IZ*ONE
IZ*ONE | |
---|---|
Ժանրեր | քեյ փոփ և ջեյ փոփ |
Գործունեություն | օգոստոսի 31, 2018 - ապրիլի 29, 2021 |
Լեյբլ | EMI Records Japan?, CJ E&M Music and Live և Genie Music? |
Պարգևներ | |
Կայք | iz-one.co.kr izone-official.com iz-one.co.kr/en/ |
Iz*One Վիքիպահեստում |
IZ*ONE (կորեերեն՝ 아이즈원, ճապ.՝ アイズワン), հարավկորեա-ճապոնական գըրլ-բենդ[2]՝ կազմավորված 2018 թվականին «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով[3]։ Խումբը գոյություն է ունեցել 2,5 տարի։ Խումբը բաղկացած էր 12 մասնակցից, որոնցից 9-ը տարբեր գործակալություններից կորեացի աղջիկներ էին և 3 աղջիկ ճապոնական «AKB48» այդոլ խմբից։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Color*Iz» մինի ալբոմով։ Նրանց պայմանագրերի ժամկետի ավարտից հետո խումբը պաշտոնապես լուծարվեց 2021 թվականի ապրիլի 29-ին։
IZ*ONE-ը դեբյուտով հանդես է եկել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին իրենց մինի «Color*Iz» ալբոմով։ Դեբյուտով հանդես գալուց հետո խումբը անմիջապես կոմերցիոն հաջողություն գրանցեց՝ վաճառելով ավելի քան 225,000 օրինակ և զբաղեցնելով 2-րդ տեղը Հարավային Կորեայի «Gaon Album Chart»-ում։ Բացի այդ, և՛ ալբոմը, և՛ նրա գլխավոր «La Vie en Rose» սինգլը հայտնվեցին Billboard «World Albums» և «World Digital Songs» չարթերում[4]։ Արդյունքում խումբը ճանաչվել է «Տարվա արտիստ» մի քանի մրցանակաբաշխություններում, այդ թվում՝ «Golden Disc Awards»-ում և «Seoul Music Awards»-ում։
Խմբի ճապոնական դեբյուտային սինգլը՝ «Suki to Iwasetai»-ը, թողարկվել է 2019 թվականի փետրվարի 6-ին «UMG EMI» գործակալության լեյբլի ներքո։ Հասնելով 2-րդ համարին «Oricon Singles Chart»-ում և վաճառելով ավելի քան 250,000 օրինակ՝ սինգլը Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայի կողմից արժանացել է պլատինե հավաստագրի[5]։
Խումբը ղեկավարվում էր «Off the Record Entertainment» և «Swing Entertainment» գործակալությունների կողմից Հարավային Կորեայում և «EMI» գործակալության կողմից Ճապոնիայում։
IZ*ONE-ը դեբյուտից ի վեր թողարկել է երկու ստուդիական ալբոմ (մեկը կորեական և մեկը ճապոնական), յոթ մինի ալբոմ (չորս կորեական և երեք ճապոնական)։ Չնայած պայմանագրի երկարաձգմանն ուղված նախնական բանակցությունների՝ «Mnet»-ը 2021 թվականի մարտի 10-ին հաստատեց, որ խումբը պաշտոնապես կլուծարվի նույն թվականի ապրիլին։
2021 թվականի ապրիլի 29-ին խումբը պաշտոնապես լուծարվեց անդամների հետ կնքված պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով։
Անվանում
«IZ*ONE» անունը ընտրվել է «Produce 48» պաշտոնական կայքի միջոցով ցանցի օգտատերերի կողմից և հաստատվել «CJ E&M» հարավկորեական մեդիա ընկերության կողմից[6]։ «IZ»-ը 12 թիվն է, որը նշանակում է 12 անդամ։ «ONE»-ը թարգմանվում է որպես «մեկ», ինչը նշանակում է, որ նրանք միավորված են մեկ խմբի մեջ։ Արդյունքը՝ «12-ը 1»-ում։
«IZ»-ի և «ONE»-ի միջև գտնվող աստղը (*) մատնանշում է կենդանակերպի նշանները։ Երկրպագուների ակումբի անվանումն է WIZ*ONE («Վիզուան»)։
