Պենիոն դե Ալուսեմաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պենիոն դե Ալուսեմաս | |
---|---|
Տեսակ | կղզի և ծովային ամրոց |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Մելիլյա[1] |
Մասն է | Alhucemas Islands? |
Երկարություն | 0,17 կմ |
Լայնություն | 0,086 կմ |
Մակերես | 0,015 կմ² |
Պենյոն-Դե-Ալուսեմաս, (իսպ.՝ Peñón de Alhucemas, արաբ․՝ صخرة الحسيمة), ոչ մեծ ժայռոտ կղզի Միջերկրական ծովի արևմտյան մասում։ Համարվում է Իսպանիայի ինքնավար տարածքներից մեկը։ Տեղակայված է Մարոկկոյի ափերից 300 մ հեռավորության վրա՝ Էլ-Խոսեյմ քաղաքի շրջանում և 84 կմ հեռավորության վրա մոտակա Մելիլյա իսպանական տարածքից։
Աշխարհագրություն և ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու չափսերը‐ շուրջ 200 մ երկարություն և 100 մ լայնություն։ Կղզու մակերեսը շուրջ 0,015 կմ² է։ Իրենից ներկայացնում է ծալքավոր ժայռ 27 մ բարձրությամբ։ Կղզու շրջագիծը շուրջ 480 մ է։ Կղզում տեղակայված են տարբեր դարերի շինություններ։ Կան նաև ամրոցների և մարտկոցների մնացորդներ, եկեղեցի, փարոս, ﬕ քանի տներ, ինչպես նաև պահեստներով նավահանգիստ։ Խﬔլու ջուրը պարբերաբար կղզի է բերվում ցամաքից նավակներով։ Կղզում տեղակայված է իսպանական զինված ուժերի թիվ 32 հրետանային գունդը, որը մտնում է Մելիլյայի զորագնդի ﬔջ։ Կղզին ոչ ﬔծ կամրջով ﬕացած է փոքրիկ Լա‐Պուլպերա կղզյակին, որը որոշ ժամանակ ծառայել է որպես գերեզմանոց։ Երկու անմարդաբնակ կղզիների հետ ﬕասին, որոնք տեղակայված են ափից 50 մ և ժայռից 800‐900 մ հեռավորության վրա, կղզին մտնում է Ալսեմաս կղզիախմբի ﬔջ։
Կղզիներ | Կոորդինատներ | Մակերես կմ² |
---|---|---|
Պենյոն-Դե-Ալուսեմաս | 35°12′48″ հս․ լ. 3°53′21″ ամ. ե.HGЯO | |
Տիերրա կղզի | 35°12′55″ հս․ լ. 3°54′08″ ամ. ե.HGЯO | |
Դե-Մար կղզի | 35°13′03″ հս․ լ. 3°54′02″ ամ. ե.HGЯO | |
Ալուսեմաս կղզիներ | 35°12′54″ հս․ լ. 3°53′47″ ամ. ե.HGЯO |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպպի ժամանակներում Պենյոն-Դե-Ալուսեմաս կղզին Մուլայ Աբդալա սուլթանի կողմից 1560 թվականին փոխանցվել է Իսպանական թագավորությանը Բերբերյան ծովահենների հարձակումները կանխելու նպատակով։ Այն զբաղեցվել է 1673 թվականի օգոստոսի 28-ին Կարլ II-ի կառավարման օրոք։ Կղզին դարձավ քրեական և քաղաքական աքսորավայր։ 1838 թվականին այստեղ տեղի ունեցավ քաղաքական բանտարկյալների ապստամբություն։ 1902 թվականին Ֆրանսիան ճանաչեց Իսպանիայի ինքնավարությունը կղզում։ Ամրոցի վրա հարձակում տեղի ունեցավ 1921 թվականին Աբդ Ալ-Կրիմի կողմից։ 1922 թվականին խորտակվեց «Juan de Juanes» լաստանավը, որը տեղափոխումներ էր կատարում դեպի Մելիլ։ Նրա մնացորդները գտնվում են կղզուց 150 մ հեռավորության վրա դեպի հյուսիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Basic Geographical Gazetteer of Spain (իսպ.) — Instituto Geográfico Nacional, 2022.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Descripción del Peñón de Alhucemas en la Comandancia General de Melilla Արխիվացված 2009-12-22 Wayback Machine (իսպ.)
- Islas y Peñones en el Norte de África, en la web de Ingenieros Militares de España. Արխիվացված 2015-07-02 Wayback Machine (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենիոն դե Ալուսեմաս» հոդվածին։ |
|