Ռոբին Գոսենս
Գոսենսը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Նիդերլանդներ Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Emmerich am Rhein, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | ձախ կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատալանտա | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2007 | Ֆորտունա Էլտեն | ||
2007-2009 | Բոխոլտ | ||
2009-2012 | Ռեդե | ||
2012-2013 | Վիտես | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Վիտես | 0 | (0) |
2014-2015 | → Դորդրեխտ | 47 | (3) |
2015-2017 | Հերակլես | 60 | (4) |
2017-ներկա | Ատալանտա | 65 | (10) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռոբին Գոսենս (գերմ.՝ Robin Gosens, հուլիսի 5, 1994[1], Emmerich am Rhein, Կլևե, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի կազմում։ Խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորդրեխտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոսենսը հանդես է եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում։ 2012 թվականի հուլիսի 4-ին նա միացավ Վիտեսի ակադեմիային[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի օգոստոսի 13-ին[4]։ 2014 թվականի հունվարի 14-ին Գոսենսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Դորդրեխտ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց փետրվարի 7-ին՝ Էմմենի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Դորդրեխտին տեղափոխվել Էրեդիվիզի։
2014 թվականի մայիսի 29-ին Դորդրեխտը երկարաձգեց Գոսենսի վարձավճարը 1 տարով։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում գերմանացին անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների առաջնությունում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 20-ին նա գոլ խփեց Գրոնինգենի դեմ հանդիպման 83-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ Դորդրեխտի կազմում Գրոսենսը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Հերակլես
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 4-ին Գոսենսը ազատ գործակալի կարգավիճակում միացավ Հերակլես Ալմելոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով ՆԵԿ-ի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում Գոսենսը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Արոկայի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 28-ին Գոսենսը գոլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[20]։ Հերակլեսի կազմում Գոսենսը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ատալանտա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 2-ին Գոսենսը 2 տարվա պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[21][22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[26]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Տորինոյի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 21-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[28][29]։ Մայիսի 15-ին նա փոխարինեց Տիմոտի Կաստանին Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[30], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[33], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[34][35]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոսենսը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[36]։ Հոկտեմբերի 6-ին՝ Լեչեի դեմ խաղում գերմանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[38][39]։ 2020 թվականի հունվարի 6-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[40]։ Հունվարի 11-ին նա գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[41][42]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դորդրեխտ (վարձավճար) | 2013–14 | Էրստե Դիվիզի | 16 | 1 | 0 | 0 | — | 4 | 0 | 20 | 1 | |
2014–15 | Էրեդիվիզի | 31 | 2 | 2 | 0 | — | 33 | 2 | ||||
Ընդհանուր | 47 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 53 | 3 | ||
Հերակլես Ալմելո | 2015–16 | Էրեդիվիզի | 32 | 2 | 3 | 1 | — | 3 | 0 | 38 | 3 | |
2016–17 | 28 | 2 | 2 | 0 | 2 | 0 | — | 32 | 2 | |||
Ընդհանուր | 60 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 70 | 5 | ||
Ատալանտա | 2017–18 | Սերիա A | 21 | 1 | 2 | 0 | 3 | 1 | — | 26 | 2 | |
2018–19 | 28 | 3 | 3 | 0 | 5 | 0 | 36 | 3 | ||||
2019–20 | 16 | 6 | 0 | 0 | 5 | 1 | 21 | 7 | ||||
Ընդհանուր | 65 | 10 | 5 | 0 | 13 | 2 | 0 | 0 | 83 | 12 | ||
Կարիերայի ընդհանուր | 172 | 17 | 12 | 1 | 15 | 2 | 7 | 0 | 206 | 20 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[31]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ «Germany - R. Gosens - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Robin Gosens wechselt zu Vitesse Arnhem». www.fupa.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Schwarz, Michael. «Nachwuchs-Fußballer Robin Gosens unterschreibt Vertrag bei Vitesse Arnheim» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «FC Dordrecht - Excelsior Rotterdam, Jan 17, 2014 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Boeiende regioderby eindigt onbeslist (1-1)». RTV Rijnmond (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «FC Emmen - FC Dordrecht, Feb 7, 2014 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «FC Dordrecht ruim langs FC Emmen». RTV Rijnmond (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «SC Heerenveen - FC Dordrecht, Aug 9, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «EREDIVISIE: Heerenveen 1-2 FC Dordrecht». TotalDutchFootball.com (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Excelsior Rotterdam - FC Dordrecht, Sep 20, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Excelsior v FC Dordrecht Live-commentaar & Uitslag, 20-09-14, Eredivisie | Goal.com». www.goal.com (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «FC Dordrecht - FC Groningen, Dec 20, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Heracles heeft de smaak te pakken en legt transfervrije Vitessenaar vast». www.voetbalprimeur.nl. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Robin Gosens naar Heracles - Grandstand». Grandstand (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Heracles Almelo - NEC Nijmegen, Aug 16, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Heracles Almelo - Vitesse Arnhem, Sep 23, 2015 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Heracles Almelo - FC Arouca, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «ADO Den Haag - Heracles Almelo, Aug 28, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Go Ahead Eagles Deventer - Heracles Almelo, Apr 8, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Official: Atalanta sign Gosens | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Atalanta sign Robin Gosens - Soccer News». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Atalanta sign Heracles left-back Robin Gosens - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Welcome Gosens!». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Atalanta BC - AS Roma, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Atalanta BC - Torino FC, Apr 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Chievo Verona - Atalanta BC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Atalanta demolishes Chievo Verona 5-1 with hat-trick from Ilicic». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 31,0 31,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Robin Gosens | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Atalanta BC - US Lecce, Oct 6, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - Atalanta BC, Dec 11, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Reuters (2019 թ․ դեկտեմբերի 11). «Shakhtar 0-3 Atalanta: Champions League new boys seal last-16 spot». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Atalanta BC - Parma Calcio 1913, Jan 6, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Inter Milan - Atalanta BC, Jan 11, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Mackenzie, Alasdair (2020 թ․ հունվարի 11). «Inter Milan 1-1 Atalanta: Handanovic heroics save Serie A leaders». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Robin Gosens». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոսենսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոսենսը transfermarkt-ում
- Գոսենսը soccerbase.com-ում
- Գոսենսը WhoScored.com կայքում
- Գոսենսը Դորդրեխտի պաշտոնական կայքում
- Գոսենսը Ատալանտայի պաշտոնական կայքում Արխիվացված 2021-04-23 Wayback Machine
- Գոսենսը Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-12-09 Wayback Machine
- Գոսենսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Գոսենս» հոդվածին։ |
|
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Դորդրեխտի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Հերակլես Ալմելոյի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Վիտեսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