Jump to content

Ադերալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադերալ

Ադդերալ, կամ դեկստրոամֆետամինի սուլֆատ, դեկստրոամֆետամինի սախարատ, ամֆետամինի սուլֆատ և ամֆետամինի ասպարտատ համադրված դեղամիջոց է, որը ներառում է չորս ամֆետամինի աղեր։ Օգտագործվում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման համար։ Օգտագործվում է նաև որպես սպորտային դոպինգ և կոգնիտիվ ունակությունները բարձրացնող միջոց, որպես աֆրոդիզիակ և էյֆորետիկ ժամանցի համար։ Ադերալը կենտրոնական նյարդային համակարգի հոգեխթանիչ է, որը պատկանում է ֆենիլէթիլամինների դասին։ Աղերի պարունակությամբ ակտիվ բաղադրիչները կազմում են՝ 25% լևամֆետամին և 75% դեկստրոամֆետամին աղեր։[1][2][3].

Ադդերալը սովորաբար լավ հանդուրժվող և արդյունավետ է ՈՒՊՀՀ և նարկոլեպսիայի բուժման ժամանակ։ Թերապևտիկ դոզաներում ադերալը առաջացնում է էմոցիոնալ և կոգնիտիվ էֆեկտներ՝ էյֆորիա, լիբիդոյի փոփոխություն, արթնության մակարդակի բարձրացում, կոգնիտիվ վերահսկողության բարելավում։ Առաջացնում է ֆիզիկական ազդեցություն՝ արագ արձագանքման ժամանակ, հոգնածության զգացողության ճնշում և մկանային տոնուսի բարձրացում։ Մյուս կողմից, ադդերալը ավելի մեծ դոզաներում կարող է խախտել կոգնիտիվ վերահսկողությունը, առաջացնել մկանային հյուսվածքների քայքայում կամ առաջացնել խթանիչ փսիխոզ։ Ադդերալի կողմնակի ազդեցությունները մեծապես տարբերվում են անհատների մեջ, առավել հաճախ ներառում են անքնություն, բերանի չորություն և ախորժակի կորուստ: Կախվածության զարգացման ռիսկը աննշան է, եթե օգտագործել ադերալը թերապևտիկ դոզաներում, օրինակ` ՈՒՊՀՀ -ի բուժման համար: Այնուամենայնիվ, ադերալի կանոնավոր օգտագործումը մեծ օրական չափաբաժիններով կախվածության զգալի ռիսկ է առաջացնում առկա ուժեղացնող ազդեցությունների պատճառով:[1][2][4][5][6][7][8][9][10][11][12].

Գործողության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադերալի երկու ամֆետամինային էնանտիոմերները (լեվամֆետամինը և դեքստրոամֆետամինը) մեղմացնում են ՈՒՊՀՀ-ի և նարկոլեպսիայի ախտանիշները՝ բարձրացնելով ուղեղում նորադրենալինի և դոֆամինի նյարդահաղորդիչների ակտիվությունը, ինչը նեյրոնների ընկալիչների հետ փոխազդեցության արդյունք է: Դեքստրոամֆետամինը կենտրոնական նյարդային համակարգի ավելի հզոր խթանիչ է, քան լեվամֆետամինը։ Լեվամֆետամինը մի փոքր ավելի ուժեղ սրտանոթային և ծայրամասային ազդեցություն ունի և ավելի երկար է մնում մարմնում։ Ադերալի ակտիվ բաղադրիչ ամֆետամինը, ունի բազմաթիվ ընդհանուր քիմիական և դեղաբանական հատկություններ, մասնավորապես ֆենիլէթիլամինի և N-մեթիլֆենէթիլամինի հետ՝ վերջինս ամֆետամինի կառուցվածքային իզոմեր է[13][14][15][16]։ 2013 թվականին ԱՄՆ-ում ադերալը 200-րդն էր նշանակված դեղերի քանակով՝ ունենալով ավելի քան 3 միլիոն դեղատոմս, իսկ 2021 թվականին՝ 24-րդը (ավելի քան 25 միլիոն դեղատոմս)[17][18]։

Ադերալը օգտագործվում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի (քնի խանգարում) բուժման համար[2]: Հայտնի է, որ ամֆետամինի երկարատև ազդեցությունը բավականին բարձր չափաբաժիններով որոշ կենդանիների տեսակների մոտ հանգեցնում է դոֆամինային համակարգի աննորմալ զարգացման կամ նյարդերի վնասման[19][20], բայց ՈՒՊՀՀ ունեցող մարդկանց մոտ դեղագործական ամֆետամինները բարելավում են ուղեղի զարգացումը և նյարդերի աճը[21][22][23]։ Ամֆետամինով երկարատև բուժումը կարող է նվազեցնել ՈՒՊՀՀ-ով տառապող մարդկանց ուղեղի կառուցվածքի և գործառույթի խանգարումները և բարելավել ուղեղի մի քանի մասերի գործառույթը, օրինակ՝ բազալ գանգլիոնի աջ պոչային միջուկը[21][22][23]։

Խթանիչների վերաբերյալ կլինիկական հետազոտությունների ակնարկները հաստատել են ՈՒՊՀՀ-ի բուժման համար ամֆետամինի երկարատև շարունակական օգտագործման անվտանգությունն ու արդյունավետությունը[24][25][26]։ 2 տարի տևողությամբ ՈՒՊՀՀ-ի բուժման շարունակական խթանիչ թերապիայի պատահականացված վերահսկվող փորձարկումները ցույց են տվել բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը[24][25]: Երկու վերանայված ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՈՒՊՀՀ-ի երկարաժամկետ շարունակական խթանման թերապիան արդյունավետ է հիմնական ախտանիշները նվազեցնելու համար (գերակտիվություն, անուշադրություն և իմպուլսիվություն)։ Բարելավել է կյանքի որակը, ակադեմիական նվաճումները և մեծ թվով ֆունկցիոնալ արդյունքներ 9 կատեգորիաներում, որոնք վերաբերում են ակադեմիական արդյունքներին, հակասոցիալական վարքագծին, մեքենա վարելուն, հանգստի նյութերի օգտագործմանը, գիրությանը, զբաղվածությանը, ինքնագնահատմանը, սոցիալական ծառայությունների օգտագործմանը և սոցիալական գործառույթին[24][26]։

Վերանայված ուսումնասիրություններից մեկում նշվել է ամֆետամինով բուժման իննամսյա պատահականացված վերահսկվող փորձարկում ՈՒՊՀՀ-ով երեխանների մոտ, որը ցույց է տվել IQ-ի միջին աճ 4,5 կետով, ուշադրության շարունակական բարձրացում և խանգարող վարքի և գերակտիվության շարունակական նվազեցում[25]: Մեկ այլ ուսումնասիրություն, որը հիմնված է երկարատև հետագա հետազոտությունների վրա ցույց է տվել, որ խթանիչ թերապիան, որը սկսվել է մանկության տարիներին, ունի շարունակական արդյունավետություն ՈՒՊՀՀ ախտանիշները վերահսկելու և հասուն տարիքում զարգացման ռիսկը նվազեցնելու համար[24]։

ՈՒՊՀՀ-ի ժամանակակից մոդելները ցույց են տալիս, որ այն կապված է ուղեղի որոշ նյարդահաղորդիչների համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների հետ[13]։ Այս ֆունկցիոնալ խանգարումները ներառում են դոՖամինի նեյրոհաղորդման խանգարում մեզոկորտիկոլիմբիկ պրոյեկցիայում և նորադրենալինի նեյրոհաղորդում նորադրեներգիկ պրոեկցիայում՝ կապույտ բծից մինչև նախաճակատային ծառի կեղև[13]: Հոգեխթանիչներ մեթիլֆենիդատը և ամֆետամինը, արդյունավետ են ՈՒՊՀՀ-ի բուժման համար, քանի որ դրանք մեծացնում են նյարդահաղորդիչների գործունեությունը այս համակարգերում[4][13]։ Ադերալ օգտագործող մարդկանց մոտ 80%-ը նշում է ՈՒՊՀՀ ախտանիշների բարելավման մասին[27]: Խթանիչ դեղեր օգտագործող ՈՒՊՀՀ ունեցող երեխաները հակված են ավելի լավ շփվել հասակակիցների և ընտանիքի անդամների հետ, ավելի լավ են սովորում դպրոցում, ավելի քիչ շեղված և իմպուլսիվ են և ունեն ավելի երկար ուշադրության շրջան[28][29]:

