Jump to content

Ամիր Ռրահմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր Ռրահմանի
Քաղաքացիությունը  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն,  Ալբանիա և  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1994(1994-02-24)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Պրիշտինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
2010—2011 Կոսովո Դրենիցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2013 Կոսովո Դրենիցա 40 (1)
2013—2015 Ալբանիա Պարտիզանի 59 (3)
2015—2016 Խորվաթիա Սպլիտ 41 (1)
2016—2019 Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 40 (4)
2016—2017  Խորվաթիա Լոկոմոտիվա 28 (1)
2019—2020 Իտալիա Հելլաս Վերոնա 19 (0)
2020— Իտալիա Նապոլի 0 (0)
2020—  Իտալիա Հելլաս Վերոնա 0 (0)
Ազգային հավաքական
2014— Կոսովո Կոսովո 29 (5)
2014—2015 Ալբանիա Ալբանիա 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21.01.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21.01.2020

Ամիր Ռրահմանի (ալբ․՝ Amir Rrahmani, փետրվարի 24, 1994(1994-02-24)[1], Պրիշտինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), կոսովացի-ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Նապոլի» ակումբի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Հելլաս Վերոնա» ակումբում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Ռրահմանին ֆուտբոլային կարիերան սկսել է «Դրենիցա» ակումբում, որը հանդես էր գալիս Կոսովոյի Սուպերլիգայում։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք ալբանական ակումբներ, արդյունքում 2013 թվականի հուլիսին Ռրահմանին պայմանագիր է կնքել Տիրանայի «Պարտիզանի» հետ։ Ալբանիայում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Ռրահմանին 2015 թվականի ամռանը տեղափոխվել է խորվաթական «Սպլիտ»։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 25-ին Ամիր Ռրահմանին նշել է նորամուտը Կոսովոյի հավաքականում՝ Սենեգալի հավաքականի դեմ ընկերական խաղում խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում[2]։

Կոսովոյի հավաքականի կազմում անցկացրած խաղից 2 շաբաթ անց Ռրահմանին նշել է նորամուտը Ալբանիայի հավաքականում՝ Սան Մարինոյի դեմ ընկերական խաղի 82-րդ րոպեին փոխարինելով պաշտպան Էլսեիդ Հյուսային[3]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 14 խաղ / 2 գոլ / 1 ինքնագոլ, eu-football.info.

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ eu-football.info

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «25.05.2014 Senegal 3:1 Kosovo» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 15 июня 2016-ին.
  3. «08.06.2014 San Marino 0:3 Albania» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 15 июня 2016-ին.