Արվեստ և ֆեմինիզմ (անգլ.՝ Art and Feminism, ոճավորվում է որպես Art+Feminism), կին արվեստագետների մասին Վիքիպեդիայում բովանդակություն ավելացնելու համար կազմակերպվող ամենամյա համաշխարհային խմբագրաթոն։ Շան Էվանսի, Ժաքլին Մեյբիի, Մայքլ Մանդիբերգի և Լորել Փթակի հիմնադրած նախագիծը[1] նկարագրվում է որպես «Զանգվածային բազմազգ փորձ` շտկելու կայուն կողմնակալությունը Վիքիպեդիայում, որն անհամաչափորեն գրված է տղամարդկանց կողմից և նրանց մասին»[2]։

Art+Feminism
Изображение логотипа
ՏեսակԽմբագրատոն
ՀաճախականությունԱմեն տարի
Վայր70 հարթակներ աշխարհի 17 երկրներում (2015)
Ակտիվ10
ԱռաջինըՄարտի 11, 2017 (2017-03-11)
ՎերջինըՓետրվարի 1, 2014 (2014-02-01)
Մասնակիցներ1,300 (2015)
ԹեմատիկաԱրվեստ և կանայք
Հիմնադիր
  • Շան Էվանս
  • Ժաքլին Մեյբի
  • Մայքլ Մանդիբերգ
  • Լորել Փթակ
artandfeminism.org
 ArtAndFeminism Վիքիպահեստում

2014 թվականին Art+Feminism-ի ներածական արշավին մասնակցել է 600 կամավոր 30 առանձին միջոցառումներում[1][2]։ Հաջորդ տարի 1300 կամավոր մասնակցել է 4 մայրցամաքի 17 երկրների 70 միջոցառումներին[1]։

Հիմնադրում

խմբագրել
 
Շան Էվանս, ՄաքՔենզի Մաք, Մայքլ Մանդիբերգ և Ժաքլին Մեյբի (ձախից աջ)։

Art+Feminism-ը սկսվել է այն ժամանակ, երբ Արտսթորի (անգլ.՝ Artstor) գրադարանավար Շան Էվանսը կանանց և արվեստի նախագիծ էր մշակում Հյուսիսային Ամերիկայի արվեստի գրադարանների միության համար (անգլ.՝ Art Libraries Society of North America)[3]։ Էվանսը խոսել է իր գործընկեր և վարիչ Ժաքլին Մեյբիի հետ, որը տպավորված էր Վիքիպեդիայի մասնակիցների կողմից խմբագրատոնի կազմակերպմամբ՝ ի հիշատակ Ադա Լավլեյսի[3]։ Մեյբին խոսել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մանդիբերգի հետ, որը Վիքիպեդիան ներառել է դասարանի շրջանակներում ուսուցման մեջ։ Մանդիբերգն իր հերթին խոսել է Այբիմ (անգլ.՝ Eyebeam) արվեստի և տեխնոլոգիաների ոչ առևտրային կազմակերպության աշխատակից Լորել Փթակի հետ, որը համաձայնել է օգնել ծրագրել միջոցառումը[3]։ Այնուհետև թիմին միացել են տեղի վիքիպեդիստներ Դորոթի Հովարդը՝ վիքիպեդիստ ռեզիդենտը, որն այդ ժամանակ աշխատել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն գրադարանային խորհրդում, և Ռիչաչդ Նիփելը, որն այդ ժամանակ Նյու Յորքի Վիքիմեդիայի միջոցով ներկայացնում էր Վիքիպեդիայի մասնակիցների տեղական բաժինը[3]։

Art+Feminism նախագծի ստեղծման պատճառներից մեկը ԶԼՄ-ներում Վիքիպեդիայի կատալոգացման համակարգի բացասական լուսաբանման արձագանքն էր[4][5]։ Նախագիծը շարունակում է լրացնել Վիքիպեդիայի բովանդակության բացերը և ավելացնել կին մասնակիցների թիվը[6][7]։ Վիքիպեդիայում կենսագրությունների միայն 17 տոկոսն է նվիրված կանանց, և խմբագիրների միայն 15 տոկոսն են կանայք[8]։ 2018 թվականին ՄաքՔենզի Մաքը նշանակվել է Art+Feminism տնօրեն[9]։

Միջոցառումներ

խմբագրել

Միացյալ Նահանգներից դուրս 2015 թվականի միջոցառումը լուսաբանվել է այնպիսի երկրների ԶԼՄ-ներում, ինչպիսիք են Ավստրալիան[10], Կանադան[11], Կամբոջան[12], Հնդկաստանը[13], Նոր Զելանդիան[14] և Շոտլանդիան[15]։ Միացյալ Նահանգների ներսում միջոցառումը լուսաբանվել է Նյու Յորքի[16], ինչպես նաև Կալիֆոռնիայի[17][18], Կանզասի[19], Փենսիլվանիայի[20], Տեխասի[21] և Արևմտյան Վիրջինիայի[22] առաջատար լրատվամիջոցների կողմից։

