Ալեքսեյ Շչուսև
Ալեքսեյ Վիկտորովիչ Շչուսև (ռուս.՝ Алексе́й Ви́кторович Щу́сев, հոկտեմբերի 8, 1873[1], Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 24, 1949[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային ճարտարապետ։ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ (1930 թվական)։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943 թվական)։
Ալեքսեյ Շչուսև ռուս.՝ Алексей Щусев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1873[1] |
Ծննդավայր | Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 24, 1949[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Ոճ(եր) | մոդեռն, Կոնստրուկտիվիզմ, նեոռենեսանս, ավանգարդիզմ և ար-դեկո |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897) |
Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Ուշագրավ աշխատանքներ | Լենինի Մավզոլեում, Kazan I?, Kazansky railway station?, Կոմսոմոլսկայա և Hotel Moskva? |
Պարգևներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն |
Alexey Shchusev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1897 թվականին ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1910 թվականիցից՝ ակադեմիկոս)։ Վաղ շրջանի գործերում դիմել է հին ռուսական ճարտարապետական ավանդույթների մշակմանը (Մոսկվայի Կազանյան կայարանի համալիրը, սկսվել է 1914 թվականին, և այլն)։ Խորհրդային տարիներին Շչուսևը մասնակցել է Մոսկվայի վերակառուցման հատակագծի մշակմանը (1918-1925 թվականներ), 1920-ական թվականներին հարել է կոնստրուկտիվիզմին (Կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ԳՀԻ Սոչիում, 1927-1931 թվականներ, Հողժողկոմատի շենքը Մոսկվայում, 1928-1933 թվականներ)։ Ճարտարապետի ստեղծագործական նվաճումն է Լենինի դամբարանը Մոսկվայում։ 1930-1940-ական թվականներին ձգտել է զարգացնել անցյալի ճարտարապետական առաջավոր ավանդույթները («Մոսկվա» հյուրանոցի շենքը, 1932-1938 թվականներ, համահեղինակների հետ, Մոսկվորեցկի կամուրջը, 1936-1938 թվականներ, Ձերժինսկու հրապարակի վարչական շենքը, 1946 թվական, բոլորը՝ Մոսկվայում)։ Վրացական ճարտարապետական մոտիվները կիրառել է Թբիլիսիում ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի շենքը կառուցելիս (1938 թվական), ուզբեկական՝ Տաշքենդի Օպերայի և բալետի թատրոնում (1947 թվական), 17-րդ դարի ռուսական՝ Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա-կոլցևայա» կայարանը (բացվել է 1952 թվականին) ձևավորելիս։ Շչուսևի նշանակալից քաղաքաշինական գործերից են ավերված քաղաքների վերականգնման նախագծերը (Իստրա, 1942-1943 թվականներ, Նովգորոդ, 1943-1945 թվականներ, Քիշնև, 1947 թվական)։ Շչուսևն ավելի քան 200 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվական, 1946 թվական, 1948 թվական, 1952 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131620843 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շչուսև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 553)։ |