Դեղագործական ամֆետամիններով երեխաների, դեռահասների և մեծահասակների մոտ ՈՒՊՀՀ-ի բուժման վերաբերյալ Կոկրանյան (կազմակերպություն) ակնարկները նշում են, որ այս դեղերը նվազեցնում են ախտանիշների սրությունը, բայց ունեն բուժման դադարեցման ավելի բարձր դեպքեր, քան ոչ խթանիչ դեղամիջոցները՝ դրանց անբարենպաստ կողմնակի ազդեցությունների պատճառով[30][31]։ Կոկրանիի տիկոզ խանգարումներ ունեցող երեխաների մոտ ՈՒՊՀՀ-ի բուժման մասին ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խթանիչները ընդհանուր առմամբ տիկերը չեն վատթարացնում, բայց դեքստրոամֆետամինի բարձր չափաբաժինները կարող են սրել տիկերը որոշ մարդկանց մոտ[32]։

Ադերալը հասանելի է արագ թողարկման հաբերի տեսքով, ինչպես նաև երկարացված թողարկման երկու տարբերակների տեսքով՝ Adderall XR և Mydayis[2][33]: Երկարացված թողարկման պարկուճները սովորաբար ընդունում են առավոտյան[34]: Adderall XR ապրանքանիշի ներքո թողարկվում է 10-12 ժամ գործողության ժամկետով դեղամիջոց, որն ապահովում է թերապևտիկ ազդեցություն և պլազմայի կոնցենտրացիա, որը նույնական է երկու դեղաչափի՝ 4 ժամ ընդմիջումով[33][35]։

