Օֆելյա (նկար, Միլլե)
Օֆելյա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե[1] |
տարի | 1851 և անհայտ[1] |
բարձրություն | 111,8 սանտիմետր[2] |
լայնություն | 76,2 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ[3] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[4] և կտավ[4] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա[5] |
հավաքածու | Թեյթ, Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ Բրիտանիա[5] |
քաղաք | Վեստմինստեր |
սեփականատեր | Թեյթ Բրիտանիա[5] և Թեյթ[5] |
հիմնական թեմա | Օֆելյա |
պատկերված են
| |
http://www.tate.org.uk/art/artworks/millais-ophelia-n01506, https://www.wga.hu/html/m/millais/ophelia.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Ophelia (painting) Վիքիպահեստում |
«Օֆելյա» (անգլ.՝ Ophelia) կամ «Օֆելյայի մահը», անգլիացի նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը՝ ստեղծված 1852 թվականին[7]։ Նկարի հիմքում Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության սյուժեն է։ Կտավը, որը ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1852 թվականին, ժամանակակիցների գնահատանքին միանգամից չի արժանացել[8][9]։
Սյուժե
Օֆելյան արքայազն Համլետի սիրեցյալն էր, սակայն իմանալով, որ նա սպանել է իր հորը՝ Պոլոնիուսին, կորցնում է ողջամտությունը և ինքնասպան լինում՝ խեղդվելով գետում։ Ինչպես ողբերգությունում ասում են գերեզմանափորները, նրա «մահը կասկածելի էր, և եթե շնորհիվ բարձր հրամանի կարգը չփոխվեր, նա պետք է մնար անսուրբ հողի մեջ»[10]։ Միլլեն պատկերել է տեսարանը, որը նկարագրել է Թագուհին՝ Համլետի մայրը։ Նա պատմում է դժբախտ պատահարի մասին.
Մի ուռենի կա, որ մի գետակի ափին է բուսել |
Օֆելյան նկարում պատկերված է գետն ընկնելուց անմիջապես հետո, երբ մտածում էր իր պսակները կախել ուռենու ճյուղերից։ Նա երգում էր սգո երգեր՝ կիսով չափ ընկղմված ջրում։ Նրա կեցվածքը՝ բացած ձեռքեր և երկնքում խորասուզված հայացքը, զուգորդվում են Քրիստոսի խաչելության հետ, ինչպես նաև բազմիս այլ մեկնաբանություններ է ունեցել, նաև էրոտիկ։ Աղջիկը դանդաղ խորասուզվում է ջրում վառ, ծաղկած բնության ֆոնին, նրա դեմքին չկա ոչ մի խուճապ, ոչ մի հուսահատություն[11]։ Թեպետ մահն անխուսափելի է, նկարում ժամանակը կարծես սառած լինի։ Միլլեին հաջողվել է վարպետորեն պատկերել ժամանակը, որն անցնում է կյանքի և մահի միջև[11]։
Նկարի սիմվոլիկա
Նկարը հայտնի է գետի և գետափի բուսական աշխարհի մանրամասն պատկերման շնորհիվ։
Ծաղիկները գետում՝ «արտասովոր դրասանգները», որոնք հյուսել էր Օֆելյան, ևս կրում են սիմվոլիկ իմաստ։ Համաձայն ծաղիկների լեզվի՝ հրանունկը անշնորհակալության կամ ինֆանտիլիզմի խորհրդանիշ է, աղջկա վրա թեքված լացող ուռենին՝ մերժված սիրո, եղինջը նշանակում է ցավ, աջ ձեռքի մոտի մարգարտածաղիկը խորհրդանշում է անմեղություն[12]։ Նկարի վերին աջ անկյունի արենածաղիկը Շեքսպիրի «հանգուցյալ մատներն» են, մեկ այլ թարգմանությամբ՝ ծիրանեգույն ծաղիկները (անգլ.՝ long purples)[13]։ Շեքսպիրը, խոսելով այդ բույսի մասին, հավանաբար ենթադրել է արտաքինից նման, բայց ոչ արենածաղկին ոչ ցեղակից բույս՝ խոլորձների ընտանիքի խոլորձին։ Վարդերն ավանդաբար համարվում են սիրո և գեղեցկության սիմվոլ, բացի այդ հերոսներից մեկը Օֆելյային անվանում է «մայիսյան վարդ»։ Մանուշակներից վզնոցը նշանակում է հավատարմություն, ձախ անկյունի փրփրուկը կարող է նշանակել Օֆելյայի մահվան անհեթեթությունը։ Ափին աճած անմոռուկները հավատարմության սիմվոլ են, աջ ձեռքի մոտ լողացող ալ և կակաչին նմանվող կուժկոտրուկները խորհրդանշում են վիշտ[12]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-ophelia-n01506
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 4,0 4,1 Art UK — Art UK.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 https://www.tate.org.uk/art/artworks/millais-ophelia-n01506
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 tweet — 2006.
- ↑ «Милле, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Лоранс де Кар. Прерафаэлиты: модернизм по-английски / Пер. с англ. Ю. Эйделькинд. — М.: Астрель, 2003. — ISBN 5-17-008099-9
- ↑ Secher, Benjamin. «Десять вещей, которые вы не знали об «Офелии»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին. Վերցված է 2008-02-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 10,0 10,1 Ուիլյամ Շեքսպիր. http://www.arak29.am/shakespeare/index.php?view=book&id=24&part=0&act=0&page=1. Վերցված է 19.04.2020-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 11,0 11,1 Adrienne Johnson. «Momentary Detail in Millais's Ophelia» (անգլերեն). The Victorian Web. Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 28.06.2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 12,0 12,1 12,2 «Work In Focus: Millais's Ophelia. Subject & Meaning» (անգլերեն). Галерея Тейт. Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 28.06.2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Уильям Шекспир. ««Трагедия о Гамлете, принце датском» (пер.К.Р.)». Библиотека Максима Мошкова. Վերցված է 28.06.2008-ին.
- ↑ Owen, Paul (սեպտեմբերի 12, 2011). «Poster notes: Melancholia». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է ապրիլի 11, 2019-ին.
- ↑ Zoladz, Lindsay (նոյեմբերի 23, 2011). «Is "Melancholia" a feminist film?». Salon (անգլերեն). Վերցված է ապրիլի 11, 2019-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օֆելյա (նկար, Միլլե) կատեգորիայում։ |
- Tate Ophelia learning resource – a Tate learning resource about Millais's painting Ophelia
- Painters took to local colour, This is Local London, 6 May 2004, Արխիվացված է օրիգինալից 6 November 2007-ին
- Millais Ophelia – a website about the painting
- LizzieSiddal.com – a weblog researching and discussing the life of Elizabeth Siddal
- Smarthistory: Ophelia – a short video podcast about the painting
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆելյա (նկար, Միլլե)» հոդվածին։ |