Jump to content

Քրոզոֆորա ներկային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Chrozophora tinctoriaից)
Քրոզոֆորա ներկային
Քրոզոֆորա ներկային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ենթաթագավորություն Անոթավոր բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Malpighiales
Ընտանիք Իշակաթնուկազգիներ
Ցեղ Քրոզոֆորա
Տեսակ ներկային
Լատիներեն անվանում
Chrozophora tinctoria
Հատուկ պահպանություն

Քրոզոֆորա ներկայինը (Chrozophora tinctoria (L.) A.Juss., 1824) միամյա խոտաբույս է։ Այս բույսը օգտագործվել է ներկանյութ ստանալու համար միջնադարյան մատենագրության մեջ[1]։ Այն նաև օգտագործվում է հոլանդական պանիրը ներկելու համար[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոզոֆորա ներկային (Chrozophora tinctoria)

Քրոզոֆորա ներկայինը միամյա խոտաբույս է։ Այս բույսի ծաղիկները միատուն են, և կազմում են ողկույզ տիպի ծաղկաբույլ, որի վերին մասում գտնվում են արական ծաղիկները, իսկ հիմքում իգականները։ ՀՀ-ում Քրոզոֆորա ներկայինը ծաղկում է Մայիսի վերջին և Հունիսին[3]։ Բույսը կանաչամոխրագույն է, և ամբողջությամբ մազիկներով պատված[4]։ Պտուղը պարունակում է 3 սերմ։ Երբ պտուղը հասունանում է, նա դառնում է մուգ կանաչ և կեղևը պայթում է սերմերը մեծ հեռավորության վրա նետելով բույսից[2]։

Քրոզոֆորա ներկային (Chrozophora tinctoria) Նկարը վերցված է Флора Армении. Том 6 գրքից[5]

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն այս աղբյուրի[6]՝ Քրոզոֆորա ներկայինը տարածված է Միջերկրածովյան շրջանից մինչև հյուսիս արևմտյան Հնդկաստան։ Սակայն այդ կայքում տեղադրված քարտեզի վրա չի նշված ՀՀ-ը ինչպես նաև Կովկասը որպես այս բույսի բնակավայր։ Իսկ այս աղբյուրը[4]՝ նշում է որ այս բույսը տարածված է ամբողջ Կովկասում և ՀՀ-ի միջին գոտում։ Համաձայն այդ նույն աղբյուրի[4]՝ այս բույսը աճում է չոր լանջերին, ավազոտ վայրերում, ամայի տարածքներում, և ինչպես մոլախոտ այգիներում և դաշտերում։

ՀՀ-ում այս բույսը տարածված է Սևանում, Երևանում, և Մեղրիում[4]։

Ներկանյութի ստացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բույսի օգտագործվել է ներկանյութ պատրաստելու համար միջնադարյան մատենագիր մատյաններ նախշազարդելու համար։ Միջնադարյան աղբյուրները մանրամասն տեղեկություններ են հայտնում այդ ներկանյութերի պատրաստման եղանակների մասին[1]։ Այս բույսից ստացվող ներկանյութը կարող էր օգտագործվել ինչպես կապույտ անպես էլ կարմիր ներկանյութ ստանալու համար։ Հիմնային միջավայրում այն ունի կապույտ գույն, չեզոք միջավայրում՝ մանուշակագույն, իսկ թթվային միջավայրում՝ կարմիր[2]։ Թեև ներկանյութ պատրաստելու համար հիմնականում օգտագործվել են բույսի պտուղները[1], ներկանյութ կարելի է ստանալ բույսի բոլոր մասերից[7]։

Քրոզոֆորա ներկայինի օգտագործման ձևերը լավ հայտնի էին անտիկ դարաշրջանում և միջնադարում։ Բայց ներկանյութի պատրաստումը այս բույսից ժամանակի ընթացքում կորցրեց իր նշանակությունը, և 19-րդ այն մոռացվեց[1]։ Թեև շատ գիտնականներ փորձել են վերծանել ներկանյութի քիմիական կազմը 20-րդ և 21-րդ դարերում, դա հաջողվել է անել միայն վերջերս[1]։

Բուժական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բույսի բուժական հատկությունների մասին առաջին գրավոր տեղեկությունները մեզ հասել են մ․թ․ 1-ին դարի Դիոսկորիդեսի "Բժշկական նյութերի մասին" աշխատությունից[1]։

Պակիստանի Խուշաբի շրջանի մարդիկ օգտագործում են այս բույսի տերևները։ Տերևները սկզբից եփում են ջրի մեջ, և եփուկը տալիս են խմելու մարդկանց ովքեր տառապում են փորացավից[8]։

Թուրքիայի Յունթ Լեռների մոտակայքում ապրող մարդիկ ուտում են այս բույսի պտուղները մաշկի կոշտուկներից ազատվելու համար[9]։

Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել այս բույսի հակաբորբոքային հատկությունները[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «A 1000-year-old mystery solved: Unlocking the molecular structure for the medieval blue from Chrozophora tinctoria, also known as folium».
  2. 2,0 2,1 2,2 «THE CHEMICAL CONSTITUENTS AND PHARMACOLOGICAL IMPORTANCE OF CHROZOPHORA TINCTORIA».
  3. Тахтаджян А.Л., Федоров Ан.А. (1972). Флора Еревана. Определитель дикорастущих растений Араратской котловины. Издательство Академии наук Армянской ССР. էջ 13.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Тахтаджян А.Л. (ред.) (1973). Флора Армении. Том 6. Ericaceae - Elaeaegnaceae. Ереван: Издательство Академии наук Армянской ССР. էջ 93.
  5. Тахтаджян, А.Л. (1973). Флора Армении. Том 6. Ericaceae - Elaeaegnaceae. Ереван: Издательство Академии наук Армянской ССР. էջ 94.
  6. «Plants of The World online».
  7. «The determination of colour intensity of Rubia tinctorum and Chrozophora tinctoria distributed in Western Anatolia».
  8. «(PDF) Ethnomedicinal uses of plants by the people of Kadhi areas of Khushab, Punjab, Pakistan». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  9. Ugurlu, Emin; Secmen, Ozcan (2008 թ․ փետրվարի 1). «Medicinal plants popularly used in the villages of Yunt Mountain(Manisa-Turkey)». Fitoterapia (անգլերեն). 79 (2): 126–131. doi:10.1016/j.fitote.2007.07.016. ISSN 0367-326X.
  10. Abdallah, Hossam M.; Almowallad, Fahad M.; Esmat, Ahmed; Shehata, Ibrahim A.; Abdel-Sattar, Essam A. (2015 թ․ սեպտեմբերի 1). «Anti-inflammatory activity of flavonoids from Chrozophora tinctoria». Phytochemistry Letters (անգլերեն). 13: 74–80. doi:10.1016/j.phytol.2015.05.008. ISSN 1874-3900.