Jump to content

Սպորտն Իսրայելում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպորտը Իսրայելումից)
Սպորտը Իսրայելում
Օլիմպիական հավաքական, 1952 թ
Մակաբիադայի 17-րդ բացումը, 2005 թ
«Նոկիա» բասկետբոլի դահլիճ
Եվրոպայի լիգայի խաղը Բլումֆիլդ մարզադաշտում

Սպորտն Իսրայելում հասարակական մշակույթի կարևոր մասն է կազմում։ Այն ճանաչվում է վարչական մակարդակով՝ սպորտի հարցերով վարչությունը ներառված է Իսրայելի գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեջ[1]։ Իսրայլական մարզիկների նվաճումների թվում են աշխարհի և մայրցամաքային առաջնություններում հաղթանակները և բասկետբոլի[2], ձյուդոյի[3][4], առագաստային սպորտի[5] և շախմատի[6][7] գավաթի առաջնություններում հաղթանակները։ Առաջատար մարզիկների ելույթները ցուցադրվում են իսրայլական կենտրոնական հեռուստաալիքներով[8]։ Իսրայելը համարվում է հրեական սպորտի միջպետական կենտրոն՝ 1932 թվականից, այսինքն երկու տասնամյակների ընթացքում մինչ Իսրայելի Ազգային Օլիպիական կոմիտեի ՄՕԿ մտնելը, երկրում անց են կացվում «հրեական Օլիմպիական խաղեր»՝ Մակաբիադա[9]։

Հրեաները և սպորտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն հրեական մշակույթում բացասական վերաբերմունք էր առաջացել սպորտային միջոցառումների հանդեպ։ Հրեաները չէին մասնակցում Օլիմպիական և այլ հնագույն սպորտային խաղերին, քանի որ դա կապված էր հեթանոսական աստվածներին նվիրաբերելու հետ։ Սպորտային միջոցառումների հանդեպ բացասական վերաբերմունքը մեծացել է այն բանից հետո, երբ հրեական ժողովուրդը հայտնվել է Սելևկյան հելլենիստական դինաստիայի տիրապետության տակ։ Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում արքա Հերովդեսը Հրեաստանում հիմնել է մի շարք սպորտային մրցարաններ գլադիատորական մարտերի և սպորտային մրցումների համար, սակայն դա չփոխեց հրեաների վերաբերմունքը[10]։ Սպորտի հանդեպ վերաբերմունքը, որպես հելլենիստական անհեթեթություն, մինչ օրս պահպանվում է ծայրահեղ ուղղափառ հրեաների մի մասի շրջանում։

Սպորտի հանդեպ հրեաների վերաբերմունքը սկսեց փոխվել միջին դարերում։ Մայմոնիդը, մասնավորապես, բարձրաձայնել է նմանատիպ անտիկ տեսակետը այն մասին, որ միայն առողջ մարմինը կարող է լինել առողջ հոգու կացարան։ 20-րդ դարի առաջին կեսին այդ ուսմունքի հետևորդների թվում էր նաև Իսրայելի առաջին գլխավոր աշկենազական ռաբբին՝ Աբրահամ Իցխակ Կուկը[10]։

18-րդ դարում ժամանակակից սպորտի զարգացման շեմին ի հայտ են եկել հայտնի հրեա մարզիկներ։ Նրանցից ամենահայտնին, ըստ դոկտոր Ուրիել Սիմրիի, Դանիել Մենդոսն էր, ով Պորտուգալիայի քաղաքացի էր և 1792-1795 թվականները Անգլիայի լավագույն բռնցքամարտիկն էր, ում երկրպագուն էր համարվում Ուելսի արքայազնը։ Կանադական հրեա Լուիս Ռուբինշթեյնը ոսկե մեդալ է նվաճել 1890 թվականին գեղասահքի ոչ պաշտոնական աշխարհի առաջնության ժամանակ[11][12]։

1898 թվականին դոկտոր Մաքս Նորդաուն Փարիզում ելույթ է ունեցել «մկանների հուդդայականություն» անհրաժեշտության մասին ելույթով (անգլ.՝ muscle Judaism)։ Նույն թվականին Բեռլինում ստեղծվել է հրեական «Բար Կոխվա» մարմնամարզական ակումբը[13]։ 1911 թվականից Պաղեստինում և Եվրոպայում զարգացել է Մակկաբիանական շարժումը և ստեղծվում են հրեական սպորտային միություններ և ակումբներ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Управление по делам спорта на сайте Министерства культуры и спорта Израиля Արխիվացված 2021-08-28 Wayback Machine (եբրայերեն)
  2. Все победители и финалисты Евролиги (անգլ.)
  3. Победители и призёры чемпионатов Европы по дзюдо: мужчины, весовая категория до 100 килограммов Արխիվացված 2011-11-05 Wayback Machine на портале Sports123, проверено 20 апреля 2010 (անգլ.)
  4. Победители и призёры чемпионатов Европы по дзюдо: женщины, весовая категория до 61 килограмма Արխիվացված 2011-11-05 Wayback Machine на портале Sports123, проверено 20 апреля 2010 (անգլ.)
  5. Шахар Цубери на сайте Международной федерации парусного спорта Արխիվացված 2015-09-05 Wayback Machine (անգլ.)
  6. Результаты Седьмой женской шахматной Олимпиады: командный зачет на сайте OlimpBase (անգլ.)
  7. «Эмиль Сутовский — новый чемпион Европы». Советский Спорт. 18 июня 2001. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  8. Телевизионные и радиоканалы: Израиль Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
  9. Маккабиада Արխիվացված 2016-03-15 Wayback Machine в Еврейской виртуальной библиотеке (անգլ.)
  10. 10,0 10,1 Спорт в Израиле (на 1999 год) Արխիվացված 2008-09-08 Wayback Machine в Еврейской виртуальной библиотеке (անգլ.)
  11. Луис Рубенштейн Արխիվացված 2011-09-27 Wayback Machine в Канадской Энциклопедии Արխիվացված 2013-11-25 Wayback Machine (անգլ.)
  12. Уриэль Симри. Евреи в мире спорта: Историческая перспектива на сайтеМеждународного еврейского Зала спортивной славы (անգլ.)
  13. Reclaiming the Physical Jew: The Contribution of Political Zionism Արխիվացված 2008-08-30 Wayback Machine (անգլ.)
  14. Государство Израиль. Спорт՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում