Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (ռուս.՝ Московское училище живописи, ваяния и зодчества, МУЖВЗ), գեղարվեստական առաջատար հաստատություն նախահեղափոխական Ռուսաստանում։
Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան ռուս.՝ Московское училище живописи, ваяния и зодчества | |
---|---|
Տեսակ | կրթօջախ, շինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | 1865 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոսելսկի շրջան |
Moscow School of Painting, Sculpture and Architecture Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1830 թվականին մի խումբ սիրողական արվեստագետներ և պրոֆեսիոնալ նկարիչներ Մոսկվայում ձևավորում են ստեղծագործական շրջանակ, որը 1834 թվականին կոչվում է «Գեղարվեստական դասարան» և գտնվում էր Բոլշայա Նիկիտսկայա փողոցում։ 1843 թվականին այն վերածվում է Մոսկվայի գեղարվեստական ընկերության «Նկարչության և քանդակագործության ուսումնարանի»։ 1844 թվականին ուսումնարանը տեղավորվել է Մյասնիցկայա փողոցի Յուշկովի տանը։ 1865 թվականին ուսումնարանին է կցվել Մոսկվայի պալատական գրասենյակին կից Մոսկվայի պալատական ճարտարապետական ուսումնարանը, որից հետո կազմակերպությունը հայտնի դարձավ որպես Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որի շրջանավարտներն ունեին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների նույն կարգավիճակը։
1896 թվականին ուսումնարանը դարձել է ընդհանուր, ճարտարապետական և գեղարվեստական կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատություն։ Դասընթացը տևել է 8 տարի նկարիչների և քանդակագործների, 10 տարի ճարտարապետների համար։ 1896-1917 թվականներին Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի տնօրեն է դարձել իշխան Ալեքսեյ Եվգենևիչ Լվովը։ 1915 թվականից ուսումնական հասատատությունը գտնվել է առևտրի և արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո։
1918 թվականին՝ հեղափոխությունից հետո, ուսումնարանը վերածվել է Երկրորդական պետական ազատ արվեստանոցների, այնուհետև այդ արվեստանոցները դարձել են Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ։
Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտները սովորաբար ստացել են նկարիչ-ճարտարապետի որակավորում։ 1909 թվականից ուսումնարանի ճարտարապետական բաժնի կարգավիճակը բարձրացվել է, շրջանավարտներին շնորհվել է ճարտարապետի կոչում[1]։ Այժմ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շենքում է գտնվում Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիան, որի մասնաշենքերից մեկը 2014 թվականին քանդվել է[2]։
Դասախոսական կազմ
խմբագրել- Ալեքսեյ Կորին
- Կոնստանտին Կորովին
- Վլադիմիր Մակովսկի
- Վասիլի Պերով
- Վասիլի Պոլենով
- Իլարիոն Միխայլովիչ
- Ալեքսեյ Սավրասով
- Վալենտին Սերով
- Եվգրաֆ Սորոկին
- Ալեքսանդր Կամինսկի
- Պյոտր Գերասիմով
- Վլադիմիր Չապլին
- Նիկոլայ Միլյուկով
- Նիկոլայ Ռամազանով
- Ֆոմա Բոգդանովիչ-Դվորժենսկի
- Սերգեյ Վոլնուխին
- Պավել Դեսյատով
Գրականություն
խմբագրել- Дмитриева Н. А. Московское училище живописи, ваяния и зодчества. - М.: 1951.
- Степанова С. С. Московское училище живописи и ваяния: годы становления. - Спб.: Искусство, 2005.
- Кондаков С. Н. Состоящее при Московском художественном обществе, училище живописи, ваяния и зодчества // Юбилейный справочник Императорской Академии Художеств. 1764-1914 = Юбилейный справочникъ Императорской Академіи Художествъ. 1764-1914. - СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. - Т. I. - С. 281. - 353 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е — 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А.В.Щусева и др. — М.: КРАБиК, 1998. — С. 296. — 320 с. — ISBN 5-900395-17-0
- ↑ Электронная черная книга АрхНадзора
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան կատեգորիայում։ |