sign Alan Hutton on loan from Aston Villa». Sky Sports. BSkyB. 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  15. «Alan Hutton's presentation skills are more 'mega duff' than Magaluf as Villa defender signs for Mallorca... He's USELESS!». Daily Mail. 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Hutton returns after transfer» [Hutton vuelve tras cesión.] (Spanish). Marca.com. 2013 թ․ հունիսի 30. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Bolton Wanderers snap up former Spurs defender Alan Hutton from Aston Villa». The Bolton News. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  18. «Derby 0 Bolton 0». BBC Sport. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  19. «Breaking news: Hutton signs new three year deal». Aston Villa F.C. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  20. «Gunners thrash Villa as Arsene Wenger makes history». Daily Telegraph. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  21. «Alan Hutton: Aston Villa right-back signs new contract». BBC Sport. BBC. 2018 թ․ հունիսի 14.
  22. France 0–1 Scotland BBC Sport, 12 September 2007
  23. «Alan Hutton: Aston Villa defender 'out of the frame' for Scotland». BBC Sport. BBC. 2016 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Հատտոն» հոդվածին։