Տիբեթական բուդդայականություն
Տիբեթական բուդիզմ կամ լամայականություն, բուդդայականության տեսակ է, որը զարգացել է Տիբեթում և Հիմալայների որոշ այլ շրջաններում։ Տարածված է նաև Մոնղոլիայում, Ռուսաստանի որոշ շրջաններում և Հյուսիսարևելյան Չինաստանում։
Ձևավորվել է Տիբեթում, ուր 7 դարում թափանցել է բուդդայականությունը։ Լամայականությունը տարածվել է Մոնղոլիայում (16-17-րդ դարում), Բուրյաթիայում, մասամբ՝ Նեպալում, Հնդկաստանում և այլն։ Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դալայ-լաման, երկրորդը՝ պանչեն-լաման։ Լամայականությունում դավանաբանության, մարդու և աշխարհի էության ըմբռնման ելակետային հասկացությունները (սանսար և նիրվանա) նույնն են, ինչ բուդդայականությունում, սակայն միանգամայն այլ մեկնաբանմամբ։ Նրա տեսական սկզբունքները շարադրված են կանոնական և մեկնաբանական գրքերում՝ Կանջուրում ու Տանջուրում և առավել հայտնի լամերի երկերում։ Մինչ այժմ լամայականությունն հետևորդներ կան Մոնղոլիայում, Մանջուրիայում, Բուրյաթական, Կալմիկական, Տուվայի ԻՍՍՀ-ներում։ Լամայականությունը խոչընդոտել է ժողովուրդների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Այժմ լամայական հոգևորականությունը հեղինակազրկվել է։
Բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդայականությունում ընդհանրապես կան չորս բաժանումներ.
Կայքէջեր Տիբեթական բուդդայականության վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.kagyu.org
- http://www.berzinarchives.com
- http://www.simhas.org
- http://www.siddharthasintent.org/Pubs/West.htm Արխիվացված 2009-02-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 477)։ |