Բաքվի հայկական պետական թատրոն
Բաքվի հայկական պետական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Ռեժիսորներ | Արտաշես Հովսեփյան, Թադևոս Սարյան |
Երկիր | ԽՍՀՄ |
Գտնվելու վայրը | Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1920 թ. |
Անվանված է | Հովհաննես Աբելյան |
Փակման ամսաթիվ | 1949 թ. |
Բաքվի հայկական պետական թատրոն, կազմակերպվել է Բաքվում, 1920 թվականին։ Թատրոնը փակվել է 1949 թվականին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմականացումներում հանդես են եկել Ժասմենը, Ս. Արմենյանը, Վահրամ Փափազյանը, Լևոն Քալանթարը, Ստեփան Քափանակյանը, Կարո Ալվարյանը, Մուշեղ Սաղյանը։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր է եղել Արտաշես Հովսեփյանը, գլխավոր նկարիչ՝ Ալեքսանդր Հովհաննիսյան։
Բեմադրվել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի լավագույն երկերից։
Թատերախմբում են եղել նաև Լևոն և Աստղիկ Երամյանները, Խորեն Հարությունյանը, Արտաշես Արզումանյանը, Ա. Բադալյանը, Գեղամ Հարությունյանը, Թագուշ Սահակյանը, Հովհաննես Աբելյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը և այլք[1]։
1932 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Թադևոս Սարյանը։ 1933 թվականին նա բեմադրում է «Քաղաքավարության վնասները» ներկայացումը։ Ներկայացման երաժշտության հեղինակն էր Անտոն Մայիլյանը, բեմական ձևավորումը՝ ադրբեջանցի բեմանկարիչ Ռ. Մուստաֆաևը։ 1935 թվականին Սարյանը բեմադրում է «Շահնամեն» և «Քաջ Նազարը»։
1930-ական թվականներից թատրոնի կյանքը դժվարանում է։ 1936 թվականի հունիսի 1-ին վախճանվում է դերասան Հովհաննես Աբելյանը, իսկ 1938 թվականին՝ Լևոն Երամյանը[2]։
Բեմադրված ներկայացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ավազակներ»
- Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»
- Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- «Ուրիել Ակոստա»
- Շիրվանզադեի «Նամուս»
- «Չար ոգի»
- Եղիշե Չարենցի «Կապկազ-թամաշա»
- Անատոլի Լունաչարսկու «Հրձիգները»
- Ալեքսեյ Տոլստոյի «Կայսրուհու դավադրությունը»
- «Դատավճիռ»
- «Հողմերի քաղաք»
- «Խռովություն»
- «Բեկում»
- «Մորգանի խնամին»
- «Սևիլ»
- «Տեմպ»
- «Հողը ծիծաղում է»
- «Բոմբեյ»
- «Ռևիզոր»
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- «Անմեղ մեղավորներ»
- «Յաշար»
- «Սեր և խարդավանք»
- «Ուրիշի երեխան»
- Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները»
- «Շահնամե»
- «Քաջ Նազար»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 344)։ |