Լեդի Գագա
Լեդի Գագան (անգլերեն՝ Lady Gaga) (իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա[11], մարտի 28, 1986[1][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][12]), ամերիկացի երգչուհի է, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի։ Ազգությամբ իտալուհի է։
Ծնվել և մեծացել է Նյու Յորքում, որտեղ էլ ապրում է։ Ուսում է ստացել «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցում, ապա որոշ ժամանակ ուսանել է Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցում, սակայն այն լքել է՝ իր կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։ Շուտով սկսել է ելույթ ունենալ Մանհեթանի երաժշտական բեմերում։ Մինչ 2007 թվականը պրոդյուսեր Վինսենթ Հերբերթը Գագային գրանցում է իր «Streamline Records» լեյբլում։ Այստեղ Գագան որոշ ժամանակ աշխատում է որպես երգերի հեղինակ, սակայն նրա վոկալային տվյալները գրավում են երգիչ Էյքոնին, ով Գագային գրանցում է իր «Kon Live Distribution» լեյբլում։
Գագան հանրաճանաչ է դառնում 2008 թվականին թողարկված իր առաջին՝ «The Fame» ալբոմի շնորհիվ, որը ունենում է կրիտիկական և կոմերցիոն մեծ հաջողություն։ Այն ներառում էր «Just Dance» և «Poker Face» հիթերը։ 2009 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «The Fame Monster» անունով, որի մեջ էին «Bad Romance», «Alejandro» և «Telephone» հիթերը։ Դրան հաջորդած «The Monster Ball Tour» շրջագայությունը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջագայություններից մեկը։ Գագայի երկրորդ՝ «Born This Way» ալբոմը թողարկվեց 2011 թվականի մայիսին և գլխավորեց երաժշտական ամենամեծ կենտրոնների չարտերը։ Դրա ամենահաջողված սինգլներն էին «Born This Way», «Judas» և «The Edge of Glory» երգերը։ 2013 թվականի փետրվարին համերգային շրջագայության ժամանակ ստացած կոնքի վնասվածքի հետևանքով Գագան վիրահատվեց և որոշ ժամանակ անցնում էր վերականգնողական կուրսեր։ Դրան հաջորդեց նոյեմբերին թողարկված «Artpop» ալբոմը, որը դարձավ Գագայի երկրորդ համար մեկ ալբոմը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեցին «Applause» և «Do What U Want» սինգլերը։
Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով։ 2013 թվականի նոյեմբերի տվյալներով Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ։ Իր նվաճումները ներառում են հինգ Գրեմի և տասներեք MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ 4-րդ հորիզոնականում։ 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում։ «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»[13][14]։ Նա նաև համարվում է ԼԳԲՏ հասարակության պաշտպան։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1986-2004: Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան ծնվել է Նյու Յորքում 1986 թվականի մարտի 28-ին[15] Ջոսեֆ Էնթոնի Ջո Ջերմանոթայի և Սինթիա Բիսեթի ընտանիքում[16]։ Գագան ունի իտալական և հեռավոր ֆրանսիական արմատներ։ Ունի փոքր քույր՝ Նատալին։ Նրա ծնողները ցածր եկամուտ ունեին, այդ պատճառով աշխատում էին «ութից ութը», որպեսզի կարողանան ապահովել երեխաներին որակյալ կրթությամբ։ Գագան և նրա ընտանիքը կաթոլիկ են։ Տասնմեկ տարեկանից Գագան հաճախել է «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ օրիորդաց դպրոցը։ Նա իր դպրոցական տարիները բնութագրում է որպես «նվիրված, կարգապահ, ուսումնառատ և մի փոքր խենթ շրջան»։ «Ինձ հաճախ ծաղրում էին չափից շատ պրովոկացիոն կամ էքսցենտրիկ լինելու համար, այդ պատճառով ես ինձ ավելորդ և ֆրիկ էի զգում»։ Նրա դասընկերները կարծում էին, որ նա չի համապատասխանում իրենց դպրոցին։ Գագան սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանում, գրել է իր առաջին բալադը տասներեք տարեկանում և սկսել է ելույթներ ունենալ մինչ տասնչորս տարեկան դառնալը։ Դպրոցական ներկայացնումներին գլխավոր դերեր էր խաղում։ Նյու Յորքում շոուների համար լսումները անցնում են նրա համար առանց որևէ հաջողության։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրա մայրը նրան համոզում է ընդունելության դիմում ներկայացնել Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցի երաժշտա-թատերական կոնսերվատորիայի բաժինը։ Մինչ տասնյոթ տարեկան դառնալը Գագան դառնում է մեկը քսան դիմորդներից, որ ժամանակից շուտ է ընդունվում համալսարան։ Գագան տեղափոխվում է Նյու Յորքի կենտրոն։
2005-2007: Երաժշտական կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]19 տարեկանում Գագան լքում է Նյու Յորքի համալսարանը և որոշում կենտրոնանանալ երաժշտական կարիերայի վրա։ Նրա հայրը պայման է դնում, որ կտա Գագային անհրաժեշտ գումար՝ երազանքները իրականացնելու համար, սակայն եթե մեկ տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չկարողանա հասնել, պետք է վերադառնա համալսարան ուսումը շարունակելու։ «Ես լքեցի իմ ողջ ընտանիքը և տեղափոխվեցի ամենաէժան բնակարանը, որ կարողացա գտնել»։ 2005 թվականին տեղափոխվելով Rivington Street-ի վրա գտնվող մի փոքրիկ բնակարան՝ Գագան մի քանի ընկերների հետ ձևավորեց Stefani Germanotta Band-ը (SGBand)։ Խումբը ելույթ էր ունենում տարբեր բարերում և երկրպագուներ էր ձեռք բերել։ Դա գրավեց երաժշտական պրոդյուսեր Ջո Վալփիսին (Joe Vulpis), ում շնորհիվ խումբը ձայնագրեց «Words» և «Red and Blue» ալբոմները և սկսեց վաճառել դրանք Նյու Յորքում ելույթների ժամանակ։ Երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ Գագան գրավեց երաժշտական պրոդյուսեր Ռոբ Ֆուսարիի ուշադրությունը։ SGBAnd-ը կազմալուծվեց, իսկ Գագան սկսեց երգեր գրել Ֆուսարիի հետ և աշխատել դրանց վրա։
Ֆուսարին պնդում է, որ վերցրել է «Lady Gaga» բեմական անունը Queen խմբի «Radio Ga Ga» երգից։ «Ամեն օր Ստեֆը գալիս էր ստուդիա, և բարևելու փոխարեն ես սկսում էի երգել «Radio Ga Ga»-ն։ Մի օր, երբ Գագան մտածում էր բեմական անուն ընտրելու մասին, ես նրան հաղորդագրություն ուղարկեցի. «Lady Gaga»: Նա պատասխանեց․ «Դա հենց այն է, ինչ պետք է։ Այսուհետ ինձ Ստեֆանի չասեք»»։ The New York Post-ը, այնուամենայնիվ, պնդում է, որ անունը որոշվել է մարկետինգային հանդիպման արդյունքում։
Գագան և Ֆուսարին ուղարկում են իրենց գրած երգերի ձայնագրությունները տարբեր լեյբլերի։ «Def Jam Recordings»-ում հավանում են Գագայի ոչ սովորական և պրովոկացիոն էլեկտրոփոփ երգերը և պայմանագիր ստորագրում նրա հետ՝ պայմանով, որ նա ինը ամսում պետք է ալբոմ ձայնագրի։ Սակայն ընդամենը երեք ամսից լեբլը խզում պայմանագիրը։ Սա Գագայի համար կյանքի դժվարին ժամանակաշրջան էր, որը հետագայում արտացոլվում է 2011 թ․-ին նկարահանված «Marry The Night» տեսահոլովակում։ Գագան վերադառնում է ընտանիքի մոտ և սկսում ելույթ ունենալ ակումբներում։ Այս ժամանակաշրջանում Գագան ամեն կերպ փորձում էր ուշադրություն գրավել իր նեո-բուրլեսք շոուներով, գո-գո պարերով, կիսամերկ հանդերձանքով։ Բացի այդ Գագան սկսում է թմրադեղեր օգտագործել։ Այս ամենը զայրցնում են Գագայի հորը, ով մի քանի ամիս չի խոսում դստեր հետ։
Գագան հանդիպում է Լեդի Սթարլայթին, ով օգնում է ձևավորել նրա բեմական կերպարը։ Նրանք միասին սկսում են ելույթ ունենալ ակումբներում։ 2007 թվականին նրանց հրավիրում են ելույթ ունենալու «Lollapalooza Music Festival»-ին։ Նրանց ելույթը բավական դրական արձագանքներ է ունենում։
Այս ընթացքում Ռոբ Ֆուսարին շարունակում է աշխատել իր և Գագայի ստեղծած երգերի վրա։ Նա այդ երգերը ուղարկում է պրոդյուսեր Վինսենթ Հերբերթին, ով միանգամից գրանցում է Գագային «Streamline Records» լեյբլին, որը «Interscope Records»-ի ճյուղերից է։ Գագան արդեն ուներ պայմանագիր Sony/ATV-ի հետ՝ որպես երգերի հեղինակ, սակայն նա վերջապես կնքում է պայմանագիր նաև երգերի ձայնագրման համար։ Գագային ծանոթացնում են երգերի հեղինակ և պրոդյուսեր RedOne-ի հետ։ Նրանց համատեղ գրած առաջին երգը «Boys Boys Boys»-ն էր։ Գագան ստուդիայում շարունակում է աշխատանքը RedOne-ի հետ իր դեբյուտային ալբոմի վրա։
2008-2010: «The Fame» և «The Fame Monster»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 2008 թ․ Գագան արդեն տեղափոխվել էր Լոս Անջելես՝ իր դեբյուտային ալբոմի ձայնագրությունները ավարտելու, և ձևավորել էր իր ստեղծագործական խումբը՝ «Haus of Gaga»-ն։ The Fame-ը թողարկվեց 2008 թ․-ի օգոստոսի 19-ին։ Գագան այն գովազդելու համար ելույթներ էր ունենում Եվրոպայում և ԱՄՆ-ի փոքր գեյ ակումբներում, ինչպես նաև New Kids on the Block-ի համերգաշարի ընթացքում։ «Just Dance»-ը թողարկվել էր ալբոմի թողարկումից չորս ամիս առաջ, սակայն ներխուժեց միջազգային չարտեր միայն 2009 թ․-ի հունվարին՝ ապահովելով ալբոմի հաջողությունը, Գրեմի մրցանակ «Լավագույն պարային երգ» անվանակարգում և դառնալով աշխարհի ամենավաճառված սինգլերից մեկը։ Գագան ավելի մեծ հաջողություն ունեցավ, երբ թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը՝ «Poker Face», որը գլխավորեց հիմնական երաժշտական կենտրոնների չարտերը և վաճառվեց 9,8 միլիոն օրինակով։ Այս երգը նույնպես ստացավ Գրեմի «Լավագույն պարային երգի» համար։
«The Fame» ալբոմը նոմինացված էր Գրեմիի «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նույն միջոցառմանը այն հաղթեց «Լավագույն պարային/էլեկտրոնիկ ալբոմ» անվանակարգում։ Ալբոմը գլխավորեց Ավստրիայի, Կանադայի, Գորմանիայի, Իռլանդիայի, Շվեցարիայի և Միացյալ Թագավորության երաժշտական չարտերը, հայտնվեց Ավստրալիայի, ԱՄՆ-ի և 15 այլ երկրների չարտերի լավագույն հնգյակում։ Այն նաև գլխավորեց «Dance/Electronic Albums» չարտը 106 հաջորդական շաբաթների ընթացքում, և մինչ օրս վաճառվել է 12 միլիոն օրինակով։ Ալբոմը 2009 թ․-ին Գագային բերեց մի շարք հաղթանակներ՝ ներառյալ «Billboard»-ի «Ծագող աստղը» և «MTV Video Music Awards»-ում 9 անվանակարգերից 3-ը։ Ի հավելումն «Pussycat Dolls' Doll Domination Tour» համերգային շրջագայության համերգները բացելուն՝ Գագան Եվրոպայում իր սեփական համերգային շրջագայությունը՝ «The Fame Ball Tour»-ը սկսեց, որը մեկնարկեց 2009 թ․-ի մարտին և տևեց 6 ամիս։
Ճանապարհորդելու ընթացքում նա գրեց «The Fame Monster»-ը՝ ութ երգերով մինի ալբոմ, որը թողարկվեց 2009 թ․ նոյեմբերին։ Դրա առաջին սինգլ «Bad Romance»-ը գլխավորեց երաժշտական չարտերը 18 երկրներում, հասավ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի չարտերի 2-րդ հորիզոնականներին, հաղթանակ տարավ Գրեմիի «Լավագույն փոփ վոկալ» և «Լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ» անվանակարգերում։ Երկրորդ սինգլ «Telephone»-ը, որը դուետ էր Բիյոնսեի (Beyonce) հետ, առաջադրվեց Գրեմիի «Լավագույն փոփ համագործակցություն» անվանակարգում և դարձավ Գագայի 4-րդ հ․1 սինգլը Միացյալ Թագավորությունում։ Դրան հաջորդած սինգլ «Alejandro»-ի տեահոլովակը Գագայի և լուսանկարիչ Սթիվեն Քլայնի (Steven Klein) համագործակցության առիթ դարձավ։ Չնայած տեսահոլովակի հասցեին հնչած մի շարք քննադատություններին, այն օգնեց Գագային դառնալ առաջին արտիստը, ով ունեցավ մեկ միլիարդից ավել ընդհանուր դիտումներ «YouTube»-ում։ «2010 MTV Video Music Awards»-ին Գագան հաղթանակ տարավ 13 անվանակարգերից 8-ում, ներառյալ «Տարվա տեսահոլովակ»-ում «Bad Romance»-ի համար։ Նույն անվանակարգում ներկայացված էր նաև «Telephone»-ի տեսահոլովակը, և այսպիսով Գագան դարձավ մրցանակաբաշխության նույն անվանակարգում կրկնակի նոմինացված առաջին կին արտիստը երբևէ։ «The Fame Monster»-ը ներկայացվեց Գրեմիի 6 անվանակարգերում, հաղթեց «Լավագույն փոփ վոկալային ալբոմ»-ում։
«The Fame Monster»-ի հաջողությունը թույլ տվեց Գագային սկսել իր երկրորդ համերգային շրջագայությունը՝ «The Monster Ball Tour»-ը, ալբոմի թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ և «The Fame Ball Tour»-ը ավարտելուց մի քանի ամիս անց։ Շրջագայությունը, որը տևեց մոտ մեկուկես տարի, բերեց 227,4 միլիոն դոլար եկամուտ՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշահութաբեր համերգային շրջգայություններից մեկը։ Գագային նաև հրավիրել էին բացելու Մայքլ Ջեքսոնի (Michael Jackson) «This Is It» շրջագայության համերգները։ Ցավոք, փոփ արքայի մահվան պատճառով դա տեղի չունեցավ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը համաձայնվել է ամուսնանալ իր 33-ամյա սիրեցյալ՝ դերասան Թեյլոր Կայննի (անգլ.՝ Taylor Kinney) հետ, որի հետ ծանոթացել է 2011 թվականին՝ «Yoü and I» տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Զույգը պատրաստվում էր հարսանիք կազմակերպել[17]։
2016 թվականի հուլիսին Լեդի Գագան հայտարարեց, որ բաժանվել է իր ամուսնուց[18]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Fame (2008)
- The Fame Monster EP (2009)
- Born This Way (2011)
- Artpop (2013)
- Cheek to Cheek (Թոնի Բենեթի հետ) (2014)
- Joanne (2016)
- Chromatica (2020)
- Harlequin (2024)
Համերգային շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոլո շրջագայություններ
- 2009 — The Fame Ball Tour
- 2009–2011 — The Monster Ball Tour
- 2012–2013 — The Born This Way Ball Tour
- 2014 — ArtRave: The Artpop Ball Tour
- Այլ արտիստների հետ
- 2014–2015 — Cheek to Cheek Tour
- 2008 — New Kids on the Block: Live[19]
- 2009 — Doll Domination Tour[20]