Գործունեություն
Խմբի հիմնադրում
IZ*ONE-ը ստեղծվել է «Produce 48» ռեալիթի շոուի միջոցով, որը հեռարձակվել է հունիսի 15-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում «Mnet» հեռուստաալիքով։ Շոուն համատեղ ստեղծվել է «Produce 101» ֆրանշիզայի և ճապոնական «AKB48» այդոլ խմբի կողմից[7]։ 96 մասնակիցներից քվեարկությամբ ընտրվել են 12 հաղթողներ[8]։
Մինչ «Produce 48»-ը, մի քանի անդամներ արդեն ակտիվ էին երաժշտական ոլորտում։ 2014 թվականին Հիտոմին դեբյուտով հանդես է եկել որպես «AKB48» խմբի անդամ։ Մինչ «HKT48» խմբում իր դեբյուտով հանդես գալը Սակուրան նկարահանվել է «Առյուծ արքան» մյուզիքլում, որը «Shiki Theatre Company» ընկերության արտադրանք էր[9]։ 2005 թվականին Նակոն նկարահանվել է «Հպում» ֆիլմում, որը հիմնված է համանուն մանգայի վրա[10]։ 2014 թվականին Ընբին առաջին անգամ հանդես եկավ «Ye-A» խմբի հետ՝ Կա-Զու բեմական անունով, սակայն խումբը հետագայում ցրվեց։ Հեվոնը պետք է լիներ «DayDay»-ի (դեբյուտը չեղարկվել է) և «The Ark»-ի (Հեվոնը լքել է ընկերությունը) անդամ[11]։ Չեյոնը իր քրոջ՝ Չերյոնի հետ, մասնակցել է «SBS» հեռուստաալիքի կողմից ստեղծված «K-pop Star 3» ռեալիթի շոուին, և «JYP Entertainment»-ի կողմից կազմակերպված «SIXTEEN» շուուում, որը հերարձակվել է «Mnet»-ում[12]։ Ի վերջո Չեյոնը, թողնելով «JYP Entertainment»-ը, 2017 թվականին միացել է «WM Entertainment»-ին, մինչդեռ Չերյոնը մնացել է «JYP» խմբում և ստաժավորվլ, ինչի արդյունքում դեբյուտով հանդես է եկել «Itzy» խմբում։ 2017 թվականին Յուրին մասնակցել է «Mnet»-ի «Idol School» գոյատևման շոուին, որտեղ զբաղեցրել է 15-րդ տեղը[13]։ Մինջուն դերասանուհի էր, և նրա ամենահայտնի հեռուստահաղորդումն է «Temped»-ը, որտեղ նա խաղում էր Չոյ Սոջիի դերը։ Այն հեռարձակվում էր «MBC» հեռուստաալիքով[14][15]։ Յուջինը որպես մոդել հանդես է եկել «Acuvue» ոսպնյակների ապրանքանիշի համար և հայտնվել գովազդներու[16] մ։
Ճապոնացի մասնակիցները ընդմիջումներ են վերցրել իրենց խմբերում, որպեսզի կարողանան կենտրոնանալ «IZ*ONE»-ի գործունեության վրա[17]։
2018 թվականի սեպտեմբերին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ իրենք ստանձնում են IZ*ONE-ի ղեկավարությունը։ Մինչ այդ պահը IZ*ONE-ը պետք է հայտնվեր «Stone Music Entertainment» և «Pledis Entertainment» լեյբլների տակ[18][19]։
2018։ ԴԵբյուտ Color*Iz-ի հետ
Հոկտեմբերի 29-ին Սեուլի ժամանակով ժամը 18:00-ին «Stone Music Entertainment»-ի Յություբյան ալիքում թողարկվել է «Color*Iz» «La Vie en Rose» ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը[20]։ «COLOR*IZ Show-Con» խորագրով դեբյուտային համերգի տոմսերը սպառվել են ընդամենը մեկ րոպեում[21][22]։ Ալբոմի թողարկման առաջին օրը վաճառվել է 34000 օրինակ, ինչը ռեկորդ է սահմանել աղջիկների խմբի դեբյուտային ալբոմից 24 ժամվա ընթացքում վաճառքի ամենաբարձր քանակով[23]։ «La Vie en Rose» տեսահոլովակը 24 ժամում հավաքել է 4,5 միլիոն դիտում՝ սահմանելով K-Pop ժանրում առաջին 24-ժամյա դեբյուտային տեսահոլովակի դիտումների ռեկորդը՝ գերազանցելով «Wanna One» խմբին[24]։ Նոյեմբերի 8-ին IZ*ONE-ը հաղթեց «M Countdown» երաժշտական շոուում՝ սահմանելով հեռուստաշոուի ամենաարագ հաղթանակի ռեկորդը դեբյուտից ի վեր (10 օր)[25]։
