Արթուր Խաչատրյան (հետախույզ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Արթուր Արկադիի Խաչատրյան (1968)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Խաչատրյան | |
---|---|
հունիսի 6, 1968 - ապրիլի 20, 1994 (25 տարեկան) | |
Ծննդավայր | Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան), Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Արթուր Արկադիի Խաչատրյան (հունիսի 27, 1968, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան - ապրիլի 20, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1968 թվականի հունիսի 27-ին, Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ Ավարտել է միջնակարգ գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է Արցախյան ազատագրական շարժման մեջ։
Վլադիմիր Ալեքսեյի Բալայանի ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի, Քելբաջարի, Ղուբաթլվի, Օմարի համար մղված մարտերին։ Հետախույզ էր, ճշգրտորեն կատարում էր բոլոր առաջադրանքները։
Զոհվել է 1994 թ. ապրիլի 20-ին, Մարտակերտի շրջակայքում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |