Jump to content

Սև հովազ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև հովազ
անգլ.՝ Black Panther[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
ՀիմքՍև հովազ[2]
Թվականփետրվարի 15, 2018[3][4], փետրվարի 15, 2018[5], ապրիլի 25, 2018[6] և փետրվարի 14, 2018
Լեզուամերիկյան անգլերեն
ՌեժիսորՌայան Կուգլեր[7]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[8]
Սցենարի հեղինակՋո Ռոբերտ Քոլ[9][10] և Ռայան Կուգլեր[10]
ԴերակատարներՉեդվիկ Բոուզման[1][11], Մայքլ Բի Ջորդան[12][11], Լյուպիտա Նյոնգո[13][14][12][…], Դանայ Գուրիրա[12][11], Ուինսթոն Դյուք[15][11], Էնդի Սերքիս[16][11], Ֆորեսթ Ուիթակեր[17][11], Ֆլորենս Կասումբա[17][11], Դենիել Քալույա[17][11], Լետիշա Ռայթ[18][19][11], Անջելա Բասեթ[20][11], Սթերլինգ Կ. Բրաուն[21][11], Ջոն Քանի[22][11], Ատանդվա Կանի[22][11], Մարտին Ֆրիմեն[23][11], Սթեն Սեբաստիան[24], Սթեն Լի[11], David S. Lee?[11], Nabiyah Be?[11], Իսաակ դը Բանկոլե[11], Connie Chiume?[11], Dorothy Steel?[11], Դենի Սապանի[11], Sydelle Noel?[11], Marija Juliette Abney?[11], Janeshia Adams-Ginyard?[11], Maria Hippolyte?[11], Marie Mouroum?[11], Jénel Stevens?[11], Zola Williams?[11], Sope Aluko?[11], Ashton Tyler?[11], Դենզել Ուիթաքեր[11], Christine Hollingsworth?[11], Shaunette Renée Wilson?[11], Lucy Hockings?[11], Bambadjan Bamba?[11], Roland Kilumbu?[11], Jermaine Holt?[11], Dominique Elijah Smith?[11], Jalil Jay Lynch?[11], Vaughndio Forbes?[11], Sasha Morfaw?[11], Alexis Louder?[11], Francesca Faridany?[11], Mark Ashworth?[11], Seth Carr?[11], Jeremy Sample?[11], Chad Crumley?[11], Alexis Rhee?[11], Danny Chung?[11], Liz Elkins Newcomer?[11], Tony Sears?[11], Alex Riley Hughes?[11], Clifford Gay?[11], Shamel Heath?[11], De'Jon Watts?[11], Ալեքս Ռ. Հիբերթ[11], Abraham Clinkscales?[25], Thabo Moropane?[25], Zani Mogodi?[25] և Zenzi Williams?[25]
ՕպերատորՌեյչել Մորիսոն[26]
ԵրաժշտությունԼյուդվիգ Գորանսոն և Քենդրիկ Լամար
ՄոնտաժMichael P. Shawver?, Debbie Berman? և Claudia Castello?
Պատմվածքի վայրՕքլենդ, Վականդա, Լոնդոն, Բուսան և Վիեննա
Նկարահանման վայրPinewood Atlanta Studios[27], Ատլանտա, Բուսան, Rwenzori Mountains National Park? և Bwindi Impenetrable National Park?
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն134 րոպե[28]
Բյուջե200 000 000 $
Շահույթ1 347 597 973 $[29] և 700 426 566 $[29]
ՀաջորդBlack Panther: Wakanda Forever?
Պաշտոնական կայքէջ
 Black Panther (film) Վիքիպահեստում

