Ամյունտաս IV Մակեդոնացի
Ամյունտաս IV Մակեդոնացի հունարեն՝ Ἀμύντας Δ΄ | |||
| |||
---|---|---|---|
Մ․թ․ա․ 359 | |||
Նախորդող | Պերդիկկաս III | ||
Հաջորդող | Փիլիպոս II | ||
Մասնագիտություն՝ | միապետ | ||
Ազգություն | մակեդոնացի | ||
Դավանանք | բազմաստվածությունը | ||
Ծննդյան օր | մոտ մ․թ․ա․ 365 թվական | ||
Վախճանի օր | մ․թ․ա․ 335 թվական[1] | ||
Դինաստիա | Արգեադոսների հարստություն | ||
Հայր | Պերդիկկաս III[2] | ||
Մայր | Էվրիդիկե թագուհի | ||
Ամուսին | Կինանա[3] | ||
Զավակներ | Էվրիդիկա II[4] |
Ամյունտաս VI (հունարեն՝ Ἀμύντας Δ΄), մ.թ.ա. 359 թվականին եղել է Մակեդոնական թագավորության տիտղոսակիր թագավոր և Արգեադոսների հարստության անդամ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյունտաս VI-ը Պերդիկկաս III-ի որդին էր։ Ծնվել է մոտ մ․թ․ա․ 365 թվականին[6]։
Մ.թ.ա. 359 թվականին՝ իր հոր մահից հետո, նա դարձել է թագավոր վեց տարեկանում։ Փիլիպոս II Մակեդոնացին՝ Պերդիկկասի եղբայրը, դարձել նրա ավագը և խնամակալը։ Նույն թվականին Փիլիպոսն իրեն հռչակել է Մակեդոնիայի թագավոր՝ սեփականությունից զրկելով իր պատանի եղբորորդուն։
Ամինտասը բավականաչափ վտանգավոր չէր համարվում Փիլիպոսի համար սպառնալիք ներկայացնելու համար, որը նույնիսկ իր դստերը՝ Սինանին, կնության էր տվել վերջինիս։ Ալեքսանդր Մակեդոնացու գահին բազմելը մ.թ ա. 336 թվականին փոխել է ամեն ինչ։ Ալեքսանդրն անմիջապես հրամայել է մահապատժի ենթարկել Ամյունտասին։
Էվրիդիկա II-ը եղել է Ամյունտասի աղջիկը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carney, Elizabeth; Ogden, Daniel (2010). Philip II and Alexander the Great : father and son, lives and afterlives (1 ed.). USA: Oxford University Press. էջ 38. ISBN 0199738157.
- ↑ Perdiccas III, Dictionary of Greek and Roman Biography and Mythology
- ↑ Leon, Vicki. (1995) Uppity Women of Ancient Times. Publishers Group West. Page 182-183. 1-57324-010-9
- ↑ Smith, William (editor); Dictionary of Greek and Roman Biography and Mythology, "Eurydice (3)" Արխիվացված 2005-12-31 Wayback Machine, Boston, (1867)
- ↑ Inscriptiones Graecae
- ↑ Joseph Roisman, Ian Worthington (eds.), A Companion to Ancient Macedonia, Blackwell Publishing Ltd, 2010, p. 166.
Նախորդող: Պերդիկկաս III |
Մակեդոնիայի արքա մ․թ․ա․ 359 |
Հաջորդող: Փիլիպոս II |