Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Մականուն | The Three Lions | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1863 | ||
Միություն | ՖԱ | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Գարեթ Սաութգեյթ | ||
Թիմի ավագ | Ադամ Լալլանա | ||
Ամենաշատ խաղեր | Պիտեր Շիլտոն (125) | ||
Ռմբարկու | Ուեյն Ռունի (53) | ||
Հիմնական մարզադաշտ | Ուեմբլի | ||
ՖԻՖԱ կոդ | ENG | ||
ՖԻՖԱ դասակարգում | 13 | ||
Ամենաբարձր դիրք | 3 (օգոստոս 2012) | ||
Ամենացածր դիրք | 27 (Փետրվար 1996) | ||
ԷԼՕ դասակարգում | 11 | ||
Ամենաբարձր դիրք | 1 (1872–1876, 1892–1911, 1966–1970, 1987–1988) | ||
Ամենացածր դիրք | 16 (հունիսի 19, 2014) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Շոտլանդիա 0 – 0 Անգլիա (Պարտիկ, Շոտլանդիա; նոյեմբերի 30, 1872) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Անգլիա 13 – 0 Իռլանդիա (Բելֆաստ, Իռլանդիա; հուլիսի 31, 1882) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 7 – 1 Անգլիա (Բուդապեշտ, Հունգարիա; մայիսի 23, 1954) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 14 (Առաջինը՝ 1950) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող , 1966 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 9 (Առաջինը՝ 1968) | ||
Ամենալավ արդյունք | Երրորդ, 1968 և 1996 | ||
Կայք | thefa.com/England/ | ||
England national association football team Վիքիպահեստում |
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից։ Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872 թվականին։ Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը՝ Գարեթ Սաութգեյթը։
Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում։ Անգլիացիները այն հաղթել են 1966-ին։ Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990-ին կիսաեզրափակիչն է։ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ՝1968 և 1996 թթ.։ Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի հավաքականը կազմավորվել է 1870 թ.։ Շուրջ չորս տարի Անգլիան խաղում էր միայն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։ Անգլիայի ֆուտբոլային միությունը միացել է ՖԻՖԱ-ին 1906 թվականին։ Սակայն հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ այդքան լավ չէին ընթանում և անգլիացիները դուրս եկան նրա կազմից 1928 թ. և կրկին միավորվեցին միայն 1946 թ-ին, այդ պատճառով Անգլիայի հավաքականը առաջին անգամ մասնակցեց աշխարհի գավաթին միայն 1950 թ.։
1953 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ պարտվեց «Ուեմբլիում» ոչ բրիտանական թիմի։ Հունգարիան հաղթեց անգլիացիներին 6-3 հաշվով։ 1966 թ. Անգլիան ընդունեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և եզրափակչում Ջեֆֆրի Հերսթի հետ-տրիկի օգնությամբ, 4-2 հաղթելով Գերմանիային, դարձավ աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո անգլիացիները անհաջող էին հանդես գալիս Աշխարհի առաջնություններում։ 1974 և 1978 թթ. նրանք չկարողացան հաղթահարել նույնիսկ որակավորման փուլը։ Հաջորդ հաջողությունը Անգլիան ունեցավ Բոբբի Ռոբսոնի գլխավորությամբ՝ 1990 թ., երբ նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ։
2001 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ գլխավորեց ոչ անգլիացի մարզիչ՝ ազգությամբ շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնը։ Նա գլխավորեց թիմը մինչև 2006 թ., երբ նրան փոխարինեց Սթիվ ՄաքԼարենը։ Նրա օրոք անգլիացիները չկարողացան նույնիսկ անցնել 2008 Եվրոպայի առաջնության եղրափակիչ փուլ և նա հեռացվեց հավաքականից։ 2008-ից Անգլիայի ազգային թիմը գլխավորել է իտալացի Ֆաբիո Կապելլոն։
Մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր մարզիչ
Երիտասարդական հավաքականների մարզիչներ
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի հավաքականի կազմը՝ ներկայացված Եվրո-2012-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
|