«Las Palabras de Amor» Թողարկվել է՝ 1 Հունիս, 1982
«Calling All Girls» Թողարկվել է՝ 31 Հուլիս, 1982 (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա)
«Staying Power» Թողարկվել է՝ Հուլիս, 1982 (Ճապոնիա, ԱՄՆ)
«Back Chat» Թողարկվել է՝ 9 Օգոստոս, 1982
Hot Space-ը անգլիական Քուին խմբի տասներորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1982 մայիսին։ Իրենց ավելի վաղ աշխատանքների հետ համեմատած ալբոմը ստեղծվել է ոճի և երաժշտական ուղղվածության կտրուկ փոփոխություններով։ Խումբը ոգտագործել է disco, pop երաժշտություն, R&B և dance music էլեմենտներ այս ալբոմում՝ մասամբ կրելով “Another One Bites the Dust” երգի հաջողության ազդեցությունը։ Ալբոմի մեծ մասը ձայնագրվել է Մյունխենում խմբի պատմության մեջ առավել անհանգիստ ժամանակահատվածում։ Թմբկահար Ռոջեր Թեյլոր-ը և կիթառահար Բրայան Մեյ-ը քննադատում էին Ֆրեդի Մերկուրի-ի մենեջեր Պոլ Պենտեր-ին երգչի վրա մեծ ազդեգություն թողնելու համար։ Ալբոմը վաճառվել է միայն հինգ միլիոն օրինակով։ Այս ալբոմը քիչ ժողովրդականություն էր վայելում երկրպագուների շրջանում, քանի որ նախընտրում էին ավանդական ռոք ոճը։ Under Pressure-ը դարձավ խմբի երկրորդ #1 հիթը Մեծ Բրիտանիայում։