«Սև հովազ» (անգլ.՝ Black Panther), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 2018 թվականին՝ Ռայան Քուգլերի կողմից։ Հիմք է հանդիսացել Marvel Comics հրատարակչության Ստեն Լիի և Ջեք Կյորբիի կողմից հորինված կերպարը։ Մարվել կինոմատոգրաֆիկական աշխարհի տասնութերորդ նկարն է։ Գլխավոր հերոսներն են Չեդվիկ Բոուզմանը, Մայքլ Բ. Ջորդանը, Լյուպիտա Նիոնգոն, Դանայ Գուրիրան, Մարթին Ֆրիմենը, Դանիել Կալույան, Անջելա Բասսեթը, Ֆերոսթ Ուիտաքերը և Էնդի Սերքիսը։ Գործողությունները կատարվում են իրադարձություններից հետո, որոնք ցուցադրվել են «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմից հետո։ Սյուժեյի համաձայն՝ Տ’Չալլան վերադառնում է տուն՝ մեկուսացված Վականդա, սակայն հորիզոնին հայտնվում է իր հին թշնամին, Տ’Չալլայի թագավորական կարողությունները ենթարկվում են փորձի։

Ուեսլի Սնայփսը առաջին անգամ հիշատակեց նրա մասին, որ ցանկանում է աշխատել «Սև հովազ»-ի էկրանավորմանը 1992 թվականին։ 2005 թվականի սեպտեմբերին ֆիլմը հայտարարվեց տասը Marvel ֆիլմերից մեկը, որի արտադրությամբ կզբաղվի Marvel Studios-ը։ Մարկ Բեյլին նշանակվեց սցենարիստ 2011 թվականին։ Ֆիլմը պաշտոնապես անոնսացվել է 2014 թվականին Բուզմանի հետ, ով կլինի գլխավոր դերում, ով առաջին անգամ հայտնվեց «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում։ 2015 թվականի վերջերին Քոուլը և Քուգլերը միացել են ֆիլմի ստեղծման գործընթացին։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարին EUE/Screen Gems և Pinewood Atlanta Studios կինոստուդիաներում և ավարտվել են 2017 թվականի ապրիլին։

Ֆիլմը թողարկվել է էկրաններ 2018 թվականի փետրվարի 16-ին IMAX ձևաչափով։

Հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում։ Կռվողներից մեկը կուլ տվեց «սրտաձև խոտ», որը եղել է երկաթի կողմից ճառագայթահարված, և ստացավ գերմարդկային կարողություններ և ուժեր։ Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել է բոլոր այդ ցեղերը (բացի Ջաբարի ցեղից), Վականդայի ժողովուրդը ձևավորելու համար։ Ժամանակի ընթացքում վականդացիները սովորեցին օգտագործել վիբրանիումը՝ ժամանակակից տեխնիկա ստեղծելու և ամբողջ աշխարհից կտրվելու համար, իրենց դնելով ոչ զարգացած երկրի տեղ։

1992 թվականին Տ'Չակա թագավորը գնում է Օքլենդ՝ իր եղբորը՝ Ն'Ջոբային այցելելու։ Սև շուկայում զենքերի վաճառող Ուլիս Կլոն գնում է Վականդա և գողանում է վիբրանիումը, իսկ Տ'Չական մեղադրում է իր եղբորը՝ Ուլիսին օգնելու համար։ Ն'Ջոբայի ընկերը ցույց է տալիս, որ ինքը Զուրի է, մեկ այլ գաղտնի վականդացի և հաստատում է Տ'Չակայի կասկածանքները։

Մեր օրերում, Հելմուտ Զեմոյի ձեռքով սպանված Տ'Չակայի մահից հետո, Տ'Չալլան վերադառնում է Վականդա, գահը զբաղեցնելու համար։ Նա և Օկոյեն, ով Դորա ՄԻնաջեյի ղեկավարն էր, կանչում են իր նախկին սիրականին՝ Նակիային, որպեսզի նա կարողանա մասնակցել նրա թագադրմանը, իր մայր՝ Ռամոնդայի և կրտսեր քույր՝ Շուրայի հետ։ Թագադրման արարողության ժամանակ Ջաբարիայի ցեղապետը ձեռնոց է նետում Տ'Չալլային՝ առաջարկելով կռիվ թագի համար։ Տ'Չալլան հաղթում է Մ'Բակուային և համոզում է նրան հանձնվել, այլ ոչ թե մեռնել։

Կլոն և Էրիկ Սթիվենոն թանգարանից գողանում են վականդական արտեֆակտ։ Տ'Չալլան իմանում է, որ Կլոն ցանկանում է վաճառել այդ արտեֆակտը Հարավային Կորեայի Պուսան կոչվող քաղաքի խաղատներից մեկում։ Վ'Կաբին, Տ'Չալլայի ընկերը և Օկոյեի սիրականը, խնդրում է նրան կա՛մ սպանել Կլոյին, կա՛մ վերադառնալ իր հետ։ Տ'Չալլան, Օկոյեն և Նակիան գնում են այդ խաղատունը, որտեղ Տ'Չալլան իմանում է, որ ենթադրյալ գնորդը ԿՀՎ-ի հետախույզ Էվերետ Ռոսսոն է։ Բռնկվում է փոխհրաձգություն, Կլոն փախչում է, իսկ Օկոյեն, Նակիան և Ռոսսը հետապնդում են նրան։ Շուրիայի օգնությամբ Տ'Չալլան բռնում է Կլոյին։

Այն ժամանակ, երբ Ռոսսը հարցեր է տալիս Կլոյին, նա պատմում է, որ Վականդայի համաշխարհային իմիջը, միայն ծածկույթ է տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթության համար։ Էրիկը դարան է սարքում և դուրս է հանում այնտեղից Կլոյին, Ռոսսը ստանում է ծանր վերք, երբ նա իր վրա վերցրեց այն փամփուշտը, որը թռչում էր Նակիայի ուղղությամբ։ Տ'Չալլան նկատում է, որ Էրիկի հագած մատանին նման է իր մատանուն։ Նա որոշում է Ռոսսին տանել Վականդա, որտեղ նրանց տեխնոլոգիաները կարող են փրկել նրան, այլ ոչ թե հետապնդել Կլոյին։

Մինչև Շուրին բուժում է Ռոսսին, Տ'Չալլան վիճում է Զուրիայի հետ, թե ինչ է կատարվել Ն'Ջոբայի հետ։ Զուրին բացատրում է, որ Ն'Ջոբան պլանավորել է կիսել Վականդայի տեխնոլոգիանները ամբողջ աշխարհում գտնվող աֆրիկյան արմատներով մարդկանց հետ, իրենց ճնշողներին հաղթահարելու համար։ Երբ Տ'Չական սպասեցնել է տվել Ն'Ջոբային, նա հարձակվել է Զուրիայի վրա և ստիպել է Տ'Չակային սպանել իրեն։ Նրանք թողել են Ն'Ջոբայի տղային՝ Էրիկին, քանի որ իր հետ վերադառնումը կդժվարացներ խոբեությունը այն մասին, որ Ն'Ջոբան կորել է։ Էրիկը վերջնականապես դառնում է սպեցնազի անդամ և կրում է «Քիլլմոնգեր» մականունը։

Քիլլմոնգերը սպանում է Կլոյին, այնուհետև տանում է Կլոյի դիակը Վականդա։ Նա ներկայանում է ցեղերի մեծերին, բացահայտելով իր կերպարը և ասում է, որ ցանկանում է գահ բարձրանալ։ Նա մարտի է հրավիրում Տ'Չալլային, Զուրիի սպանությունից հետո, նա հաղթում է Տ'Չալլային և նետում է դիակը ջրվեժ։ Նակիային հաջողվում է պահպանել սրտաձև խոտի մզվածք, իսկ մնացածները ոչնչացվել են Քիլլմոնգերի հրամանով։ Քիլլմոնգերը, ում աջակցում էր Վ'Քաբին և իր բանակը, պատրաստվում է սկսել զենքի արտահանում ամբողջ աշխարհ։ Նակիան, Շուրին, Ռամոնդան և Ռոսսը գնում են Ջաբարի ցեղի մոտ, որտեղ նրանք գտնում են ուշաթափված Տ'Չալլային, ում փրկել են Ջաբարինները, որպես՝ Մ'Բակույի կյանքի պատասխան։ Նակիայի խոտով բուժված Տ'Չալլան խնդրում է Մ'Բակույից օգնություն, սակայն նա չի համաձայնվում։

Տ'Չալլան վերադառնում է, Քիլլմոնգերին հակահարված տալու համար։ Քիլլմոնգերը հրամանում է Բ'Կաբիին և իր բանակին հարձակվել Տ'Չալլայի վրա։ Դորա Մինլաջեն, Շուրին և Նակիյեն կռվում են Քիլմոնգերի հետ, ով հագնում է Սև հովազի զգեստը։ Շուրին օգնում է Ռոսսին կառավարել ինքնաթիռը, որպեսզի ոչնչացնի ինքնաթիռները, որոնք տանում են զենք ամբողջ աշխարհի համար։ Կռվից հետո Օկոյե Վ'Կաբին և իր բանակը հետ են նահանջում։ Կռվի ժամանակ Տ'Չալլան կոտրում է Քիլլմոնգերի զգեստը և մահացու վիրավորում։ Սակայն Քիլլմոնգերը մերժում է բուժվելու առաջարկից ու բանտ նստելուց, ցանկանալով մահանալ ազատ մարդ

Տ'Չալլան պլանավորում է ստեղծել ինֆորմացիոն կենտրոն, որտեղ մահացել է Ն'Ջոբուն, Նակիայի և Շուրիի գլխավորությամբ։

Marvel-ը նախապես ֆիլմից թողարկեց մի քանի հատվածներ և արտեր 2017 թվականի ապրիլին, պրես-կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է եղել երրորդ ֆազայի մի քանի ֆիլմերին։ Քայլ Բյուքենենը Vulture.com-ից բարձր գնահատեց օպերատորական աշխատանքը, զգեստները և նկարչի աշխատանքը և նշանակություն տվեց սևամորթ դերասաններին և կերպարներին[30]։ Առաջին թրեյլերը ցուցադրվել է 2017 NBA Finals-ի չորրորդ խաղի ժամանակ[31]։ Ֆիլմից զգեստերը ցուցադրվել են D23 Expo 2017 ցուցահանդեսի ժամանակ[32]։ Մի քանի օրվա ընթացքում թրեյլերը նայել են 89 միլլիոն անգամ, այդ թվում նաև 19 մլն մարդ, ովքեր եղել են ՆԲԱ եզրափակչի չորրորդ խաղին[33][34]։

Քննադատումներ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը դրական գնահատվեց արևմուտքի պրեսսայի կողմից։ Այն ունի 97% ռեյթինգ Rotten Tomatoes[35] կայքում և 88/100 Metacritic-ում[36]։ Արևմտյան քննադատները գովել են ֆիլմը աֆրոցենտրիզմի և աֆրո-ֆուտուրզմի, աֆրիկյան քաղաքակրթության և լրիվ սևամորթ դերասանական կազմից, քանի որ համարյա թե բոլոր նախորդ ֆիլմերը եղել են սպիտակամորթ հերոսներ, որոնք կազմում են արևմտյան քաղաքակրթության մի մաս։ Դրանից բացի այդ ֆիլմում շոշափվում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սևամորթների ճնշում և հեղափոխություն։ Քննադատները համարում են, որ այդ ֆիլմի թողարկումը շատ կարևոր է, քանի որ մինչև այժմ սևամորթների և աֆրիկյան մշակույոը մինչև այժմ անտեսվում է արդի կինոմատոգրաֆիայում[37][38][39]։

