ԱՐԻ գրական և տաղանդի գործակալություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ԱՐԻ գրական և տաղանդի գործակալություն | |
---|---|
Տեսակ | ՍՊԸ |
Հիմնադրված է | 22-ը հունիսի, 2016 |
Հիմնադիր | Արևիկ Աշխարոյան |
Վայր | Երևան, Հայաստան |
Կայք | ariliterary.com |
«ԱՐԻ» գրական և տաղանդի գործակալությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Գործակալությունը ներկայացնում է միջազգային հրատարակչական դաշտում տարբեր լեզուներով ստեղծագործող հայազգի հեղինակների։ Գործակալության հեղինակներն են Արամ Պաչյանը, Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանը, Արմեն Հայաստանցին, Սուսաննա Հարությունյանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Կռոյանը, Արամ Ավետիսը, Սյունե Սևադան և այլ գրողներ։ ԱՐԻ գրական գործակալությունը նաև մատուցում է հրատարակչական ոլորտի մի շարք ծառայություններ, այդ թվում հեղինակային իրավունքեի ձեռքբերման բանակցություններ մի շարք Հայաստանյան հրատարակչությունների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԱՐԻ» գրական գործակալությունը հիմնադրվել է գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի կողմից։ Աշխարոյանը, որպես գրական գործակալ, աշխատել է 2011 թվականից։ 2012թ․-ին գործընկերոջ հետ հիմնել է Առաջին գրական գործակալությունը, որտեղ աշխատել է մինչև 2016 թվականը։ Ապա, իր մասնաբաժինը զիջելով գործընկերոջը, 2017 թվականի հունիսին հիմնել է «ԱՐԻ» գրական գործակալությունը։ 2017 թվականի դեկտեմբեր ամսից գործակալությունը համագործակցություն սկսես Vlume էլեկտրոնային և ձայնագրքերի հավելվածի հետ, մատուցելով մի շարք ծառայություններ, այդ թվում հավելվածում ներկայացված հեղինակների և հրատարակիչների ցանկերի ընդլայնմանը ուղղված։
«ԱՐԻ» գրական գործակալության կնքած պայմանագրերի արդյունքում բրիտանական Glagoslav publications հրատարակչությունը հրատարակեց Արամ Պաչյանի «Ռոբինզոն» և «Ցտեսություն, Ծիտ» Կարինե Խոդիկյանի «Դուռը բաց էր», Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գրքերը, իսկ կանադական Mosaic Press հրատարակչությունում Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» վեպը։ Ֆրանսերեն հրատարակվել են Editions Parenthèses հրատարակչությունում Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» և Edition Belleville հրատարակչությունում Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» գրքերը։
«ԱՐԻ» գրական գործակալություն մասնակցում է Ֆրանկֆուրտի և Լոնդոնի գրքի ցուցահանդեսիներին, ինչպես նաև այլ միջազգային գրքի ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հայաստանցի
Արամ Ավետիս
Փոլ Չաթրջյան
Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան
Կոմերցիոն գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Ղուկասյան
Սվետլանա Հովակիմյան
Ռեգինա Վայսբերգ
Ոչ-գեղարեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Թադևոսյան
Վաճառված իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Aram Pachyan, Aur Reviour, Piaf, Editions Parenthèses, 2020
Aram Pachyan, Robinson, Glagoslav publications, 2020
Арам Пачян, Довиждане птицо, Изателство Парадокс, 2020
Aram Pachyan, Goodbye, Bird, Glagoslav publications, 2019
Susanna Harutyunyan, Ravens before Noah, Glagoslav publications, 2019
Karine Khodikyan, The Door was Open, Galgoslav Publications, 2019
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի 2020թ․-ի գործունեության մասին, հունվար 12, 2021
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդմանը, հուլիս 2, 2020
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, հունիս 17, 2020
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Առավոտին, փետրվար 29, 2020
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույց Հետքին, նոյեմբեր 30, 2017
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հոդվածը EVNReport պարբերականում, հոկտեմբեր 1, 2017
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Մեդիամքասին, մարտ 27 2017
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հոդվածը Publishing Perspectives պարբերականում, հոկտեմբեր 14, 2015
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Հետքին, հունիս 2, 2014
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, դեկտեմբերի 8, 2012