Կատարողականի բարելավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին կլինիկական ուսումնասիրությունների համակարգված վերանայումը և մետավերլուծությունը ցույց տվեց, որ ամֆետամինը նորմալ առողջ մեծահասակների մոտ, երբ օգտագործվում է փոքր դոզաներով, տալիս է ճանաչողական ունակությունների համեստ, բայց միանշանակ բարելավումներ, որոնք ներառում են աշխատանքային հիշողություն, երկարատև էպիզոդիկ հիշողություն, արգելակման վերահսկում և ուշադրության որոշ ասպեկտներ[36][37]: Ամֆետամինի ճանաչողական ուժեղացման Այս ազդեցությունները մասամբ պայմանավորված են ինչպես դոֆամինի D1 ընկալիչի, այնպես էլ α2 ադրեներգիկ ընկալիչի անուղղակի ակտիվացմամբ նախածնոտային կեղևում[4][36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Montgomery K. A. Sexual desire disorders(անգլ.) // Psychiatry (Edgmont). — 2008. — Т. 5. — № 6. — С. 50—55. — PMID 19727285.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Adderall IR Prescribing Information» (PDF). United States Food and Drug Administration (անգլերեն). Teva Pharmaceuticals USA, Inc. 2015-10. էջեր 1–6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-09-15-ին. Վերցված է 2016-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Mydayis Prescribing Information» (PDF). United States Food and Drug Administration. Shire US Inc. 2017-06. էջեր 1–21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-06-09-ին. Վերցված է 2017-08-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Malenka R. C., Nestler E. J., Hyman S. E. Chapter 13: Higher Cognitive Function and Behavioral Control // Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience / Sydor A., Brown R. Y.. — 2nd. — New York, USA: McGraw-Hill Medical, 2009. — С. 318, 321. — ISBN 9780071481274
  5. Liddle D. G., Connor D. J. Nutritional supplements and ergogenic AIDS(անգլ.) // Prim. Care. — 2013. — Т. 40. — № 2. — С. 487—505. — doi:10.1016/j.pop.2013.02.009 — PMID 23668655.
  6. «Adderall XR Prescribing Information» (PDF). U.S. Food and Drug Administration (անգլերեն). 2013-12. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-12-30-ին. Վերցված է 2013-12-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Adderall XR Prescribing Information» (PDF). U.S. Food and Drug Administration (անգլերեն). 2013-12. էջեր 4–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-12-30-ին. Վերցված է 2013-12-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Shoptaw S. J., Kao U., Ling W. Treatment for amphetamine psychosis(անգլ.) // Cochrane Database Syst. Rev. / Shoptaw S. J., Ali R.. — 2009. — № 1. — С. CD003026. — doi:10.1002/14651858.CD003026.pub3 — PMID 19160215. — «A minority of individuals who use amphetamines develop full-blown psychosis requiring care at emergency departments or psychiatric hospitals. In such cases, symptoms of amphetamine psychosis commonly include paranoid and persecutory delusions as well as auditory and visual hallucinations in the presence of extreme agitation. More common (about 18 %) is for frequent amphetamine users to report psychotic symptoms that are sub-clinical and that do not require high-intensity intervention …
    About 5-15 % of the users who develop an amphetamine psychosis fail to recover completely (Hofmann 1983) …
    Findings from one trial indicate use of antipsychotic medications effectively resolves symptoms of acute amphetamine psychosis.
    psychotic symptoms of individuals with amphetamine psychosis may be due exclusively to heavy use of the drug or heavy use of the drug may exacerbate an underlying vulnerability to schizophrenia.»
  9. Greydanus D. «Stimulant Misuse: Strategies to Manage a Growing Problem» (PDF). American College Health Association (անգլերեն). էջ 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-11-03-ին. Վերցված է 2013-11-02-ին.
  10. Malenka R. C., Nestler E. J., Hyman S. E., Holtzman D. M. Chapter 16: Reinforcement and Addictive Disorders // Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience. — 3rd. — New York: McGraw-Hill Medical, 2015. — ISBN 9780071827706
  11. Stolerman I.P. Encyclopedia of Psychopharmacology / Stolerman I. P.. — Berlin, Germany; London, England: Springer, 2010. — С. 78. — ISBN 9783540686989
  12. Howell, L. Monoamine transporters and psychostimulant addiction(անգլ.) // Biochemical Pharmacology : journal. — 2008. — Т. 75. — № 1. — С. 196—217. — doi:10.1016/j.bcp.2007.08.003 — PMID 17825265.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Malenka R. C., Nestler E. J., Hyman S. E. Chapter 6: Widely Projecting Systems: Monoamines, Acetylcholine, and Orexin // Molecular Neuropharmacology: A Foundation for Clinical Neuroscience / Sydor A., Brown R. Y.. — 2nd. — New York, USA: McGraw-Hill Medical, 2009. — С. 154—157. — ISBN 9780071481274
  14. Broadley K. J. The vascular effects of trace amines and amphetamines(անգլ.) // Pharmacol. Ther. : journal. — 2010. — Т. 125. — № 3. — С. 363—375. — doi:10.1016/j.pharmthera.2009.11.005 — PMID 19948186.
  15. Westfall D. P., Westfall T. C. Miscellaneous Sympathomimetic Agonists // Goodman & Gilman's Pharmacological Basis of Therapeutics / Brunton L. L., Chabner B. A., Knollmann B. C.. — 12th. — New York, USA: McGraw-Hill Education, 2010. — ISBN 9780071624428
  16. Anthony, E. Explorations in Child Psychiatry. — Springer Science & Business Media, 2013. — С. 93—94. — ISBN 9781468421279
  17. Kane SP (2021-07-03). «The Top 300 Drugs of 2021 - Drug Usage Statistics, ClinCalc DrugStats Database». ClinCalc (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-12-ին. Վերցված է 2019-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Dextroamphetamine; Dextroamphetamine Saccharate; Amphetamine; Amphetamine Aspartate - Drug Usage Statistics, ClinCalc DrugStats Database». ClinCalc (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-01-ին. Վերցված է 2021-07-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Márcia Carvalho, Helena Carmo, Vera Marisa Costa, João Paulo Capela, Helena Pontes Toxicity of amphetamines: an update(անգլ.) // Archives of Toxicology. — 2012. — В. 8. — Т. 86. — С. 1167—1231. — ISSN 1432-0738 0340-5761, 1432-0738. — doi:10.1007/s00204-012-0815-5
  20. Steven Berman, Joseph O'Neill, Scott Fears, George Bartzokis, Edythe D. London Abuse of Amphetamines and Structural Abnormalities in the Brain(անգլ.) // Annals of the New York Academy of Sciences. — 2008. — В. 1. — Т. 1141. — С. 195—220. — doi:10.1196/annals.1441.031
  21. 21,0 21,1 Heledd Hart, Joaquim Radua, Tomohiro Nakao, David Mataix-Cols, Katya Rubia Meta-analysis of Functional Magnetic Resonance Imaging Studies of Inhibition and Attention in Attention-deficit/Hyperactivity Disorder: Exploring Task-Specific, Stimulant Medication, and Age Effects(անգլ.) // JAMA. — 2013. — В. 2. — Т. 70. — С. 185. — ISSN 2168-622X. — doi:10.1001/jamapsychiatry.2013.277 Архивировано из первоисточника 8 Օգոստոսի 2020.
  22. 22,0 22,1 Thomas J. Spencer, Ariel Brown, Larry J. Seidman, Eve M. Valera, Nikos Makris Effect of Psychostimulants on Brain Structure and Function in ADHD: A Qualitative Literature Review of Magnetic Resonance Imaging–Based Neuroimaging Studies(անգլ.) // The Journal of Clinical Psychiatry. — 2013. — В. 09. — Т. 74. — С. 902—917. — ISSN 0160-6689. — doi:10.4088/JCP.12r08287
  23. 23,0 23,1 T. Frodl, N. Skokauskas Meta-analysis of structural MRI studies in children and adults with attention deficit hyperactivity disorder indicates treatment effects: Meta-analysis of structural MRI ADHD studies(անգլ.) // Acta Psychiatrica Scandinavica. — 2012. — В. 2. — Т. 125. — С. 114—126. — doi:10.1111/j.1600-0447.2011.01786.x
  24. 24,0 24,1 24,2 24,3 Yu-Shu Huang, Ming-Horng Tsai Long-Term Outcomes with Medications for Attention-Deficit Hyperactivity Disorder: Current Status of Knowledge(անգլ.) // CNS Drugs. — 2011. — В. 7. — Т. 25. — С. 539—554. — ISSN 1172-7047. — doi:10.2165/11589380-000000000-00000 — «Several other studies, including a meta-analytic review and a retrospective study, suggested that stimulant therapy in childhood is associated with a reduced risk of subsequent substance use, cigarette smoking and alcohol use disorders. … Recent studies have demonstrated that stimulants, along with the non-stimulants atomoxetine and extended-release guanfacine, are continuously effective for more than 2-year treatment periods with few and tolerable adverse effects. The effectiveness of long-term therapy includes not only the core symptoms of ADHD, but also improved quality of life and academic achievements. The most concerning short-term adverse effects of stimulants, such as elevated blood pressure and heart rate, waned in long-term follow-up studies. … The current data do not support the potential impact of stimulants on the worsening or development of tics or substance abuse into adulthood. In the longest follow-up study (of more than 10 years), lifetime stimulant treatment for ADHD was effective and protective against the development of adverse psychiatric disorders».
  25. 25,0 25,1 25,2 Millichap J.G. Chapter 9: Medications for ADHD // Attention Deficit Hyperactivity Disorder Handbook: A Physician's Guide to ADHD / Millichap J. G.. — 2nd. — New York, USA: Springer, 2010. — С. 121—123, 125—127. — ISBN 9781441913968
  26. 26,0 26,1 Arnold L. E., Hodgkins P., Caci H., Kahle J., Young S. Effect of treatment modality on long-term outcomes in attention-deficit/hyperactivity disorder: a systematic review(անգլ.) // PLoS ONE : journal. — 2015. — Т. 10. — № 2. — С. e0116407. — doi:10.1371/journal.pone.0116407 — PMID 25714373. — «The highest proportion of improved outcomes was reported with combination treatment (83 % of outcomes). Among significantly improved outcomes, the largest effect sizes were found for combination treatment. The greatest improvements were associated with academic, self-esteem, or social function outcomes».
    Figure 3: Treatment benefit by treatment type and outcome group Արխիվացված 2021-08-27 Wayback Machine
