Քամդեն (Լոնդոնի շրջան)
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կարգավիճակ | Լոնդոնի շրջաններ և unparished area? | ||
Մտնում է | Մեծ Լոնդոն | ||
Օրենսդրական մարմին | council of Camden London Borough Council? | ||
Բնակչություն | ▼218 049 մարդ (2022)[1] | ||
Տարածք | 21,7895 կմ² (2016)[2] | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1965 թ. | ||
Սահմանակցում է | Վեստմինստեր, Լոնդոնյան Սիթի, Բրենտ, Բարնեթ, Հարինգի և Իսլինգթոն | ||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||
Փոխարինեց | Metropolitan Borough of Hampstead?, Metropolitan Borough of Holborn? և Metropolitan Borough of St Pancras? | ||
ISO 3166-2 կոդ | GB-CMD | ||
Հեռախոսային կոդ | 020 | ||
Փոստային ինդեքսներ | EC, N, NW, W և WC | ||
camden.gov.uk | |||
Լոնդոնի շրջան Քամդեն (Քեմդեն, անգլ.՝ London Borough of Camden, [ˈkæmdən]), Լոնդոնի 32 շրջաններից մեկը, տեղակայված ներքին Լոնդոնի կենտրոնում`Վեսթմինսթերից և Սիթիից դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 21 կմ² տարածք և ձգվում Հայ-Հոլբորնից մինչև Համփսթեդ-հիթ։ Պատմական կենտրոնը համարվում է Քեմդենի առաջին կոմսի անունը կրող Քեմդեն-թաուն շրջանը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալում Քեմդենի տարածքը բնակեցվել է արհեստավորներով։ Այնտեղ պատրաստում էին ժամացույցներ (Քլարկենվելլում), դաշնամուր, կահույք և զբաղվում ակնագործությամբ։ Հաննովերի դարաշրջանի ժամանակ Բլումսբերի շրջանը սկսեց կերպարանափոխվել։ Բրիտանական ազնվականները ակտիվ ներդրումներ էին կատարում շինարարության մեջ, որպեսզի հետագայում այդ անշարժ գույքը հանձնեն վարձակալության։ Այդպես ի հայտ եկան Քվին-սքվերը, Ռասսել-սքվերը, Ֆիցրոյ-սքվերը, Բլումսբերի-սքվերը և Բեդֆորդ-սքվերը`քառակուսային տարածքներ՝ կենտրոնում կառուցված մանկապարտեզներով, որոնց առաջնային գեորգիանական կառույցները մինչև հիմա պահպանվել են։
19-րդ դարի սկզբին` Ռեգենտության ժամանակաշրջանում, Լոնդոնը շարունակեց աճել հյուսիսով։ Ճարտարապետ Ջոն Նեշը Գեորգ IV-ի խնդրանքով քանդեց մեծ Քեմդենի հարավում գտնվող Ռիջենս-պարկը, որից հարավ ծածկվում էր Ռիջենսի ջրանցքը։ Նրա սահմաները Ռոբերտ Բրաունինգը անվանել էր «փոքրիկ Վենետիկ»։ Փորձառու կառուցապատող Թոմաս Քյուբիթը ստեղծել է նոր քեմդենական հրապարակներ`Գորդոն-սքվեր և Ուոբյորն-սքվեր։
Քյուբիթի և այլ քաղաքաշենների հաջողությունները ստեղծել են նախադրյալներ Վիկտորյական դարաշրջանում Քեմդենի բնակչության աճի համար։ Հենց այստեղ տեղակայվեցին Բրիտանական թանգարանը և Լոնդոնի համալսարանը, կառուցվել են հսկայական Քինգս-Քրոս և Սենտ-Պանկրաս կայարանային համալիրները (վերջինը անվանվել է Լոնդոնի ամենահին եկեղեցիներից մեկի`սուրբ Պանկրատիայի եկեղեցու պատվին)։ 1960-ական թվականներին Քեմդենում կառուցվեցին Յուսթեն թաուեր և BT Tower երկնաքերերը՝ Լոնդոնի ամենաբարձր շենքը։
Ներկա ժամանակներում Քեմդենի պերճաշուք թաղամասերը համադրվում են բավականին դեմոկրատական շինությունների հետ։ Լոնդոնցիների մեջ հատուկ ժողովրդականություն է վայելում Քեմդենի շուկան, ինչպես նաև Լինքոլն Ինն Ֆիլդս սքվերը`Լոնդոնի ամենամեծ հրապարակը և Մանհեթենի Կենտրոնական պարկի նախատիպը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեմդենում ապրում էր 220 100 մարդ։ Նրանցից 16,1 %-ը կազմել են երեխաներ (մինչև 15 տարեկան), 71 % աշխատունակ տարիքի անձինք (16-ից 64 տարեկան) և 12,9 % տարիքավոր տարիքի անձինք (65 տարեկան և ավելի)[4]։
Էթնիկ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական էթնիկ խմբերը` ըստ 2007 թվականի մարդահամարի[5].
71,6 %՝ սպիտակամորթներ, այդ թվում 52,4 %՝ սպիտակամորթ բրիտանացիներ, 3,5 %՝ սպիտակամորթ իռլանդացիներ և 15,7 %՝ այլ սպիտակամորթներ (հույներ, լեհեր, պորտուգալացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, հրեաներ, գերմանացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, բուլղարներ, ալբանացիներ, մակեդոնացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ, դանիացիներ),
10,2 %՝ եկվորներ Հարավային Ասիայից, այդ թվում 5,7 %՝ բենգալացիներ, 3,6 %՝ հնդիկներ և 0,9 %՝ պակիստանցիներ,
7,2 %՝ սևամորթներ, այդ թվում 5,1 %՝ սևամորթ աֆրիկացիներ (նիգերիացիներ, սոմալիացիներ, տանզանիացիներ), 1,6 %՝ սևամորթ կարիբացիներ (յամայացիներ) և 0,5 %՝ այլ սևամորթներ,
3,9 %՝ մետիսներ, այդ թվում 1,2 %՝ ասիացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,8 %՝ սևամորթ կարիբացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,6 %՝ սևամորթ աֆրիկացիներ, խառնված սպիտակամորթների հետ և 1,3 %՝ այլ մետիսներ,
2,7 %՝ չինացիներ,
1,2 %՝ այլ ասիացիներ (թուրք կիպրացիներ, լիբանանցիներ, թայվանցիներ),
3,1 %՝ այլ (կոլումբիացիներ, բոլիվացիներ, մարոկկացիներ)։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնի վիճակագրական տվյալները բորոյում (2011 թվական)[6]։
Կրոն | Քամդեն % |
Լոնդոն % |
Անգլիա % |
---|---|---|---|
Քրիստոնեություն | 33,9 | 48,4 | 59,4 |
Իսլամ | 12,1 | 12,4 | 5,0 |
Հուդայականություն | 4,5 | 1,8 | 0,5 |
Հինդուիզմ | 1,4 | 5,0 | 1,5 |
Բուդդայականություն | 1,3 | 1,0 | 0,5 |
Սիկհականություն | 0,2 | 1,5 | 0,8 |
Այլ | 0,6 | 0,6 | 0,4 |
Անկրոնություն | 25,5 | 20,7 | 24,7 |
Նշված չէ | 20,5 | 8,5 | 7,2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
- ↑ 2,0 2,1 https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ «Camden» (անգլերեն). Վերցված է 2013-10-27-ին.
- ↑ "Table 8a Mid-2011 Population Estimates: Selected age groups for local authorities in England and Wales; estimated resident population;"(անգլ.) Перепись населения Англии и Уэльса, 2011 год, ONS
- ↑ Классификация этнических групп приведена Национальной статистической службой Великобритании (ONS), подробнее см. «ONS Population Estimates by Ethnic Group, 2001 to 2005» (PDF) (անգլերեն). 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Neighbourhood Statistics. «Religions - 2011 Census - ONS» (անգլերեն). Neighbourhood.statistics.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Camden» (անգլերեն). Վերցված է 2013-10-27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամդեն (Լոնդոնի շրջան)» հոդվածին։ |
|