Դեկտեմբերի 10-ին «IZ*ONE»-ը «Mnet Asian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Լավագույն նոր կատարող» մրցանակին[26][27]։
Դեկտեմբերի 6-ին «Off the Record Entertainment»-ը հայտարարեց, որ «IZ*ONE»-ը պայմանագիր է կնքել ճապոնական «EMI Records» ձայնագրման լեյբլի հետ։ Ճապոնական դեբյուտը կայացել է 2019 թվականի փետրվարի 6-ին[28][29]։
Դեկտեմբերի 15-ին Սակուրան և Նակոն մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու «HKT48»-ի 8-րդ տարեդարձի առիթով համերգին, բայց որպես «IZ*ONE»-ի անդամներ՝ ասեկոսեներից խուսափելու նպատակով[30]։
2019։ Ճապոնական դեբյուտ Suki to Iwasetai-ի, Heart*Iz-ի հետ, մենահամերգ և գործունեության դադարեցում
2019 թվականի հունվարի 5-ին IZ*ONE-ը շահեց «Տարվա նորեկ» մրցանակը «Golden Disc Awards» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ հունվարի 15-ին՝ «Նոր արտիստի համար մրցանակը» «Seoul Music Awards» մրցանակաբաշխությունում[31][32]։
Հունվարի 20-ին IZ*ONE-ն անցկացրեց «Suki to Iwasetai»-ի խորագրով ճապոնական դեբյուտային շոուքեյսը «Japan Tokyo Dome City Hall» համերգասրահու[33]։ Փետրվարի 6-ին IZ*ONE-ի Յութուբյան ալիքում թողարկվեց «Suki to Iwasetai» երգի տեսահոլովակը՝ մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով 5 միլիոն դիտում[34]։ Ճապոնական «Oricon» չարթում երգը զբաղեցրել է երկրորդ տեղը][35]։
Մարտի 9-ին անգլիացի դիջեյ և պրոդյուսեր Ջոնաս Բլուն թողարկեց իր 2018 թվականի «Rise» սինգլի նոր տարբերակը, որում մասնակցություն է ունեցել IZ*ONE-ը[36]։ Ապրիլի 1-ին խումբը թողարկեց իր երկրորդ մինի ալբոմը՝ «Heart*Iz» վերնագրով, «Violeta» գլխավոր սինգլով[37]։ «Heart*Iz» ալբոմից վաճառվել է ավելի քան 132,109 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում՝ սահմանելով նոր ռեկորդ աղջիկների խմբի համար[38]։
Հունիսի 7-9-ը IZ*ONE-ը Սեուլի «Jamsil Indor Stadium» մարդահալիճում անցկացրեց իր առաջին մենահամերգը[39]։ Առաջին երկու համերգների բոլոր տոմսերը սպառվելուց հետո դրանց ավելացավ ևս մեկ համերգ՝ հունիսի 7-ին[40]։
Սեպտեմբերի 25-ին IZ*ONE-ը թողարկեց իր երրորդ ճապոնական սինգլը՝ «Vampire» վերնագրով[41]։
Նոյեմբերի 11-ին խումբը պետք է թողարկեր իր առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[42]։ Այնուամենայնիվ, թողարկումը հետաձգվեց Mnet-ի «Produce 101» ռեալիթի շոուում ձայների մանիպուլյացիայի հետաքննության պատճառով[43][44]։ Բացի այդ, IZ*ONE-ի շոուքեյսը, առաջխաղացումները և մի քանի հյուրերի ելույթները չեղյալ են հայտարարվել և հետաձգվել[44][45][46][47][48][49], ինչը ներառում էր նաև նրանց համերգային «Eyes on Me: The Movie» ֆիլմի թողարկումը[50]։ Նոյեմբերի 28-ին դադարեցվեցին նաև «IZ*ONE»-ի ճապոնական փռոմոուշենը[51]։