  27. Jack Parker, Val Harpin, Gill Wales, Nevyne Chalhoub The long-term outcomes of interventions for the management of attention-deficit hyperactivity disorder in children and adolescents: a systematic review of randomized controlled trials(անգլ.) // Psychology Research and Behavior Management. — 2013. — С. 87. — ISSN 1179-1578. — doi:10.2147/PRBM.S49114 Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2019. — «Only one paper examining outcomes beyond 36 months met the review criteria. … There is high level evidence suggesting that pharmacological treatment can have a major beneficial effect on the core symptoms of ADHD (hyperactivity, inattention, and impulsivity) in approximately 80 % of cases compared with placebo controls, in the short term».
  28. Millichap J.G. Chapter 9: Medications for ADHD // Attention Deficit Hyperactivity Disorder Handbook: A Physician's Guide to ADHD / Millichap J. G.. — 2nd. — New York, USA: Springer, 2010. — С. 111—113. — ISBN 9781441913968
  29. «Stimulants for Attention Deficit Hyperactivity Disorder». WebMD (անգլերեն). Healthwise. 2010-04-12. Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին. Վերցված է 2013-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Castells X., Blanco-Silvente L., Cunill R. Amphetamines for attention deficit hyperactivity disorder (ADHD) in adults(անգլ.) // Cochrane Database Syst. Rev. : journal. — 2018. — Т. 8. — С. CD007813. — doi:10.1002/14651858.CD007813.pub3 — PMID 30091808.
  31. Punja S., Shamseer L., Hartling L., Urichuk L., Vandermeer B., Nikles J., Vohra S. Amphetamines for attention deficit hyperactivity disorder (ADHD) in children and adolescents(անգլ.) // Cochrane Database Syst. Rev. : journal. — 2016. — Т. 2. — С. CD009996. — doi:10.1002/14651858.CD009996.pub2 — PMID 26844979.
  32. Osland S. T., Steeves T. D., Pringsheim T. Pharmacological treatment for attention deficit hyperactivity disorder (ADHD) in children with comorbid tic disorders(անգլ.) // Cochrane Database Syst. Rev. : journal. — 2018. — Т. 6. — С. CD007990. — doi:10.1002/14651858.CD007990.pub3 — PMID 29944175.
  33. 33,0 33,1 «Adderall XR Prescribing Information» (PDF). United States Food and Drug Administration. Shire US Inc. 2013-12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-12-30-ին. Վերցված է 2013-12-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. Truven Health Analytics. «Amphetamine/Dextroamphetamine (By mouth)». PubMed Health. Micromedex Consumer Medication Information. Արխիվացված է օրիգինալից 2014-10-11-ին. Վերցված է 2015-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Алан Ф. Шацберг, Джонатан О. Коул, Чарлз ДеБаттиста Руководство по клинической психофармакологии = Manual of Clinical Psychopharmacology. — М.: МЕДпресс-информ, 2014. — 608 с. — ISBN 978-5-00030-101-2
  36. 36,0 36,1 Robert C. Spencer, David M. Devilbiss, Craig W. Berridge The Cognition-Enhancing Effects of Psychostimulants Involve Direct Action in the Prefrontal Cortex(անգլ.) // Biological Psychiatry. — 2015. — В. 11. — Т. 77. — С. 940—950. — doi:10.1016/j.biopsych.2014.09.013 Архивировано из первоисточника 23 փետրվարի 2020. — «The procognitive actions of psychostimulants are only associated with low doses. Surprisingly, despite nearly 80 years of clinical use, the neurobiology of the procognitive actions of psychostimulants has only recently been systematically investigated. Findings from this research unambiguously demonstrate that the cognition-enhancing effects of psychostimulants involve the preferential elevation of catecholamines in the PFC and the subsequent activation of norepinephrine α2 and dopamine D1 receptors. ... This differential modulation of PFC-dependent processes across dose appears to be associated with the differential involvement of noradrenergic α2 versus α1 receptors. Collectively, this evidence indicates that at low, clinically relevant doses, psychostimulants are devoid of the behavioral and neurochemical actions that define this class of drugs and instead act largely as cognitive enhancers (improving PFC-dependent function). ... In particular, in both animals and humans, lower doses maximally improve performance in tests of working memory and response inhibition, whereas maximal suppression of overt behavior and facilitation of attentional processes occurs at higher doses»
  37. Irena P. Ilieva, Cayce J. Hook, Martha J. Farah Prescription Stimulants' Effects on Healthy Inhibitory Control, Working Memory, and Episodic Memory: A Meta-analysis(անգլ.) // Journal of Cognitive Neuroscience. — 2015. — В. 6. — Т. 27. — С. 1069—1089. — ISSN 1530-8898 0898-929X, 1530-8898. — doi:10.1162/jocn_a_00776 Архивировано из первоисточника 22 փետրվարի 2020. — «Specifically, in a set of experiments limited to high-quality designs, we found significant enhancement of several cognitive abilities. ... The results of this meta-analysis ... do confirm the reality of cognitive enhancing effects for normal healthy adults in general, while also indicating that these effects are modest in size»