Ազգային առաջընթաց կուսակցություն
Ազգային առաջընթաց կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Կարգախոս | Նոր իրավիճակ, նոր լուծումներ |
Հիմնադրված | 2018 թ, հոկտեմբերի 3 |
Քաղաքական հայացք | սոցիալ-լիբերալիզմ |
Կայք | npp.am |
Ազգային առաջընթաց կուսակցություն, Հայաստանում գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների ու հանրային գործիչների կողմից։ Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։
Հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության հիմնադիրները տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական շարժումների անդամներ են, այդ թվում՝ «Դեմ եմ» շարժման անդամներ, Էլեկտրիկ Երևան շարժման անդամներ և Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության[1] անդամներ, այդ թվում՝ Հայկ Գրիգորյան, Աշոտ Բայաթյան, Ռազմիկ Ալավերդյան, Ղազար Մարգարյան, Ալբերտ Ռոստոմյան, Սամվել Մելիքյան, Ռաֆայել Գրիգորյան և այլք։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը քարոզում է սոցիալապես պատասխանատու պետության գաղափարը՝ ժամանակակից կամ ձախ լիբերալիզմ, որը ենթադրում է կարգավորված շուկայական տնտեսություն, ինչպես նաև ուղիղ ժողովրդավարության խորացում, այդ թվում՝ համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։ Կուսակցությունը կողմնակից է Արցախի և Հայաստանի միավորմանը, կողմ է Եվրոպայի և ԱՄՆ հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերի խորացմանը և Ռուսաստանի հետ չեզոք և փոխշահավետ հարաբերությունների պահպանմանը, ինչպես նաև Իրանի հետ առտրաշրջանառության, հատկապես նավթամթերքների ու գազի, ավելացմանը, այդ թվում՝ ուղիղ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման միջոցով։
Մասնակցությունը ընտրական գործընթացներին
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թ դեկտեմբերի 9-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը մասնակցեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3][4][5]։
Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018 թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քննադատեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրական փոփոխություններ չիրականացնելու, Ընտրական օրենքսգիրքը չփոփոխելու, Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու համար, ինչպես նաև առաջ քաշեց տարածքային բարեփոխումների հայեցակարգ և քաղաքացու կողմից զենք կրելու իրավունք՝ Ազգային գվարդիայի գաղափարի իրականացման նպատակով, Շվեյցարիայի օրինակով։
Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018 թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացավ 4121 ձայն կամ ընդհանուր ձայների 0,33 %-ը։
«Նոր Սահմանադրություն» նախաձեռնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թ-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը նախաձեռնեց «Նոր Սահմանադրություն» շարժումը՝ նպատակ ունենալով սկսել սահմանադրական փոփոխությունների հանրային լայն քննարկում։ Կուսակցությունը նաև հրապարակեց իր առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, Իսլանդիայի օրինակով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մենք զինվորի կողքին ենք- Երթ դեպի Բաղրամյան 26
- ↑ Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
- ↑ https://armtimes.com/hy/article/148570.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20190814094942/https://www.tert.am/am/news/2018/11/15/Azgayin-arajyntac/2846012. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20181209123604/http://ankakh.com/article/108270/%C2%ABazgayin-arradjenthats%C2%BB-kusaktsuthyun%E2%80%A4-aj-um--myenq-linyelu-yenq-qaghaqatsu-hyenarane-yev-zspvogh-uj-nikvol-pashinyanin. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://medium.com/equal-citizens/on-icelands-crowdsourced-constitution-ad99aae75fce.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)