Դոլոչոպի բազիլիկա
Բազիլիկա Դոլոչոպի (վրաց.՝ დოლოჭოპის ბაზილიკა), վաղ քրիստոնեական եկեղեցի, որն այժմ ավերված է։ Գտնվում է Վրաստանում՝ Կախեթի մարզում՝ պատմական Նեկրեսի բնակավայրում։ Եկեղեցին 5-րդ դարի մեծ եռահարկ բազիլիկ է, որը կառուցվել է նախկինում ավերված եկեղեցու տեղում, որի թվագրությունը կատարվել է ռադիոածխածնային անալիզով և թվագրվում է Ք. ա. 387 թվական։ Այն համարվում է Վրաստանի ամենահին քրիստոնեական կառույցը։ Հայտնաբերվել է 2012 թվականին։ Բազիլիկը մտնում է Վրաստանի ազգային նշանակության անշարժ մշակութային հուշարձանների ցանկի մեջ[1]։
Դոլոչոպի բազիլիկա վրաց.՝ დოლოჭოპის ბაზილიკა | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | church ruin? և հնագիտական հուշարձան |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Ղվարելի շրջան և Կախեթի մարզ |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Dolochopi basilica Վիքիպահեստում |
Տեղագրություն
խմբագրելԴոլոչոպիի բազիլիկան, որն այդպես է անվանվել վաղուց լքված գյուղի պատվին, գտնվում է Ղվարել քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Դուրուջի գետի աջ ափին։ Եկեղեցուց մոտ 3,5 կմ դեպի արևմուտք գտնվում է Նեկրեսյան վանքը, իսկ ևս 1 կմ դեպի արևմուտք՝ Չաբուկաուրիի հնագիտական պեղումները, որոնցում պահպանվել են վաղ քրիստոնեական մեծ բազիլիկայի ավերակները, որը շատ առումներով նման է Դոլոչոպիին[2]։
Դոլոչոպիի ավերակները հայտնաբերվել են 2010 թվականի հնագիտական հետախուզության ընթացքում և պեղել է Նոդար Բախտաձեի գլխավորած Վրաստանի ազգային թանգարանի արշավախումբը 2012 և 2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[3]։
Նկարագրություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է խճից և մանրախիճից[4]։ Դոլոչոպին Վրաստանում, և Կովկասում և արևելաքրիստոնեական աշխարհի հարևան տարածաշրջաններում խոշորագույններից մեկն է։ Եկեղեցին ծածկված էր փայտե տանիքով՝ երկաթյա մեխերով և անտեֆիկոսներով։
Եկեղեցին թվագրվում է, ըստ ճարտարապետական և հնագիտական առանձնահատկությունների, 5 դարի կեսեր։ Այն կառուցվել է ավելի վաղ եկեղեցու վրա, 25 մետր երկարությամբ և մոտ 15 մետր լայնությամբ։ Այս վաղ շերտից ստացված նմուշը թվագրվում է մ. թ. ա. 387 թվական՝ ռադիոածխածնային անալիզի տվյալներով։ Ամենայն հավանականությամբ, այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։ 5-րդ դարի բազիլիկան նույնպես վնասվել է ավելի ուշ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունը հարմարեցվել է 8-րդ կամ 9-րդ դարում թաղման մատուռի տակ, որը գործել է առնվազն մինչև 12-13-րդ դարեր[5]։
Չաբուկաուրիի և Դոլոչոպիի հայտնաբերումը կասկածի տակ են դրել նախկին ենթադրությունը, որ Արևելյան Վրաստանի առաջին եկեղեցիները տիպիկ փոքր նեղ կառույցներ էին, որոնք կառուցված էին սահմանափակ թվով մարդկանց տեղավորման համար[6]։ Ճարտարապետության տեսանկյունից Դոլոչոպի եկեղեցին եղել է տեղի եռակի բազիլիկայի նախորդը, որը բնորոշ է Վրաստանին[7]։ Եկեղեցու և տանիքի ընդհանուր ճարտարապետության, ինչպես նաև տեղում հայտնաբերված լուսավորող սարքերի ասպեկտներն ունեն արևելաեվրոպական բնորոշ գծեր, մինչդեռ ապսիդայի որոշ դետալներ և դրամագիտական գտածոները տեղում ցույց են տալիս Սասանյան ազդեցությունը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Bakhtadze, Mamiashvili, 2015, էջ 110
- ↑ Loosley Leeming, 2018, էջեր 49—50
- ↑ Bakhtadze, Mamiashvili, 2015, էջ 111
- ↑ Bakhtadze, Mamiashvili, 2015, էջեր 111–114
- ↑ Bakhtadze, Mamiashvili, 2015, էջեր 118–119
- ↑ Loosley Leeming, 2018, էջեր 118–120
- ↑ Loosley Emma. «Dzveli Gavazi». Architecture and Asceticism. University of Exeter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Bakhtadze, Nodar; Mamiashvili, Vazha; Gabekhadze, Bachana დოლოჭოპის ბაზილიკის არქეოლოგიური კვლევა ნაქალაქარ ნეკრესში(վրաց.) // Online Archaeology. — 2015. — Т. 8. — С. 110—133.
- Loosley Leeming, Emma Architecture and Asceticism: Cultural Interaction between Syria and Georgia in Late Antiquity. — Brill, 2018. — (Texts and Studies in Eastern Christianity, Volume: 13). — ISBN 978-90-04-37531-4