Եէա
Եէա Γαία | |
---|---|
Ք․Ա․520-500 անօթ, Թիվա․ կը պատկերացնէ կնոջ մը՝ Եէային կիսանդրին օձերու միջեւ | |
Ամուսին |
Ուրանոս Թարթարոս |
Ծնողներ | Հաոս եւ Էթերաս եւ Իմերա եւ Օմիհլի |
Երեխաներ |
Ուրանոս Բոնտոս Ուրէա Տիտաններ Կիկլոփներ Էքաթոնոհիրես Հսկաներ Քրոնոս Ովկիանոս Ռէա Նիրէաս Թաւմաս Ֆորքիս Քիթօ Էվրիվիա Աերղիա Թիֆոն Փիթոն Էկելադոս Անտէոս Փորֆիրիոն Փոլիվիոթիս Ֆիվի Թեմիս Մնիմոսինի Մեղերա Մանիս Ֆիմի Դիոնի Թրիփթոլեմոս Էվոնիմոս Դաֆնի Էհիդնա Ղորղոնի Հարիվդի Վրոնտիս Արղիս Մելիա Քրիոս |
Եէա (յուն․՝ Γαία, հին յուն․՝Γαῖα)․ յունական դիցաբանութեան մէջ Աշխարհին ստեղծման դերակատարներէն է Հաոսին եւ Էրոթա-Ֆանիին հետ։ Ըստ ուրիշ աղբիւրներու, երեքը ծնան Աշխարհի հաւկիթէն (Κοσμικόν Ωόν) որ յառաջացաւ զերոյէն, կամ՝ ոչինչէն կամ ալ Նիքսէն (նիքս՝ գիշեր)։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսիոտոս - Թէողոնիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսիոդոս (Թէողոնիա, տաղ , 125-) կը շեշտէ Եէայի առաջնորդութիւնը, որովհետեւ ան մինակը կը ծննդաբերէ Լեռները եւ Բոնտոն (Կուսածնութիւն)։ Ապա ան կ՛արգասաւորուի իր զաւակէն՝ Ուրանոսէն եւ կը ծննդաբերէ Տիտաններն ու Տիտանուհիները։ Ան կը սեպուի կեանքին սկիզբը, որպէս Մեծ Մայր («Եէա Միթիր» Γαία Μήτηρ)։
Γαῖα δέ τοι πρῶτον μὲν ἐγείνατο ἶσον ἑωυτῇ
Οὐρανὸν ἀστερόενθ᾽, ἵνα μιν περὶ πάντα καλύπτοι,
ὄφρ᾽ εἴη μακάρεσσι θεοῖς ἕδος ἀσφαλὲς αἰεί,
γείνατο δ᾽ οὔρεα μακρά, θεᾶν χαρίεντας ἐναύλους
130 Νυμφέων, αἳ ναίουσιν ἀν᾽ οὔρεα βησσήεντα,
ἠδὲ καὶ ἀτρύγετον πέλαγος τέκεν οἴδματι θυῖον,
Πόντον, ἄτερ φιλότητος ἐφιμέρου· αὐτὰρ ἔπειτα
Οὐρανῷ εὐνηθεῖσα τέκ᾽ Ὠκεανὸν βαθυδίνην
Κοῖόν τε Κρεῖόν θ᾽ Ὑπερίονά τ᾽ Ἰαπετόν τε
135 Θείαν τε Ῥείαν τε Θέμιν τε Μνημοσύνην τε
Φοίβην τε χρυσοστέφανον Τηθύν τ᾽ ἐρατεινήν.
