Jump to content

Աթանագինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանագինես
 
Մասնագիտություն՝ սարկավագ և ռազմական գործիչ
Ծննդյան օր 313
Վախճանի օր 349
Վախճանի վայր Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք
Դինաստիա Գրիգորյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Հուսիկ Ա[1][2]
Մայր Անանուն Արշակունի[1][2]
Ամուսին Բամբիշ[3][2]
Զավակներ Ներսես Ա Մեծ[1][2]

Աթանագինես Պարթև (313 - 349, Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք), հայ զինվորական Մեծ Հայքում, Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Հուսիկ Ա Պարթևի (295-374) որդին և Ներսես Մեծի (329-373) հայրը, Պապ Պարթևի (313-349) երկվորյակ եղբայրը, Գրիգորյանների հոգևորական տոհմից[4][5] [6]։

Աթանագինեսը սերվում է Գրիգորյանների հայ ազնվական-հոգևորական տոհմից, որի հիմնադիրը՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն էր։ Լուսավորիչները սերվում էին պարթևական Սուրենի պահլավ տոհմից, որը իր հերթին Պարթև Արշակունիների հեռավոր ճյուղն էր[6]։ Նրա հայրը՝ Հուսիկ Ա Պարթևը 341-347 թվականներին եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս[4][5][6]։

Մայրը, որի անունն անհայտ է, Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծ-ի դուստրն էր։ Նրա նախնիները սերում են Արշակ Ա Պարթևից, ով մ․թ․ա․ 240-ական թվականներին ենթարկվում Սելևկան տերությանը, իսկ հետագայում հիմնադրեց Պարթևական տերությունը, որը գոյատևեց շուրջ 400 տարի․ Պարթևստանում մինչև 224 թվականը, իսկ Մեծ Հայքում մինչև 428 թվականը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթանագինեսը ծնվել է 313 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի և Հայոց արքա Տրդատ Գ Մեծ-ի անհայտ անունով դստեր ընտանիքում։ Ուներ երկվորյակ եղբայր՝ Պապը[4][6]։

Մահացել է եղբոր՝ Պապի հետ, 349 թվականին, Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ քաղաքում[4][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
  3. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 87 et 243.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդ, Գ․ ե, ժգ, ժե, ժթ․, Դ․ գ․
  5. 5,0 5,1 «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Գ, գլուխ ի, ժզ, խթ․
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 67․