1906-1907 թվականներին լինելով Ռեշտի ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մի շարք բարեփոխումներ է կատարել դպրոցներում։ Ակտիվորեն մասնակցել է 1905-1911 թվականների Իրանական հեղափոխությանը՝ կազմակերպելով և ղեկավարելով Իրանի հակաշահական ուժերը։ Իրանի ժամանակավոր կառավարությունը նրան շնորհել է սարդարի (մարշալ) կոչում։ Շահի տապալումից և Թեհրանի գրավումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ։ Ի վերջո, նրան շնորհվել է ողջ Իրանի զինված ուժերի գլխավոր, գերագույն հրամանատարի կոչում։ Եփրեմ խանը մասնակցել է շուրջ 60 մեծ ու փոքր կռիվների։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։ Եփրեմ խանը սպանվել է 1912 թվականիմայիսի 6-ին ԻրանիՀամադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում։ Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում[3]։
Աւետիս Վարդանեան, Եփրեմ խանի հետ, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1963, թիւ 4, էջ 66-75, թիւ 5, էջ 59-67, թիւ 6, էջ 51-58, թիւ 7, էջ 55-66, թիւ 8, էջ 65-74, թիւ 9, էջ 67-74, թիւ 10, էջ 71-78, թիւ 11, էջ 68-71, թիւ 12, էջ 48-57։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 646)։