Jump to content

Ադենոկարցինոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենոկարցինոմա
Adenocarcinoma
Սիգմոիդ հաստ աղիքի ադենոկարցինոմա
Տեսակքաղցկեղ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
Ադենոկարցինոմա Վիքիպահեստում

Ադենոկարցինոմա (անգլ.՝ Adenocarcinoma), պրիզմայաձև էպիթելից առաջացած չարորակ ուռուցք:

Հիմնականում առաջանում է լորձաթաղանթներում և գեղձային օրգաններում:

Ադենոկարցինոման ձևավորվում է տարբեր տեսակի և չափսի գեղձային գոյացություններ, որոնք ներաճելով շրջակա հյուսվածքներ՝ «քանդում» են դրանք:

Ադենոկարցինոմայի լավ, չափավոր և վատ տարբերակված տեսակները մանրադիտակի տակ

Գեղձերը կարող են ձևավորվել բազմակորիզ էպիթելով, սակայն լուսանցքը միշտ պահպանված է: Լուսացանցքները երբեմն կարող են լինել լայնացած, պտիկաձև ներաճով. այս դեպքում անվանում են պապիլյար ադենոկարցինոմա: Տարբերում են նաև տուբուլյար, տրաբեկուլյար, ցիստադենոմա և ալվեոլյար տեսակներ:

Հյուսվածաախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի օրինակներ, որտեղ ադենոկարցինոման տարածված ձև է.

Հաստ աղիքի քաղցկեղի մեծ մասը ադենոկարցինոմաներ են: Դա պայմանավորված է նրանով, որ հաստ աղիքն ունի բազմաթիվ գեղձեր, որոնք հիմնականում ունեն պարզ և խողովակավոր տեսք:

Թոքի ադենոկարցինոմա

Թոքերի քաղցկեղի գրեթե 40%-ը ադենոկարցինոմաներ են[4]: Հաճախ հանդիպում է չծխողների, երիտասարդ կանանց և Ասիայի բնակիչների մոտ: Ադենոկարցինոմայի ենթատեսակը՝ բրոնխիոլալվեոլային քաղցկեղը, ավելի տարածված է չծխող կանանց մոտ և կարող է պահանջել երկարաժամկետ բուժում[5]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ.Ն. Մկրտչյան; Ա.Վ. Ազնավուրյան (2020). Նելլի Գ. Խոստիկյան (ed.). Ախտաբանական անատոմիա | Գլուխ 9. Էպիթելային ծագման ուռուցքներ՝ առանց յուրահատուկ տեղակայման. ԵՊԲՀ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Cancer Report 2014 | Մաս 5.3. World Health Organization (published 2014թ.). 2014. ISBN 978-92-832-0429-9.
  2. Bond-Smith G; Banga N; Hammond TM; Imber CJ (2012). Pancreatic adenocarcinoma. BMJ. էջեր e2476. doi:10.1136/bmj.e2476. PMID 22592847.
  3. World Cancer Report 2014 |. World Health Organization (published 2014թ.). 2014. էջեր 473–474. ISBN 978-92-832-0429-9.
  4. Lu C; Onn A; Vaporciyan AA; Chang JY; Glisson BS; Komaki R; Wistuba II; Roth JA; Herberst RS (2010). Cancer of the Lung (Holland-Frei Cancer Medicine, 8-րդ ed.). People's Medical Publishing House. ISBN 978-1-60795-014-1.
  5. Subramanian J; Govindan R (2007). Lung cancer in never smokers: a review. Journal of Clinical Oncology. էջեր 561–570. doi:10.1200/JCO.2006.06.8015. PMID 17290066.