Եւ Եէա նախ ծննդաբերեց իրեն հաւասար Ուրանոսին, որ աստղերով լեցուն է եւ զայն ամբողջութեամբ կը շրջապատէ ու անմահ աստուածներուն յաւիտենից եւ ապահով տունը ըլլայ։ Ան ծնաւ բարձր լեռները՝ աստուածներուն յաւերժահարսներուն ուր կ՛ապրին կիրճերով լեցուն լեռներուն, բայց ծնաւ նաեւ անբերրի ծովը ալեհեր ալիքով, Բոնտոն առանց արգասաւորումի։ Ապա Ուրանոսին հետ երկնցաւ եւ ծննդաբերեց Ովկիանոսը, Քիօն, Քրիօն, Իփերիոնան, Թիան, Ռէան, Թեմիդան, Մնիմոսինին, ոսկեդափնեայ Ֆիվին եւ փաղաղիչ Թիթին։
Ուրանոս եւ Եէա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուրանոս, կասեցնելու համար Եէայի շարունակական ծննդաբերումները, կ՛որոշէ իր զաւակները անոր փորոտիքին մէջ ղրկել (Թարթարա՝ երկրի ամենախոր մասը)։ Ուրանոսին այս կարծր արարքներուն պատճառով, Եէա կը դաշնակցի իր զաւակներէն Քրոնոսին, (Տիտաններէն մէկը) հետ։ Քրոնոս աշխարհի տէր Ուրանոսին գահընկեց կ՛ընէ։
Զաւակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուրանոսին հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եէայի տաճարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաւսանիասի արձանագրութիւններէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1.31.4
[4] ταῦτα μὲν δὴ οὕτω λέγεται, Φλυεῦσι δέ εἰσι καὶ Μυρρινουσίοις τοῖς μὲν Ἀπόλλωνος Διονυσοδότου καὶ Ἀρτέμιδος Σελασφόρου βωμοὶ Διονύσου τε Ἀνθίου καὶ νυμφῶν Ἰσμηνίδων καὶ Γῆς, ἣν Μεγάλην θεὸν ὀνομάζουσι: ναὸς δὲ ἕτερος ․․ 4․ այսպէս կ՛ըսեն․ Ֆլիա եւ Միրինունտա կան տաճարները Ափոլոնաս Տիոնիսոդոթոյին, Արթեմիսին, Տիոնիսոս Անթիուին, Իսմինիդոն յաւերժահարսերուն եւ Եէային, որուն Մեծ աստուածուհի կը կոչեն։․․․
10.5
λέγεται δὲ πολλὰ μὲν καὶ διάφορα ἐς αὐτοὺς τοὺς Δελφούς,․․․ἔστι δὲ ἐν Ἕλλησι ποίησις, ὄνομα μὲν τοῖς ἔπεσίν ἐστιν Εὐμολπία, Μουσαίῳ δὲ τῷ Ἀντιοφήμου προσποιοῦσι τὰ ἔπη· πεποιημένον οὖν ἐστιν ἐν τούτοις Ποσειδῶνος ἐν κοινῷ καὶ Γῆς εἶναι τὸ μαντεῖον, καὶ τὴν μὲν χρᾶν αὐτήν, Շատ բաներ կ՛ըսուին Տելֆուսին մասին ․․․․Յոյները Էվմօլփիա բանաստեղծութեան մէջ կը նշեն Եէային եւ Փոսիտոնասին հասարակ պատգամագուշակը, եւ որ Եէա ինք կը հովանաւորէ․․․
Եէա աստղակերպ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եէայի անունով կոչուած է 1184 աստղակերպը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ստուգաբանական բառարան(անգլերէն)
- ↑ [https://lsj.gr/wiki/%CE%B3%CE%B1%E1%BF%96%CE%B1 LSJ Search γαῖα / Եէա (անգլերէն)]
- ↑ Ուիքիդարան․ Յունաստանի շրջապտոյտներ / Ատիկա - Փաւսանիաս(յունարէն)
- ↑ Ուիքիդարան․ Յունաստանի շրջապտոյտներ / Ֆոքիքա, Լոքրոն Օզոլոն, Փաւսանիաս(յունարէն)
- ↑ Աբոլոդորոս, գրադարան, 1․5․2(անգլերէն)
- ↑ Ափոլոդորոս գրադարան, 1․1․1 Ուրանոս, Եէա, Քրոնոս․․(անգլերէն)
- ↑ Յունական եւ Հռոմէական դիցաբանութիւն եւ կենսագրութիւններ - Եէա, Ուիլիամ Սմիթ