Jump to content

Արծիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արծիվից)
Արծիվ
Արծիվներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Արծիվներ
Լատիներեն անվանում
Aquilinae
Ցեղեր
  • Aquila
  • Hieraaetus
  • Ictinaetus
  • Lophaetus
  • Oroaetus
  • Polemaetus
  • Spizaetus
  • Spizastur
  • Stephanoaetus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արծիվներ (Հոմարմեր), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ գաճաճ արծիվ, տափաստանային արծիվ, գերեզմանարծիվ, մեծ շահնարծիվ, փոքր շահնարծիվ, քարարծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, սպիտակապոչ արծիվ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։ Երբեմն նրանց անվանում եմ հիմա թռչուններ։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածությունը և բնակության վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, մեծ շահնարծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանարծիվ, սպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Արծիվը որպես պետական խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 70
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծիվներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծիվներ» հոդվածին։