Jump to content

Արկադիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արկադիա (հունարեն՝ ’Αρχαδία), հին հունական նահանգ կենտրոնական Պելոպոնեսում։ Արկադիայի հնագույն բնակիչները՝ պելասգները, հիմնականում վարել են հովվական կյանք, պարզ և չափավոր կենցաղ։ Հռչակվել են հյուրասիրությամբ, ազատասիրությամբ, երաժշտասիրությամբ։ Հովվերգական գրականության մեջ Արկադիան փառաբանվել է իբրև անդորրություն և անմեղություն խորհրդանշող երկիր։ Մասնատված լինելով բազմաթիվ մանր իշխանությունների՝ Արկադիան ազդեցիկ դեր չի խաղացել Հունաստանի պատմության մեջ։ Միջին դարերում Արկադիա թափանցեցին զգալի թվով սլավոններ և ալբանացիներ։ Այժմ Հունաստանի առանձին նոմոս (նահանգ) է՝ Տրիպոլիս կենտրոնով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադիա» հոդվածին։