Jump to content

Հեծանվային սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեծանվավազքից)
Հեծանվային սպորտ
Տեսակհեծանվավազք, սպորտ և օլիմպիական մարզաձև
Տարբերվում էհեծանվավազք և bicycle touring?
ՊորտալPortal:Cycling?
 Cycling (sport) Վիքիպահեստում

Հեծանվային սպորտ, մարզաձև, որին մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ 1984 թվականից՝ նաև կանայք։

Մրցությունները տեղի են ունենում հեծանվահրապարակում և հատուկ խճուղում։

Խճուղային հեծանվավազքի մրցումներում խաղարկվում են երկու մրցաձևեր՝ խմբակային և թիմային մրցավազքեր։ Հեծանվահրապարակային սպորտում խաղարկվում են 1 կիլոմետր արագընթաց հեծանվավազքի, 1 կմ հիտ տեղից, 4 կմ անհատական հետապնդման և 4 կմ թիմային հետապնդման հեծանվավազքի առաջնություններ։

Աշխարհի, Եվրոպայի և պետությունների առաջնություններում կանայք մրցում են 1 կմ արագընթաց վազքում, 3 կմ հետապնդման մրցավազքում, 500 մետր հիտ՝ տեղից վազքում և խմբակային խճուղային վազքում։ Տարբեր տեսակի մրցումներրում տղամարդիկ մրցում են նաև երկտեղանոց հեծանիվներով՝ 2 կմ հեծանվահրապարակային, առաջատարի ետևից հեծանվահրապարակային մրցավազքերում և այլն։

Հեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869 թվականին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Աշխարհի առաջին առաջնությունները կազմակերպվել են Չիկագոյում (1893) և Կոպենհագենում (1921)։

Հեծանվային սպորտը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հեծանվային սպորտը հիմնադրվել է անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ 1926 թվականին։ Հայ հեծանվորդներից հաջողության են հասել Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը, Հ. Քոչարյանը, Ն. Ավետիսյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը և այլք[1]։

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 203։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծանվային սպորտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 342