Հելենա Աղանուր
Արտաքին տեսք
Հելենա Աղանուր | |
---|---|
Ծնվել է | 1850-ականներ |
Ծննդավայր | Պադովա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | 1913 |
Մասնագիտություն | նկարչուհի և բանաստեղծուհի |
Հելենա Աղանուր (1850-ականներ, Պադովա, Ավստրիական կայսրություն - 1913), հայ նկարչուհի[1] և բանաստեղծուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1850-ական թվականներին՝ Իտալիայի Պադովա քաղաքում։ Մասնագիտությամբ նկարչուհի է և բանաստեղծուհի։ Նա Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքի նշանավոր բարերար Սամվել Մուրադյանի դստեր թոռնուհին է[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելենան իտալերենով գրել է մի շարք բանաստեղծություններ։ Գրել է «Կանթեղ» բանաստեղծությունը, որը հայերենով թարգմանել է Արսեն Ղազիկյանը։ Նկարազարդել է «Նոր անթոլոգիա» ժողովածուն, որի հեղինակն իր քույրն է՝ Վիկտորիա Աղանուրը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հելենա Աղանուրի մասին».
- ↑ 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 223 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։