Նշանակալից է ֆիլմի լսարանի ռասայական կազմը, օրինակ ԱՄՆ-ում ֆիմի թողարկման օրը սևամորթ հանդիսատեսները կազմել են 37%-ը, իսկ սպիտակները 33%[40][41], հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի բնակչության սևամորթները կազմում են միայն 13,1 %, իսկ սպիտակամորթները՝ 78,1 %: -->

2017 թվականի ապրիլին Լյուդվիգ Յորանսոնը վարձվեց ֆիլմի համար սաունդթրեք ստեղծելու համար[42]։ 2018 թվականի հունվարի 4-ին թողարկվեց ֆիլմի գլխավոր սաունդթրեքը՝ «All the Stars», որը կատարում են ռեփեր Քենդրիկ Լամարը և SZA[43][44][45]։

2018 թվականի փետրվարին Black Panther ալբոմ սաունդթրեքը թողարկվել է առաջին հորիզոնականով ամերիկյան Billboard 200-ում[46]։

# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Black Panther» (performed by Kendrick Lamar) 2:11
2. «All the Stars» (performed by Kendrick Lamar and SZA)
3:56
3. «X» (performed by Schoolboy Q, 2 Chainz, and Saudi)
4:27
4. «The Ways» (performed by Khalid and Swae Lee)
3:59
5. «Opps» (performed by Vince Staples and Yugen Blakrok)
  • Sounwave
  • Göransson
3:01
6. «I Am» (performed by Jorja Smith)
  • Sounwave
  • Lamar
3:29
7. «Paramedic!» (performed by SOB X RBE)
3:39
8. «Bloody Waters» (performed by Ab-Soul, Anderson Paak and James Blake)
4:32
9. «King's Dead» (performed by Jay Rock, Kendrick Lamar, Future and James Blake) 3:50
10. «Redemption Interlude»  
  • Carter
  • Lamar
1:25
11. «Redemption» (performed by Zacari and Babes Wodumo)
  • McKenzie
  • Walton
  • Scribz Riley
  • Aaron Bow[b]
3:42
12. «Seasons» (performed by Mozzy, Sjava and Reason)
4:02
13. «Big Shot» (performed by Kendrick Lamar and Travis Scott)
3:42
14. «Pray for Me» (performed by The Weeknd and Kendrick Lamar)
3:31
49:19

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Strom M. Chadwick Boseman to Star in Marvel's Black Panther: The fan-favorite character joins the Marvel Cinematic Universe! // marvel.comMarvel Entertainment, 2014.
  2. Lee S. (unspecified title)
  3. Strom M. MARVEL STUDIOS PHASE 3 UPDATE: Marvel's 'Ant-Man' gets a sequel & more! // marvel.comMarvel Entertainment, 2015.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://jpbox-office.com/fichfilm.php?id=15188&view=2
  7. Strom M. RYAN COOGLER TO DIRECT MARVEL'S 'BLACK PANTHER': The 'Creed' & 'Fruitvale Station' director joins the Marvel Cinematic Universe! // marvel.comMarvel Entertainment, 2016.
  8. Doctor Strange Press KitThe Walt Disney Company.
  9. Sneider J. Joe Robert Cole Nears Deal to Write ‘Black Panther’ for Marvel (Exclusive) // TheWrap — 2015.
  10. 10,0 10,1 Foutch H. ‘Black Panther': Kevin Feige Reveals Ryan Coogler Is Co-Writing; Talks Filming Dates // ColliderCanada: 2016.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 11,43 11,44 11,45 11,46 11,47 11,48 11,49 11,50 11,51 11,52 11,53 11,54 11,55 Walt Disney Studios Motion Pictures Black Panther Press Kit — P. I.
  12. 12,0 12,1 12,2 Strom M. SDCC 2016: Marvel's 'Black Panther' Confirms Additional Cast: Learn who else will join Chadwick Boseman in the Panther's first solo adventure! // marvel.com — 2016.
  13. Kit B. Lupita Nyong'o in Talks to Star in 'Black Panther' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  14. Lee A. Rambling Reporter Gets Random With … Michael B. Jordan // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  15. Kroll J. ‘Black Panther’ Taps ‘Person of Interest’ Actor Winston Duke to Play M’Baku (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  16. González U. 'Black Panther' Hires 'Person of Interest' Star Winston Duke as Villain // TheWrap — 2016.
  17. 17,0 17,1 17,2 Forest Whitaker Joins Marvel's 'Black Panther' // marvel.com — 2016.
  18. Kroll J. ‘Black Panther’ Adds ‘Ready Player One’ Actress Letitia Wright (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  19. Anderson J. Black Panther: Letitia Wright Confirmed as Shuri // ComicBook.com — 2017.
  20. Morse B. ANGELA BASSETT BOARDS MARVEL'S "BLACK PANTHER" // marvel.com — 2016.
  21. Strom M. Sterling K. Brown Signs on to Marvel's 'Black Panther' // marvel.com — 2017.
  22. 22,0 22,1 Koopman S. Atandwa And John Kani Are In Atlanta And All The Signs Point To Them Joining The 'Black Panther' Cast // HuffPostNYC: 2017.
  23. Strom M. Marvel Studios Begins Production on 'Black Panther' // marvel.com — 2017.
  24. https://www.imdb.com/title/tt1825683/fullcredits
  25. 25,0 25,1 25,2 25,3 Walt Disney Studios Motion Pictures Black Panther Press Kit — P. II.
  26. Valentini V. I. ‘Moonlight,’ ‘Black Panther’ Production Designer on Big Break With Ryan Coogler // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  27. Lesnick S. Doctor Strange IMAX Preview Teases a Marvel Cinematic Multiverse // ComingSoon.net — 2016.
  28. BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  29. 29,0 29,1 Box Office Mojo — 1999.
  30. Buchanan, Kyle. «You're Not Ready for Black Panther's Stunning New Spin on Superhero Movies». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  31. Khatchatourian, Maane (2017 թ․ հունիսի 9). «'Black Panther' Poster Unveiled Ahead of Teaser Trailer Debut». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  32. «Marvel Announces Epic Experiences For Fans at Disney's D23 Expo 2017» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  33. «Трейлер «Черной пантеры» обошел по просмотрам Star Wars (но не «Тора»)» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  34. «'Black Panther' Teaser Trailer Racks Up 89M Views in First 24 Hours (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  35. «Black Panther (2018) - Rotten Tomatoes». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  36. «Black Panther Reviews». Metacritic. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  37. Truitt, Brian (2018 թ․ փետրվարի 6). «Review: Rousing, representative 'Black Panther' is one spectacular superhero». USA Today. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  38. Broadnax, Jamie (2018 թ․ փետրվարի 6). «BGN Film Revew: 'Black Panther' – Marvel's Greatest Accomplishment». Black Girl Nerds. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  39. Bouie, Jamelle (2018 թ․ փետրվարի 15). «Black Panther Is a Marvel Movie Superpowered by Its Ideas». Slate. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  40. McClintock, Pamela (2018 թ․ փետրվարի 21). «Disney's 'Black Panther' Playbook: A Peek at the Marketing of a Phenomenon». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  41. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 26). «'Black Panther' Breaks More Records: $112M Second Weekend Is Second-Best Ever As Marvel Movie Crosses $400M». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  42. Buchanan, Kyle (2017 թ․ ապրիլի 21). «You're Not Ready for Black Panther's Stunning New Spin on Superhero Movies». Vulture (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  43. Madden, Sidney (2018 թ․ հունվարի 4). «Kendrick Lamar And SZA Release 'All The Stars' Single From 'Black Panther'». NPR. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  44. Blais-Billie, Braudie (2018 թ․ հունվարի 4). «Kendrick Lamar and SZA Drop New Song: Listen». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  45. «All The Stars / Kendrick Lamar TIDAL». Tidal. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  46. Caulfield, Keith (2018 թ․ փետրվարի 18). «'Black Panther: The Album' Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև հովազ (ֆիլմ)» հոդվածին։