Jump to content

«Ռոմեո և Ջուլիետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Անաղբյուր}}
'''Ռոմեո և Ջուլիետ''', անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ [[Ուիլյամ Շեքսպիր]]ի հայտնի ողբերգություն է երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։
'''«Ռոմեո և Ջուլիետ»''', անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ [[Ուիլյամ Շեքսպիր]]ի հայտնի ողբերգություն է երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։


== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==

20:54, 11 փետրվարի 2016-ի տարբերակ

«Ռոմեո և Ջուլիետ», անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգություն է երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։

Քաղվածքներ

  • Շարժվել նշանակում Է կանգնած տեղից հեռանալ։ Իսկ քաջ լինել նշանակում է ամուր կանգնել տեղում։ Ուրեմն, եթե դու շարժվում ես, կնշանակի փախչում ես։
  • Երբ սուրը մերկ է, էլ ի՛նչ խաղաղություն...
  • Վա՜հ, ինչո՞ւ սերը, որ իր պատկերով այդքան քնքուշ է,
Կարող է լինել այդքան բիրտ ու չար իրականի մեջ։
  • Այս սերն եմ զգում, մի սեր, որի մեջ ես սեր չեմ զգում... (Ռոմեո)
  • Սերը մի ծուխ է, որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից,
Երբ նա անբիծ է, հուր է շողշողան սիրահարների աչքերի միջին։
Երբ սրտաբեկ է, մի ծով է լցված սիրահարների արտասուքներով։
Ուրիշ ի՞նչ բան է։ Մի խենթություն է ամենից խելոք,
Մի խեղդող լեղի և հավետ անմար մի անուշություն։ (Ռոմեո)
  • Կուրացած մարդը ինչպե՞ս մոռանա
Իր աչքի լույսի այն անգին գանձը, որից զրկվել է։ (Ռոմեո)
  • Սերը քնքո՛ւշ Է։ Օ՜, նա շատ կոշտ է,
Շատ բիրտ է, շատ բուռն, փշի պես խայթող։ (Ռոմեո)
  • Եթե սերը քեզ հետ խստությամբ վարվի, խիստ եղիր իր հետ,
Նա քեզ խայթում է, խայթիր դու նրան, և նա կպարտվի։
  • Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։ (Ռոմեո)
  • Անունս, սրբուհի, ատելի է ինձ,
Որովհետև նա թշնամի է քեզ։ (Ռոմեո)
  • Լուսնով մի՛ երդվիր, անհաստատ լուսնով,
Որ ամեն ամիս փոխում է ձևը իր պարունակում,
Միգուցե սերդ նույնպես փոփոխվի։ (Ջուլիետ)
  • Սերը սիրո մոտ սուրում է ինչպես
Աշակերտները դասերից հետո,
Իսկ երբ զատվում են, նման է նրան,
Երբ որ գլխիկոր նրանք գնում են դեպի վարժարան։ (Ռոմեո)
  • Չկա ոչ մի բան երկրի երեսին, որքան էլ չնչին,
Որ յուրատեսակ մի օգուտ չտա մեր հողագնդին:
  • Ահա քո ոսկին` մարդկային հոգու նողկալի թույնը, որը գործում է առավել զազիր սպանություններ այս գորշ աշխարհում, քան թե այս խճուկ բաղադրությունը, որ արգելված է վաճառքի համար: Ես քեզ թույն տվի և ոչ թե դու ինձ:
  • Բուռն բերկրանք բուռն վերջ ունի:
Նա բռնկվում է վառոդի նման
Եվ արագ հանգում հաղթանակի մեջ:
Քաղցրագույն մեղրը
Իր անուշությամբ զարկում է սրտին
Եվ ախորժակդ ոչնչացնում է հենց որ ճաշակես:
Սիրիր ուրեմն, չափավոր կերպով.
Հարատև սերը լինում է այդպես....
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոմեո և Ջուլիետ հոդվածը նաև Վիքիպեդիայում: