Jump to content

«Երեխայի իրավունքների կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
Կոնվենցիայի վրա աշխատելիս և դրա ընդունումից հետո Գլխավոր ասամբլեայի կողմից խորհրդակցություններ կազմակերպվեցին, որոնցում մասնակցում էին կազմակերպություններ, մարմիններ և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել և տեղեկատվություն տարածել Կոնվենցիայի մասին, որը համաշխարհային նշանակություն ուներ մարդու՝ երեխաների իրավունքների իրականացման հարցում: Կոնվենցիան ընդունվեց [[Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա|ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի]] 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 հռչակագրով, իսկ 1990 թվականի հունվարի 26-ին սկսվեց Կոնվենցիայի ստորագրումը: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1990 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 20 պետությունների կողմից վավերացնելուց հետո:

1995 թվականին Կոնվենցիայի 43 հոդվածի 2-րդ կետում փոփոխություն մտցվեց<ref>[http://treaties.un.org/doc/Treaties/1998/05/19980501%2004-05%20AM/Ch_IV_11_ap.pdf Текст поправки]</ref>, որն ուժի մեջ մտավ 2002 թվականին <ref>[http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-11-a&chapter=4&lang=en Данные о ратификации поправки]</ref>:
1995 թվականին Կոնվենցիայի 43 հոդվածի 2-րդ կետում փոփոխություն մտցվեց<ref>[http://treaties.un.org/doc/Treaties/1998/05/19980501%2004-05%20AM/Ch_IV_11_ap.pdf Փոփոխության տեքստը]</ref>, որն ուժի մեջ մտավ 2002 թվականին <ref>[http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-11-a&chapter=4&lang=en Փոփոխության վավերացման տվյալներ]</ref>:

1996 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիայի տեքստի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, որոշվեց ամեն տարի նշել որպես Երեխաների իրավունքների օր:
1996 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիայի տեքստի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, որոշվեց ամեն տարի նշել որպես Երեխաների իրավունքների օր:

21:00, 31 Մայիսի 2016-ի տարբերակ

Հռչակագրի անդամ-պետությունները (կանաչ գույն՝ վավերացրած, մանուշակագույն՝ ստորագրած, բայց չվավերացրած, դեղին գույն՝ չստորագրած)

ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիա, միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները անդամ-պետություններում: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթ է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են ծնվածից օրից մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չափահաս չի ճանաչվում) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները, բացի ԱՄՆ[1], որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Ստեղծման պատմություն

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր: Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է, որ երեխաները հատուկ պաշտպանության օբյեկտներ են:

Երեխաների իրավունքներին վերաբերող ՄԱԿ առաջին ակտը դարձավ 1959 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների հռչակագիրը», որտեղ ձևակերպված էին այն տասը սկզբունքները, որոնք սահմանում էին բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրականացնում են երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, և որը նպատակ ուներ ապահովել նրանց «երջանիկ մանկությունը»: Հռչակագիրը հռչակում էր, որ «մարդկությունը պարտավոր է երեխային տալ իր ունեցած լավագույնը», երաշխավորել երեխաների՝ բոլոր իրավունքներից և ազատություններից օգտվելը՝ հօգուտ նրանց և հասարակությանը[2]:

Երեխայի իրավունքների հռչակագրի ընդունման 20-ամյակին ՄԱԿ1979 թվականը հայտարարեց Երեխայի միջազգային տարի: Ի նշանավորումն դրա՝ առաջ քաշվեցին մի շարք իրավական նախաձեռնություններ, որոնց թվում 1978 թվականին Լեհաստանի կողմից արված առաջարկն էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում վերանայել Երեխայի իրավունքների կոնվենցիայի նախագիծը: Սկզբնական նախագծի հեղինակն էր լեհ պրոֆեսոր-միջազգայնագետ Ա. Լոպատկան: Կոնվենցիայի տեքստի վրա աշխատանքները տևեցին տասը տարի և ավարտվեցին 1989 թվականին՝ Երեխայի իրավունքների հռչակագրի ընդունումից ուղիղ երեսուն տարի անց:

Կոնվենցիայի վրա աշխատելիս և դրա ընդունումից հետո Գլխավոր ասամբլեայի կողմից խորհրդակցություններ կազմակերպվեցին, որոնցում մասնակցում էին կազմակերպություններ, մարմիններ և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել և տեղեկատվություն տարածել Կոնվենցիայի մասին, որը համաշխարհային նշանակություն ուներ մարդու՝ երեխաների իրավունքների իրականացման հարցում: Կոնվենցիան ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1989 թվականի նոյեմբերի 20-ի 44/25 հռչակագրով, իսկ 1990 թվականի հունվարի 26-ին սկսվեց Կոնվենցիայի ստորագրումը: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1990 թվականի սեպտեմբերի 2-ին՝ 20 պետությունների կողմից վավերացնելուց հետո:

1995 թվականին Կոնվենցիայի 43 հոդվածի 2-րդ կետում փոփոխություն մտցվեց[3], որն ուժի մեջ մտավ 2002 թվականին [4]:

1996 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից Կոնվենցիայի տեքստի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, որոշվեց ամեն տարի նշել որպես Երեխաների իրավունքների օր:

Ծանոթագրություններ

Արտաքին հղում