2020-2021։ Վերադարձ «Bloom*Iz», «Oneiric Diary», «Twelve», «One-reeler»-ի հետ, եզրափակիչ համերգ և խմբի լուծարում
2020 թվականի հունվարի 6-ին «CJ ENM» ընկերությունը և խումբը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ վերսկսելու գործունեությունըվ[52]։ Փետրվարի 17-ին խումբը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ «Bloom*Iz»-ը[53][54]։ Փետրվարի 23-ին «Bloom*Iz»-ը գերազանցեց աղջիկների խմբի առաջին շաբաթվա վաճառքի ընթացիկ ռեկորդը «Hanteo»-ում՝ 356,313 օրինակով՝ վաճառվելով առաջին 7 օրվա ընթացքում՝ լինելով նաև առաջին խումբը «Hanteo»-ի պատմության մեջ, որը գերազանցել է 300,000 վաճառքի շեմը։ «IZ*ONE»-ի առաջին հաղթանակը «Fiesta» երգի համար եղել է «The Show»-ում փետրվարի 25-ին։
Մայիսի 12-ին հայտարարվեց, որ խումբը վերադառնալու է ամռանը իրենց «Iz*One Chu» ռեալիթի շոուի երրորդ սեզոնի հետ միասին։ Մայիսի 19-ին հաստատվեց, որ խումբը հունիսի 15-ին կթողարկի իր երրորդ մինի ալբոմը՝ «Oneiric Diary»-ն։ Հունիսի 15-ին ընկերությունը հայտարարեց, որ տեսահոլովակի թողարկումը հետաձգվելու է հունիսի 16-ին, իսկ իրենց կատարմամբ տեսահոլովակը և ալբոմը կթողարկվեն՝ ըստ նախնական ժամանակացույցի։ Խումբն իր ալբոմի շնորհանդեսն անցկացրել է «Mnet»-ի երկրորդ «M2» ալիքով։ «Oneiric Diary» ալբոմից վաճառցեց ավելի քան 510,000 օրինակ «Gaon»-ում և արժանացավ կրկնակի պլատինե հավաստագրի օգոստոսի 6-ին՝ դառնալով աղջիկների խմբի առաջին ալբոմը Հարավային Կորեայում[55][56]։
Հետագա գործունեություն
2021 թվականի մայիսի 15-ին Միավակի Սակուրան հաստատեց իր գործունեության ավարտը «HKT48» խմբում՝ հայտարարելով հունիսի 19-ին կայանալիք իր հրաժեշտի համերգի մասին[57]։
2021 թվականի օգոստոսի 5-ին «Woollim Entertainment»-ը հայտարարեց, որ Քվոն Ըն Բին պատրաստվում է հանդես գալ որպես մենակատար և ամսվա վերջին կթողարկի իր դեբյուտային ալբոմը։ Օգոստոսի 24-ին Ըն Բին հանդես եկավ սոլո դեբյուտով իր առաջին՝ «Open» մինի-ալբոմով։
Քան Հեվոնը որպես դերասանուհի դեբյուտով հանդես է եկել «Լավագույն սխալ» վեբ դրամայի 3-րդ սեզոնում[58]։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա թողարկեց իր առաջին հատուկ ձմեռային ալբոմը՝ «W» վերնագրով[59]։
Չո Յու Րին իր մենահամերգով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին՝ ներկայացնելով «Glassy» սինգլ ալբոմը[60]։
Դեկտեմբերի 1-ին Ան Յուջինը և Ջանգ Վոն Յանգը հանդես են եկել որպես «Starship Entertainment»-ի նոր աղջիկների՝ IVE խմբում[61]։
Չհվե Յե Նան դեբյուտով հանդես է եկել 2022 թվականի հունվարի 17-ին «Smiley» մինի ալբոմով[62]։
Միյավակի Սակուրան և Քիմ Չևոնը առաջին անգամ հանդես են եկել 2022 թվականի մայիսի 2-ին՝ Le Sserafim աղջիկների խմբի կազմում[63]։
Մասնակիցներ
Կարգ[64] | Իրական անուն | Ծննդյան ամսաթիվ | Պաշտոնը խմբում | Գործակալություն | Ընթացիկ գործունեություն | Պաշտոնական գույն | |
---|---|---|---|---|---|---|---|
Հայերեն | Հանգըլ/Կանձի | ||||||
7 | Կվոն Ըն Բի | 권은비 | 27.09.1995 | Լիդեր[65], գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ | Woollim Entertainment | Սոլո երգչուհի | Մանուշակագույն |
2 | Միավակի Սակուրա | 宮脇 咲良 | 19.03.1998 | Սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, վիզուալ | EMI Records Japan | HKT48 (ավարտել է գործունեությունը 2021 թվականի հունիսի 19-ին),
Le Sserafim |
Պաստելային վարդագույն |
8 | Կան Հևոն | 강혜원 | 05.07.1999 | Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալիստ, վիզուալ | 8D Entertainment | Սոլո երգչուհի, դերասանուհի | Մարջանագույն |
4 | Չհվե Յե Նա | 최예나 | 29.09.1999 | Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Yuehua Entertainment | Սոլո երգչուհի, դերասանուհի | Դեղին |
12 | Լի Չեյոն | 이채연 | 11.01.2000 | Գլխավոր պարուհի, ուղեկցող վոկալիստ, ուղեկցող ռեփեր | WM Entertainment | Դերասանուհի | Երկնադաղձագույն |
10 | Քիմ Չևոն | 김채원 | 01.08.2000 | Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Woollim Entertainment | Le Sserafim | Դաղձագույն |
11 | Քիմ Մին Ջու | 김민주 | 05.02.2001 | Ուղեկցող ռեփեր, սաբ-վոկալսիտ, վիզուալ | Urban Works Media | Դերասանուհի | Սպիտակ |
6 | Յաբուկի Նակո | 矢吹奈子 | 18.06.2001 | Սաբ-վոկալսիտ | EMI Records Japan | HKT48 | Երկնագույն |
9 | Հոնդա Հիտոմի | 本田仁美 | 06.10.2001 | Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր | AKS | AKB48 | Բեժ |
3 | Չո Յու Րի | 조유리 | 22.10.2001 | Գլխավոր վոկալիստ | WAKE ONE Entertainment | Սոլո երգչուհի | Նարնջագույն |
5 | Ան Յու Ջին | 안유진 | 01.09.2003 | Ուղեկցող վոկալիստ, ուղեկցող պարուհի | Starship Entertainment | Ive | Կապույտ |
1 | Չան Վոն Յոն | 장원영 | 31.08.2004 | Ուղեկցող պարուհի, սաբ-վոկալիստ, սաբ-ռեփեր, կենտրոն[66], մակնե[67] | Starship Entertainment | Ive | Վարդագույն |
Սկավառակագրություն
Կորեական ալբոմներ
Ստուդիական ակբոմներ
- Bloom*Iz (2020)
Մինի ալբոմներ
- Color*Iz (2018)
- Heart*Iz (2019)
- Oneiric Diary (2020)
- One-reeler / Act IV (2020)
Ճապոնական ալբոմներ
Ստուդիական ալբոմներ
- Twelve (2020)
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Տարի | Վերնագիր | Դեր | Հղում |
---|---|---|---|
2020 | Eyes on Me: The Movie | Իրենք իրենց | [68] |
Ռեալիթի-շոու
Տարի | Վերնագիր | Հեռուստաալիք | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2018 | Produce 48 | Mnet | Նախադեբյուտային շոու |
IZ*One Chu | Mnet | Դեբյուտային ռեալիթի-շոու | |
2019 | IZ*One’s First Steps in Japan | Abema TV | Ճապոնական նախադեբյուտ |
IZ*One City | Pooq | ||
IZ*One Chu — Secret Friend | Mnet | ||
2020 | Iz*One Chu – Fantasy Campus | [69] | |
Iz*One Eat-ing Trip | U+ Idol Live | [70] | |
Iz*One Chu – ON:TACT | Mnet | [71] | |
2021 | Iz*One Eat-ing Trip 2 | U+ Idol Live | [72] |
Fantastic I*z: Hidden School | Universe | [73] | |
Iz*One Eat-ing Trip 3 | U+ Idol Live |
Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակաբաշխություններ
Տարի | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
---|---|---|---|---|
2018 | Asia Artist Awards | |||
Տարվա նորեկներ՝ Երաժշտություն | IZ*ONE | Հաղթանակ | [74] | |
[Melon Music Awards | ||||
Լավագույն նոր արտիստ | IZ*ONE | Անվանակարգ | [75] | |
Mnet Asian Music Awards | ||||
Լավագույն նոր գըրլ-բենդ | IZ*ONE | Հաղթանակ[26] | [27] | |
Տարվա արտիստ | Անվանակարգ | |||
Ասիայի նոր արտիստ | Հաղթանակ | |||
2019 | Golden Disc Awards | |||
Տարվա նորեկներ — ալբոմ | IZ*ONE | Հաղթանակ | [31] | |
Հայտնիության մրցանակ | Անվանակարգ | |||
NetEase-ի ամենահայտնի K-Pop աստղ | Անվանակարգ | |||
Seoul Music Awards | ||||
Նոր արտիստի մրցանակ | IZ*ONE | Հաղթանակ | [32] | |
Հայտնիությոն մրցանակ | Անվանակարգ | |||
Հալլյու հատուկ մրցանակ | Անվանակարգ | |||
V Live Awards | ||||
Թոփ 5 նորեկներ | IZ*ONE | Հաղթանակ | [76] | |
Gaon Chart Music Awards | ||||
Տարվա նոր արտիստ | IZ*ONE | Հաղթանակ |
Համերգներ և շրջագայություններ
Հեդլայներներ
- IZ*ONE 1st Concert «Eyes On Me» (2019)
Շոուքեյսեր
- Color*Iz Show-Con Showcase (2018)
- IZ*ONE Japan Debut Showcase 1st Single «Suki to Iwasetai» Release Commemoration Event (2019)
Օնլայն համերգներ
- IZ*ONE 1st Online Concert «ONEIRIC THEATER» (2020)
- IZ*ONE 2nd Online Concert «One, The Story» (2021)
Ծանոթագրություններ
- ↑ BTS Wins Top Prize at 28th Seoul Music Awards — Billboard, 2019.
- ↑ «Korean-Japanese Girl Group IZ*ONE Releases First Single 'La Vie en Rose'». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «'Produce 48' project group IZ*ONE makes debut». koreatimes (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «IZ*ONE Debut in Top 10 of World Albums & World Digital Song Sales Charts». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «ハイスタ、欅坂46が3プラチナ キスマイ、IZ*ONE、STU48、NMB48がプラチナ 2月度レコ協認定». Yahoo! Japan (ճապոներեն). 2019 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ E&M, CJ. «PRODUCE 48» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «'프로듀스48' PD "투표는 한국에서만…최종 12인 국적 구분 NO"». 한국일보 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «[★밤TView]'프듀48' 장원영, 1등으로 아이즈원 데뷔..12등 이채연» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «HKT48宮脇咲良の"魂が震える"名言集!常に最前線で戦ってきたパイオニアの覚悟とは!?|ニフティニュース». ニフティニュース (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «HKT矢吹奈子、映画「タッチ」南役にメンバー驚き - AKB48 : 日刊スポーツ». nikkansports.com (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «The Groups IZ*ONE Kang HyeWon Almost Debuted In Before Produce 48 • Kpopmap» (անգլերեն). www.kpopmap.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ K팝3→식스틴→프듀48, 아이즈원 12등 이채연의 감동 스토리[스타와치](կոր.) // Newsen.com. — 2018. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2021.
- ↑ «[아이즈원 매력 탐구①] 1위 장원영부터 6위 야부키 나코까지…"국프 사랑 내꺼야"». mk.co.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «[TV캡처] '프로듀스 48' 김민주 "아이콘 MV·'위대한 유혹자' 출연" - 스포츠투데이 - TV보다 재밌다» (կորեերեն). stoo.asiae.co.kr. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «| 김민주, '위대한 유혹자'서 첫 드라마 데뷔…문가영 아역텐아시아». 텐아시아 (կորեերեն). 2018 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «청순한 '여대생' 같은 아큐브 광고 모델의 놀라운 정체». 인사이트 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «宮脇咲良、矢吹奈子、本田仁美が日韓ユニットに専任 - AKB48 : 日刊スポーツ». nikkansports.com (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «[전문] 아이즈원X프로미스나인, 한솥밥 먹는다…신생 기획사 오프더레코드 소속» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ OSEN (2018 թ․ սեպտեմբերի 4). «'컴백' 워너원·'데뷔' 아이즈원, '프듀' 남매 올가을 연속출격 (종합) [Oh!쎈 이슈]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Stone Music Entertainment (2018 թ․ հոկտեմբերի 29). «IZ*ONE (아이즈원) - 라비앙로즈 (La Vie en Rose) MV». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «아이즈원 측 "29일 쇼콘으로 데뷔 확정"(공식입장)». mk.co.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «아이즈원, 데뷔 쇼콘 1분만에 전석 매진..'동시접속자 15만 육박'[공식입장]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «"역시 아이즈원"…하루만에 역대 걸그룹 데뷔앨범 초동 신기록 달성» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «아이즈원, 데뷔 그룹 신기록… '라비앙로즈' MV 24시간 455만뷰» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «아이즈원, '엠카' 1위로 데뷔 첫 트로피..트와이스·케이윌 컴백 [종합]» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 26,0 26,1 «스트레이키즈·아이즈원, 'MAMA' 남녀 신인상 영예». www.nocutnews.co.kr. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 27,0 27,1 «방탄소년단·워너원·트와이스·아이즈원, '2018 MAMA' 뜬다..초호화 라인업 확정[공식입장]». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «아이즈원, 내년 2월 日 데뷔…글로벌 행보 시작» (կորեերեն). entertain.naver.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «IZ*ONE Confirms Date For Japanese Debut» (անգլերեն). Soompi. 2018 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ D. Kim (2018 թ․ դեկտեմբերի 4). «IZ*ONE's Agency Explains Miyawaki Sakura And Yabuki Nako's Participation In HKT48 Concert». soompi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 31,0 31,1 «Winners | Golden Disc» (անգլերեն). www.goldendisc.co.kr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 32,0 32,1 «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «IZ*ONE wrap up debut showcase in Japan + get ready for release of debut single in February». allkpop. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ official IZ*ONE (2019 թ․ հունվարի 24). «IZ*ONE (아이즈원) - '好きと言わせたい (Suki to Iwasetai)' MV». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «IZ*ONEのシングル売上ランキング». ORICON NEWS. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «아이즈원, DJ와 첫 협업...주인공은 조나스 블루 'RISE'». Hankyung (կորեերեն). 2019 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «"글로벌 꽃길은 계속" 아이즈원, 韓日서 예고한 2번째 신드롬(종합)». YTN (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «아이즈원, 역대 걸그룹 앨범 초동 신기록...13만장 최초 돌파». EDaily (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «아이즈원, 6월 데뷔 첫 단독 콘서트 개최..5월 티켓 오픈 [공식입장]». OSEN (կորեերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «아이즈원, 데뷔 첫 콘서트 선예매 전석 매진..역대급 티켓 전쟁 [공식]». OSEN (կորեերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «IZ*ONE 日本3rdシングル「Vampire」WIZ*ONE盤CD発売記念 「個別ハイタッチ会」「個別メッセージカードお渡し会」「個別サイン会」開催のご案内». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «아이즈원, 11월 11일 첫 정규 앨범 '블룸아이즈'로 컴백...트레일러 영상 공개». Naver (կորեերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Mnet 측 "아이즈원 컴백 연기 확정, 물의 일으켜 진심으로 사과"(공식입장)». Naver (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 44,0 44,1 «Girl band IZ*ONE postpones release of new album amid vote-rigging scandal». The Korea Herald. 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «tvN "'놀토' 9일 결방, 하이라이트 방송"..아이즈원 논란에 休(공식)». Star News (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «[공식입장]MBC 측 "'마리텔2' 아이즈원, 안유진 포함 출연분 통편집 확정"(종합)». Sports Chosun (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «아이즈원, 컴백쇼도 결국 취소…엠넷 재팬 발표 "대단히 죄송" 사과 [공식]». My Daily (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «[공식입장]JTBC "아이즈원, '아이돌룸' 녹화 이미 완료…방송 여부 미정"». Sports Chosun (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «아이즈원, 11일 컴백 쇼케이스 결국 취소(공식)». Star News (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «IZ*ONEコンサートフィルム中止、関係者が逮捕». Nikkan Sports (ճապոներեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «IZ*ONE、日本での各種イベントが延期に». Oricon (ճապոներեն). 2019 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «[단독] 아이즈원, 활동 재개 합의 완료». TenAsia (կորեերեն). 2020 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին – via Naver.
