Ամենակարող Բրյուսը
«Ամենակարող Բրյուսը» (անգլ.՝ Bruce Almighty), 2003 թվականին ռեժիսոր Թոմ Շիդյակի կողմից նկարահանված կատակերգական ֆիլմ՝ Ջիմ Քերրիի գլխավոր դերակատարմամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հերոս Բրյուս Նոլանը (Ջիմ Քերրի) - հեռուստալրագրող է, ով հայտնի է իր հետաքրքիր և ծիծաղելի սյուժեներով։ Նրա հաղորդումները շատերի սիրելի ծրագրերն են, նա կարողանում է ուրախացնել շատերին։ Սակայն Բրյուսի երազանքն էր դառնալ մեծ հեռուստավարող և առաջ գնալ իր մասնագիտության մեջ։ Նա գրեթե միշտ դժգոհում է իր ճակատագրից և ոչնչից գոհ չէ։
Նրա սիրելի աղջիկը՝ Գրեյսը (Ջենիֆեր Էնիսթոն), աշխատում է մանկապարտեզում և իր կյանքից շատ գոհ է։ Նա սիրում է Բրյուսին՝ չնայած նրա հոռետեսական բնավորությանը։ Բրյուսը ցանկանում է լեգենդար մարդ դառնալ, իսկ Գրեյսը ամեն օր ցանկանում է մի նոր բան անել շրջապատի համար։
Մի անգամ Բրյուսին հնարավորության է ընձեռնվում պատրաստել հիանալի մի սյուժե, որը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում։ Բայց հենց եթերից առաջ Բրյուսը տեղեկանում է, որ այն պետք է վարի իր գործընկեր և հակառակորդ Էվանը (Սթիվ Քարել)։ Եվ այդպիսով նրա կյանքում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգանները՝ կոտրելով նրա մեքենան, անհաջողությունների շարք աշխատավայրում, նույնիսկ նրա ու Գրեյսի հարաբերությունները գնալով վատանում են։
Եվ ահա մի անգամ Բրյուսը պատահաբար հայտնվում է մի մեծ լքված շինությունում, որտեղ հանդիպում է տարօրինակ մի մարդու (Մորգան Ֆրիման), ով սկզբում ներկայանում է որպես հավաքարար, հետո՝ էլեկտրականության մասնագետ, իսկ վերջում պարզվում է, որ նա հենց աստվածն է։ Նա ասում է, որ մշտապես հետևում էր Բրյուսին և լսել է վերջինիս անհաջողությունների մասին, որոնք արդեն հուսալքության են հասցրել նրան։ Աստված առաջարկում է Բրյուսին այսպես ասած իր աշխատանքը՝ օժտելով նրան բոլոր կարողություններով, դրանով աստված փորձում է պարզել, թե արդյո՞ք Բրյուսն ի վիճակի է գլուխ հանել իր գործերից, որոնք անթիվ ու անհամար են։
Բրյուսը համաձայնվում է և նա դառնում է ամենակարող։ Ու կարծես թե կյանքում ամեն ինչ ընկնում է իր տեղը, բոլոր խնդիրները լուծվում են ու ամեն ինչ ավելի քան հրաշալի է դառնում Բրյուսի կյանքում։ Սակայն կամաց-կամաց պարզվում է, որ աստված լինելը այնքան էլ հեշտ չէ, չէ որ պետք է պատասխանել բոլորի աղոթքներին ու հարցերին ...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Քերրի - Բրյուս Նոլան
- Մորգան Ֆրիման - աստված
- Ջենիֆեր Անիստոն - Գրեյս Կոննելի
- Սթիվ Քարել - Էվան Բաքսթեր
- Ֆիլիպ Բեյքեր Հոլլ - Ջեք
- Քեթրին Բելլ - Սյուզան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0315327/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/bruce-almighty
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film555335.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.bbfc.co.uk/releases/bruce-almighty-2003-1
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/bruce-wszechmogacy
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt0315327/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=43219.html
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2000-ականների ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Spyglass Entertainment ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր
- Ֆիլմեր քրիստոնեության մասին