Jump to content

Արմատական ֆեմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմատական ֆեմինիզմ, ֆեմինիզմի տեսակ է, որը ներկայումս առաջին հերթին կապված է 1980-ականների ֆեմինիզմի երկրորդ ալիքի հետ։ Արմատական ֆեմինիզմը կենտրոնացած է հայրիշխանության տեսության վրա, որպես իշխանության համակարգ, որը ձևավորում է հասարակությունը հարաբերությունների համակարգում, այն պնդման հիման վրա, որ տղամարդկանց գերակշռությունը ճնշում է կանանց[1]։ Արմանատական ֆեմինիզմը մարտահրավեր է նետում հայրիշխանությանը և փորձում տապալել այն՝ հանդես գալով գենդերային դերերի և կանանց ճնշման դեմ և կոչ է անում արմատականապես փոխել հասարակության կառուցվածը[1]։ Վաղ արմատական ֆեմինիզմը, որը ծագել է 1960-ական թվականների ֆեմինիզմի երկրորդ ալիքի շրջանակներում, հայրիշխանությունը սովորաբար դիտում է որպես « տրանսհիստորական երևույթ»[2], ավելի կարևոր, քան ճնշման մյուս աղբյուրները[3], «ոչ միայն որպես գերիշխանության ամենահին և համընդհանուր ձևը, այլև որպես հիմնական ձև»[4], մնացած բոլոր ձևերի համար օրինակ[4]։

Արմատական ֆեմինիստները կանանց ճնշումների պատճառը գտնում են հայրիշխանության գենդերային հարաբերություններում, և ոչ թե իրավական համակարգերում, կամ դասակարգային հակամարտություններում։ Արմատական ֆեմինիստները ձգտում են վերացնել հայրիշխանությունը, որպեսզի «ազատեն բոլորին անարդար հասարակությունից, մարտահրավեր նետելով գոյություն ունեցող սոցիալական նորմերին և կառույցներին»։ Այն ներառում է կանանց սեռական առարկայացման հակազդումը, հասարակության իրազեկվածության բարձրացումը այնպիսի հարցերում ինչպիսիք են` բռնաբարությունը, կանանց նկատմամբ բռնությունը ինչպես նաև գենդերային դերերի հայեցակարգի վիճարկումը։ Շուլամիթ Ֆայրսթոունը «Սեքսի դիալեկտիա։ Ֆեմինիստական հեղափոխության դեպք»-ում (1970) գրել է. «Ֆեմինիստական հեղափոխության վերջնական նպատակը ի տարբերություն առաջին ֆեմինիստական հեղափոխության նպատակի պետք է լինի ոչ միայն տղամարդկանց արտոնությունների վերացումը, այլև գենդերային տարբերությունը։ Մարդկանց միջև սեռային տարբերությունները մշակութային աումով այլևս նշանակություն չեն ունենա»[5]։

Արմատական ֆեմինիստները պնդում են, որ հասարակությունը պատրիարքություն է, որտեղ տղամարդկանց դասը կանանց դասի ճնշողն է[6]։ Նրանք ենթադրում են, որ կանանց ճնշումը հանդիսանում է ճնշման ամենահիմնավոր տեսակը, որը գոյություն է ունեցել մարդկության ծագումից ի վեր[7]։ Ինչպես նաև արմատական ֆեմինիստները պնդում են, որ հայրիշխանության պատճառով կանայք սկսել են դիտվել որպես «տարբեր» տղամարդկանց նորմայի համեմատ, այդ իսկ պատճառով նրանց համակարգված ճնշում էին, որ տղամարդիկ որպես դաս օգտվեն կականց ճնշումներից։ Հայրիշխանության տեսությունը սովորաբար չի դիտվում որպես համոզմունք, որ բոլոր տղամարդիկ միշտ օգուտ են քաղում բոլոր կանանց ճնշումից։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատական ֆեմինիզմը քննադատության են ենթարկում ԼԳԲՏ խմբերի հետ համագործակցելու պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Willis, p. 117.
  2. Willis, p. 118.
  3. Willis, p. 122.
  4. 4,0 4,1 Willis, p. 123.
  5. Willis, 1984, էջեր 117, 141
  6. Echols, 1989, էջ 139
  7. Shelley, 2000

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]