Կարլ Մյուլլեր
Կարլ Մյուլլեր գերմ.՝ Karl Alexander Müller | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1927[1][2][3][…] կամ 1927[4] Բազել, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 9, 2023[5][6] Ցյուրիխ, Շվեյցարիա[7] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան և IBM Research – Zurich? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][9] |
Եղել է գիտական ղեկավար | Գեորգ Բեդնորց |
Պարգևներ | |
Karl Alexander Müller Վիքիպահեստում |
Կարլ Մյուլլեր (գերմ.՝ Karl Alexander Müller, ապրիլի 20, 1927[1][2][3][…] կամ 1927[4], Բազել, Շվեյցարիա - հունվարի 9, 2023[5][6], Ցյուրիխ, Շվեյցարիա[7]), շվեյցարացի ֆիզիկոս, աշխատել է Ցյուրիխի համալսարանում։ 1987 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նոբելյան մրցանակը ստացել է Գեորգ Բեդնորցի հետ համատեղ բարձր ջերմաստիճանային գերհաղորդականության հայտնաբերման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուլերը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում 1958 թվականին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 1963 թվականից սկսած նա հետազոտություններ է անցկացրել պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում IBM ընկերության Ցյուրիխում գտնվող հետազոտական լաբորատորիայում։ Հետագայում ղեկավարել է լաբորատորիայի ֆիզիկայի բաժինը և 1982 թվականին դարձավ IBM-ի անդամ։
Լինելով սիլիկատների օքսիդների մասնագետ 1980-ականների սկզբում Մյուլերը սկսեց զբաղվել բարձր ջերմաստիճանների պայմաններում գերհաղորդիչ նյութերի որոնմամբ։ Այն ժամանակներում ամենաբարձր հայտնի ջերմաստիճանը, որին հնարավոր էր եղել հասնել, կազմում էր 23 Կ (−250 °C): 1983 թվականին Մյուլերը աշխատանքի ընդունեց Գեորգ Բեդնորցին, տարբեր օքսիդների կանոնակարգված հետազոտությունների կազմակերպելու նպատակով։ 1986 թվականին նրանց հաջողվեց հայտնաբերել գերհաղորդականություն նոր ստեղծված բարիում-լանթան-պղինձ օքսիդում 35 К (−238 °C) ջերմաստիճանի պայմաններում։ Նրանց հետազոտություններին հետևեցին մի շարք հետազոտություններ ամբողջ աշխարհում, որոնցում օգտագործվում էին տարբեր օքսիդներ, և ընդամենը մեկ տարվա ընթացքում հայտնաբերվեցին նյութեր, որոնք գերհաղորդիչ էին դառնում ընդամենը մոտ 100 К (−173 °C) ջերմաստիճանում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — Ֆրից Լոնդոնի մրցանակ
- 1987 — Դենի Հայնեմանի անվան մրցանակ
- 1987 — Վիլհելմ Էկսների մեդալ
- 1987 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
- 1988 — «Հյուլեդ-Պակարդի» մրցանակ
- 1988 — Ջեյմս ՄակԳրուդիի մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.swissinfo.ch/ger/alle-news-in-kuerze/physik-nobelpreistraeger-karl-alex-mueller-stirbt-mit-95-jahren/48209386
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.lematin.ch/story/le-prix-nobel-de-physique-1987-karl-alexander-mueller-nest-plus-166985313213
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.news.uzh.ch/de/articles/news/2023/Alex_M%C3%BCller.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ The Nobel Prize in Physics 1987 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.wilhelmexner.org/en/medalists/
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.eps.org/members/group_content_view.asp?group=85187&id=554142
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Գ. Բեդնորց, Կ. Ա. Մյուլեր. «Պերովսկիտային տիպի օքսիդներ - նոր մոտեցում բարձրջերմաստիճանային գերհաղորդականությանը». Նոբելյան դասախոսություն, Успехи физических наук, հատոր 156, թողարկում 2, հոկտեմբեր 1988 (ռուս.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մյուլլեր» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բազել քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 2023 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեյցարացի նոբելյան մրցանակակիրներ
- Շվեյցարացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Շվեյցարացի բողոքականներ