- ↑ «아이즈원, 오늘(17일) 컴백…정규 1집 앨범 발매». Asiae (կորեերեն). 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին – via Naver.
- ↑ «아이즈원, 오늘(17일) 정규 '블룸아이즈' 발매…컴백쇼 개최». YTN (կորեերեն). 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին – via Naver.
- ↑ «2020년 06월 Album Chart». Gaon Music Chart. 2020 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Oneiric Diary's Double Platinum Certification». Gaon Music Chart. 2020 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Hwang, You-mee (2021 թ․ մայիսի 13). «[Today's K-pop] IZ*ONE's Miyawaki Sakura leaves Japanese team: report». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ soompi.com/article/1487346wpp/kang-hye-won-confirmed-to-star-in-best-mistake-season-3
- ↑ «Soompi Update: IZ*ONE's Kang Hye Won Exudes Queen Vibes In New Teaser For Special Album "W"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Jeong Hee-yeon (2021 թ․ սեպտեմբերի 24). «조유리, 10월 7일 솔로 데뷔 확정 [공식]» [Jo Yu-ri, solo debut confirmed on October 7th [Official]] (կորեերեն). Sports Donga. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին – via Naver.
- ↑ Jin, Min-kyung (2021 թ․ նոյեմբերի 2). «스타쉽, 新 6인조 걸그룹 아이브(IVE) 론칭..팀 로고·SNS 오픈 [공식]». OSEN (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին – via Naver.
- ↑ Ji, Min-kyung (2022 թ․ հունվարի 3). «아이즈원 출신 최예나, 1월 17일 솔로 데뷔 확정 [공식]» [Choi Ye-na from Iz*One Confirms Solo Debut on January 17th [Official]]. Osen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Soompi: Former IZ*ONE Members Miyawaki Sakura And Kim Chae Won Confirmed To Join Source Music's New Girl Group». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
- ↑ Տեղը, որը մասնակիցը զբաղեցրել է Produce 48-ի եզրափակչում։
- ↑ «'아이즈원 츄' 권은비, 리더 몰카에 눈물…안유진X이채연 메소드 연기?». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Produce 101-ի հաղթողը կենրրենի դերն է զբաղեցնում խմբում։
- ↑ հարավ-կորեական խմբերի ամենափոքր մասնակիցը
- ↑ Lee, Jung-bum (2019 թ․ հոկտեմբերի 21). «'아이즈 온 미', 예고편이 공개되는 순간 모두가 주목해 #11월극장으로가즈원 #아이즈원». X Sports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Hwang, Ji-young (2020 թ․ մայիսի 12). «아이즈원 리얼리티 '아이즈원츄3' 6월 편성..여름 컴백». Ilgan Sports (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին – via Daum.
- ↑ «U+아이돌라이브, 아이즈원 속초 '먹방' 여행 단독공개». iNews24 (կորեերեն). 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Jung, Hee-yeon (2020 թ․ սեպտեմբերի 15). «'아이즈원츄-ON:TACT' 23일 편성 확정…먹방 체험 예고편 공개». Sports DongA (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին – via Daum.
- ↑ «LGU+ Unveils IZone's Eat-ing Trip Season 2». Enews Today (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Universe App teases new IZ*ONE variety show 'Fantastic IZ: Hidden School'». Allkpop (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «[2018 AAA] 아이즈원-스트레이키즈-아이들-더보이즈, 신인상 수상». NAVER. 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Kpop pop (2018 թ․ դեկտեմբերի 1). «G-IDLE WIN BEST NEW ARTIST FEMALE @ 10TH MELON MUSIC AWARDS 2018». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «2019 Global Vlive Top10 prize winners! 12월 17일부터 31일까지 15일 간, 한 해를 빛낸 최고의 아티스트와 방송에 투표해 주신 팬 여러분들께 감사의 인사를 드리며 최종 수상자를 공개합니다!» (անգլերեն). channels.vlive.tv. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.