Jump to content

Հևոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև Թոքերի լաբորատորիա շնչառության ստուգում

Հևոց, շնչառության հաճախականության և խորության խանգարում, ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով։ Սրտի հիվանդությունների ժամանակ հևոց առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, նաև հանգստի ընթացքում (հատկապես հորիզոնական դրությունում), որի հետևանքով հիվանդն ընդունում է հարկադրական նստած դիրք (օրթոպնոե)։ Սուր հևոցի նոպան (հաճախ գիշերային) առավելապես կրծքային հեղձուկի ախտանշան է։ Այս դեպքում հևոցը կրում է ինսպիրատոր բնույթ (դժվարացած է ներշնչումը)։ Էքսպիրատոր հևոցը (դժվարացած արտաշնչումը) առաջանում է մանր բրոնխների և բրոնխիոլների լուսանցքի նեղացման կամ թոքի հյուսվածքի առաձգականության կորստի դեպքերում։ Ուղեղային հևոցը զարգանում է շնչառական կենտրոնի անմիջական գրգռումից՝ ուռուցքների և արյունազեղումների հետևանքով։

Հևոցը լինում է օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Օբյեկտիվ հևոցը բնորոշվում է շնչառական հաճախականության փոփոխությամբ, խորությամբ, ռիթմով, ներշնչման և արտաշնչման տևողությամբ և փուլերի փոփոխությամբ։ Ներշնչման խանգարումը կոչվում է ինսպիրատոր, իսկ արտաշնչման խանգարումը` էքսպիրատոր և տարբերում ենք խառը տիպի հևոց։ Հևոցի ծանր ձևը ասֆիքսիան է, որը լինում է թոքերի այտուցի, թոքերի այլ պաթոլոգիաների ժամանակ։ Եթե ասֆիքիսիան նոպայաձև է, կոչվում է ասթմա։ Տարբերում ենք բրոնխային և սրտային ասթմա։ Բրոնխային ասթմայի դեպքում ասֆիքսիան առաջանում է մանր բրոնխների սպազմից և ուղեկցվում է երկարատև, աղմկոտ արտաշնչումով։ Սրտային ասթման առաջանում է սրտի ձախ կեսի կծկողականության թուլացման դեպքում, ստեղծելով թոքերի այտուց և ներշնչման խանգարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 370