- 2009 — Take That Presents: The Circus Live[21]
- 2009–2010 — This Is It (չեղարկված)[22]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden» (2011) — ինքն իրեն
- «A Very Gaga Thanksgiving» (2011) — ինքն իրեն
- «Մաչետեն սպանում է» (2013) — Քամելեոնի երրորդ անհատականությունը
- «Մեղքերի քաղաք 2» (2014) — Բերթա
- «Ամերիկյան սարսափ պատմություն. Հյուրանոց» (2015) — Գրաֆ Էլիզաբեթ
- «Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ» (2016) — Սկաթա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://books.google.com/books?id=i_AIO-T8TY4C&printsec=frontcover&dq=isbn:1440801096&hl=en&sa=X&ved=0ahUKEwiHrO6olazTAhVDzIMKHZ_fBc0Q6AEIJTAA#v=onepage&q&f=false
- ↑ Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Levy M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Spedding E. It's Lady Gaga's 27th Birthday! We Celebrate With Her 10 Style Highlights Of The Year — 2013.
- ↑ https://web.archive.org/web/20170729003019/https://www.timeout.com/london/music/lady-gaga-joanne-album-review
- ↑ 7,0 7,1 Allmusic — 1991.
- ↑ 8,0 8,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://vocalview.tumblr.com/post/147181834744/lady-gaga-voice-type
- ↑ https://www.billboard.com/articles/news/awards/9442281/mtv-vmas-winners-list-2020
- ↑ (գերմ.) «Lady Gaga». marco-schueler.de. Վերցված է դեկտեմբերի 3 2009-ին.
- ↑ Lady GaGa - Biography Արխիվացված 2015-05-06 Wayback Machine(անգլ.)
- ↑ Caulfield, Keith (2010 թ․ սեպտեմբերի 12). «Lady Gaga Is Billboard's 2010 Artist of the Year, Ke$ha Takes Top New Act». Billboard.
- ↑ «Lady Gaga Profile». Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Lady Gaga: ready for her close-up Արխիվացված 2011-05-17 Wayback Machine(անգլ.), Times Online (22.2.09) В интервью Արխիվացված 2009-12-14 Wayback Machine в программе Джея Лено опровергла слухи о рождении в городе Йонкерс штата Нью-Йорк.
- ↑ «Where are Lady Gaga's parents from?» (անգլերեն). www.chacha.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Официально: Леди Гага выходит замуж». 7days.ru. 17.02.2015.
- ↑ Леди Гага рассталась с женихом
- ↑ October 9, 2008 (2008 թ․ հոկտեմբերի 9). «//Tours: Lady GaGa Joins New Kids On The Block On Tour// | Neon Limelight - Exclusive Music News, Artist Interviews, Reviews, Photos!». Neon Limelight. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Posted 12/19/2008 by IGA (2008 թ․ դեկտեմբերի 19). «Lady Gaga : News : Lady Gaga Doll Domination Tour Details with PCD». Interscope.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Lady Gaga back to support Take That». Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Hasty, Katie (2010 թ․ հունիսի 1). «Lady Gaga was to open for Michael Jacksons O2 tour». Hitfix.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Գագա» հոդվածին։ |
|
- Մարտի 28 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Interscope Records-ի արտիստներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Իտալացի երգչուհիներ
- Լեդի Գագա
- Օսկարակիրներ
- Ֆեմինիստ երաժիշտներ