Կանադական Արկտիկական կղզեխումբ
Կանադական Արկտիկական կղզեխումբ | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Կանադա[1] |
Վարչատարածք | Նունավութ |
Ամենաբարձր կետ | Բարբո |
ԲԾՄ | 2616 մետր |
Մակերես | 550 000 քառակուսի մղոն |
Կազմված է | Բաֆինի երկիր, Վիկտորիա կղզի, Էլսմիր, Բանքս, Prince Charles Island?, Դևիսի նեղուց, Somerset Island?, Bathurst Island?, Փրինս Պատրիկ և Coats Island? |
Ջրլիցի ափին | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Կանադական արկտիկական կղզեխումբ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆր.՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկական կղզեխումբ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) կղզեխմբերից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիսարևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավարևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։
Կղզեխմբի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս կղզեխմբին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկական կղզեխմբի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։
Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում՝ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ²)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։
Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձունքները ծածկված են արկտիկական անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։
Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։
№ | Կղզի | Տարածք | Մակերես, կմ² |
Վայրը | Բնակչություն, մարդ (2001) | |
---|---|---|---|---|---|---|
աշխարհում | Կանադայում | |||||
1 | Բաֆինի երկիր | Նունավուտ | 507 451 | 5 | 1 | 9563 |
2 | Վիկտորիա | Նունավուտ | 217 291 | 9 | 2 | 1707 |
3 | Էլսմիր | Նունավուտ | 196 236 | 10 | 3 | 168 |
4 | Բանքս | Նունավուտ | 70 028 | 24 | 5 | 114 |
5 | Դևոն | Նունավուտ | 55 247 | 27 | 6 | 0 |
6 | Աքսել-Հեյբերգ | Նունավուտ | 43 178 | 32 | 7 | 0 |
7 | Մելվիլ | Նունավուտ | 42 149 | 33 | 8 | 0 |
8 | Սաութհեմպտոն | Նունավուտ | 41 214 | 34 | 9 | 721 |
9 | Արքայազն Ուելսի կղզի | Նունավուտ | 33 339 | 40 | 10 | 0 |
10 | Սոմերսեթ | Նունավուտ | 24 786 | 46 | 12 | 0 |
11 | Բատերսթ | Նունավուտ | 16 042 | 54 | 13 | 0 |
12 | Փրինս Պատրիկ | Նունավուտ | 15 848 | 55 | 14 | 0 |
13 | Քինգ Վիլյամ | Նունավուտ | 13 111 | 61 | 15 | 960 |
14 | Էլեֆ-Ռինգնես | Նունավուտ | 11 295 | 69 | 16 | 0 |
15 | Բայլոտ | Նունավուտ | 11 067 | 72 | 17 | 0 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիների մեծ մասը անմարդաբնակ է։ Բնակավայրերը կամ էսկիմոսների ավաններ են, կամ ռազմական բազաներ, կամ էլ գիտահետազոտական կայաններ։ Բնակչությունը կազմում է 14000 մարդ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բաֆֆինի կղզի
-
Կանադական արկտիկական կղզեխումբ
-
Կանադական արկտիկական կղզեխմբի դիրքը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4029461-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական Արկտիկական կղզեխումբ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 231)։ |