Տեսահոլովակ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած Art+Feminism խմբագրատոնից, 2015

Ընդունելություն

խմբագրել

Խմբագրման միջոցառումների մասնակիցների կողմից ներկայացված բովանդակությունը դիտարկվում է Վիքիպեդիայի համակարգող ֆորումում[23]։

2014 թվականի նոյեմբերին Foreign Policy ամսագիրն անվանել է Էվանսին, Մեյբիին, Մանդիբերգին, Ռիչարդ Նիփելին, Դորոթի Հովարդին և Փթակին Վիքիպեդիայում գենդերային նախապաշարմունքների խնդրի լուծման համար «գլոբալ մտածողներ»[24]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Art+Feminism's 2015 Wikipedia Edit-a-thon Adds 334 Articles on Female Artists». ARTnews. 2015 թ․ մարտի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  2. 2,0 2,1 «101 Women Artists Who Got Wikipedia Pages This Week». ARTnews. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Feinstein, Laura (2015 թ․ մարտի 2). «Mass Wikipedia Edit To Make The Internet Less Sexist». magazine.good.is. Good Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Lapowsky, Issie (2015 թ․ մարտի 5). «Meet the Editors Fighting Racism and Sexism on Wikipedia». Wired. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Filipacchi, Amanda (2013 թ․ ապրիլի 24). «Wikipedia's Sexism Toward Female Novelists». The New York Times. New York: NYTC. ISSN 0362-4331. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. McGurran, Brianna (2015 թ․ փետրվարի 18). «MoMA to Host Wikipedia Edit-a-Thon to Tackle Gender Imbalance». The New York Observer. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. Krasny, Michael (2015 թ․ մարտի 13). «Wikipedia's Gender and Race Gaps: Forum». Forum. KQED-FM. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «As it happened: Wikipedia edit-a-thon».
  9. «McKensie Mack Appointed Director». Art + Feminism (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.Կաղապար:Self-published source
  10. Ford, Clementine (2015 թ․ մարտի 6). «Where are all the Australian feminist writers on Wiki?». dailylife.com.au. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Botelho-Urbanski, Jessica (2015 թ․ մարտի 9). «Celebrating women's success? There's a wiki for that». Winnipeg Free Press. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Murray, Bennett (2015 թ․ մարտի 7). «Wiki activists help to write Cambodian women's history, Post Weekend, Phnom Penh Post». The Phnom Penh Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. Shruthi, H M (2015 թ․ մարտի 7). «Edit-a-thon for women to bridge Wikimedia gender gap». Deccan Herald. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  14. O'Neil, Andrea (2015 թ․ մարտի 6). «Blessed are the 'geeks' shaping history | Stuff.co.nz». stuff.co.nz. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. Malcolm, Bob (2015 թ․ մարտի 5). «Dundee to join in global feminism arts campaign». deadlinenews.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. Schuessler, Jennifer (2015 թ․ մարտի 6). «MoMA to Host Wikipedia Editing Marathon, to Improve Coverage of Women in the Arts». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. Bos, Sascha (2015 թ․ մարտի 4). «East Bay Schools to Host Art and Feminism Wikipedia Edit-A-Thons». eastbayexpress.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. Morlan, Kinsee (2015 թ․ մարտի 2). «Wikipedia's women problem». sdcitybeat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. Rodriguez, Lisa (2015 թ․ մարտի 27). «Kansas City Edit-A-Thon Aims To Close Gender Gap On Wikipedia». kcur.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. Marshall, Amy Milgrub (2015 թ․ փետրվարի 23). «College of Arts and Architecture to host 'Edit-a-Thon' to improve Wikipedia Cove». news.psu.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  21. Kallus, Megan (2015 թ․ մարտի 4). «UT School of Information to host feminist Wikipedia Edit-a-thon». The Daily Texan. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. Board, Glynis (2015 թ․ մարտի 3). «Wiki Gender Gap to Be Discussed in Morgantown | West Virginia Public Broadcasting». wvpublic.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. Ghorashi, Hannah (2015 թ․ մարտի 10). «Art+Feminism's 2015 Wikipedia Edit-a-thon Adds 334 Articles on Female Artists». ARTnews. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. staff (November 2014). «A World Disrupted: The Leading Global Thinkers of 2014 | Siân Evans, Jacqueline Mabey, Michael Mandiberg, Richard Knipel, Dorothy Howard, Laurel Ptak». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել