Ռիչարդ Ավեդոն
Ռիչարդ Ավեդոն անգլ.՝ Richard Avedon | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2004[6][1][7][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Սան Անտոնիո[8][4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց, New School for Social Research?[9] և PS 6? |
Ազդվել է | Henry Peach Robinson? |
Մասնագիտություն | fashion photographer, դիզայներ և լուսանկարիչ |
Ամուսին | Doe Avedon?[10] և Evelyn Franklin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | John Avedon? |
Կայք | richardavedon.com |
Richard Avedon Վիքիպահեստում |
Ռիչարդ Ավեդոն (անգլ.՝ Richard Avedon, մայիսի 15, 1923[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 1, 2004[6][1][7][…], Սան Անտոնիո[8][4]), ամերիկացի լուսանկարիչ, վավերագրական լուսանկարների և նորաձև լուսանկարների վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու-Յորք-ում՝ հրեական ընտանիքում։ Նրա նախնիները արտագաղթել են Ռուսաստանից 19-րդ դարի վերջին։ Երբ լուսանկարիչը 10 տարեկան էր, նա կատարեց իր առաջին դիմանակարը՝ հարևանությամբ ապրող կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի դիմանկարը։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում, բայց մեկ տարի հետո թողել է կրթությունը։ 1944—1950 թվականներին սովորել է Harper’s Bazaarամսագրի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բրոդովիչ Վյաչեսլավովիչի լուսանկարչության դպրոցում։ 1946 թվականին հիմնել է իր սեփական արվեստանոցը, աշխատել է Harper’s Bazaarամսագրում։ 1966 թվականին սկսել է աշխատել Vogueում, որտեղ աշխատել է մինչև 1990 թվականը։
1959 թվականին տպագրվել է նրա առաջին «Ուսումնասիրում» (Observations) լուսանկարների շարքը Տումեն Կապոտե նախաբանով[13]։
Ավեդոնը համարվում էր դիմանկարի վարպետ։ Նրա աշխատանքները թույլ էին տալիս տեսնել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցից մինչև անհայտ մարդկանց անհատականության առանձնահատկությունները[13]։ Նրա մեծածավալ լուսանկարչական կտավները, ներառյալ «Ուորխալ գործարանի», «Գինզբերգ ընտանիքի» և «Առաքելության խորհրդի» անդամների լուսանկարները, — ֆոտոարվեստի պատմության նշանակալից իրադարձություններ են[13] 1960-ական թվականներին լուսանկարել է քաղաքացիական իրավունքների համար շարժման մասնակիցներին։ Այդ լուսանկարները ընդգրկվել են «Avedon: The Sixties» ալբոմում Բիթլզ, Ջենիս Ջոպլին, Ֆրենկ Զապպա, Էնդի Ուորխալ, ֆոտոմոդել Թվիգիի դիմանակրների հետ։ Ռիչարդն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսների ներառյալ դիմանկարների հետահայաց ցուցահանդեսը 1970-ին ՝ Արվեստի ինստիտուտում՝ Մինեապոլիս նահանգում[13].1974 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն։ 1947-1977թթ լուսանկարներ» ցուցահանդեսը։ 1976 թվականին թողարկվեց «Ընտանիք» (The Family)ալբոմը՝ կառավարական և գործարար էլիտաների դիմանկարներով։ Ալբոմը բաղկացած է 69 սև-սպիտակ լուսանկարներից, որոնցում պատկերված են՝ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը, Հենրի Քիսինջերը, Ռոնալդ Ռեյգանը, Դոնալդ Ռամսֆելդ նաև Ջոն Քենեդիի և Նելսոն Ռոքֆելերի ընտանիքների անդամները։ «Ընտանիք»ը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Բերկլի արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն 1946-1980»ցուցահանդեսը, իսկ Տեխասում 1985 թվականին Ամոնա Կարտերի թանգարանում կայացավ «Ամերիկյան Արևմուտքում» ցուցահանդեսը[13]։
1979—1984 թվականներին Ավեդոնը ստեղծեց հասարակ ամերիկացիների՝ հանքափորների, նավթահորերի աշխատողների, գործազուրկների մասին «Ամերիկյան արևմուտք» (In the American West) նկարների շարքը:Նա շրջել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 17 նահանգներով և 189 քաղաքներով։ Նշելով Բեռլինի պատը՝ 1989 թվականին Ավեդոնը լուսանկարել է համառ բազմության[13]։
1992 թվականից աշխատել է The New Yorkerշաբաթաթերթում։ 1994 թվականին Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում կայացավ լուսանկարչի ցուցահանդեսը։ Ռիչարդ Ավեդոնի ստեղծագործությունները միանշանակ զգացողություններ չեն առաջացնոմ։ Օրինակ «Ամերիկյան արևմուտք» ալբոմը Արվեստի գործիչների կողմից ենթարկվեց լուրջ քննադատության։ Միայն երկար տարիներ անց այս ալբոմը ճանաչում ստացավ։
Ռիչարդ Ավեդոնը մահացել է հիվանդանոցում 2004 թվականի հոկտեմբերի 1-ին 82 տարեկան հասակում ուղեղային արյունազեղումից[14]։
Հայտնի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզա Դենիելս և փողոցային դերասաններ Փարիզ, Մարե, 1947։
- Չարլի Չապլին։ Նյու-Յորք, 1952։
- Մոդել Դովիմա և փղեր, 1955.
- Մերիլին Մոնրո, 1957.
- Ռոբին Թաթերսեիլ և Սյուզի Պարկեր, 1957
- Հովանոցով ցատկող աղջիկը:Ստեղծագործական երկխոսությոն լուսանկարիչ Մարտին Մունկաչի հետ (Martin Munkacsi), 1957
- Խորեոգրաֆ Killer Joe Piro. Նյու Յորք, 1962
- Դեյվիդ Դյուիտը, Էյզենհաուերը, 1964.
- Բիթլս, 1967.
- Վերուշկա Լենդորֆ. Նյու Յորք, 1967.
- Թվիգի, 1968.
- Նաստասիա Կինսկի, 1981.
- Մեղվաբույծ Ռոնալդ Ֆիշեր. Կալիֆորնիա, Դեվիս, 1981.
- Youthanasia ալբոմի ձևավորման համար Megadeth խմբի նկարահանումները (Evolver: making of Youthanasia), 1994.
- Պիրելի օրացույց 1997
- Ջոն Գալյանո. Նյու Յորք, 1999.
Լուսանկարչական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 — Observations
- 1964 — Nothing Personal
- 1973 — Alice in Wonderland
- 1976 — Portraits
- 1978 — Portraits 1947—1977
- 1985 — In the American West
- 1993 — An Autobiography
- 1994 — Evidence
- 1999 — The Sixties
- 2001 — Made in France
- 2002 — Richard Avedon Portraits
- 2005 — Woman in the Mirror
- 2008 — Performance
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Richard Avedon — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://data.bnf.fr/en/11889644/richard_avedon/
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2004/10/01/arts/01CND-AVED.html?scp=4&sq=richard%20avedon&st=cseAndy
- ↑ 7,0 7,1 7,2 Richard Avedon (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.avedonfoundation.org/the-work
- ↑ (not translated to mul), Sanger L. Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
- ↑ Doe Avedon, Fashion Model and Actress, Dies at 86 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 XX դարի լուսանկարներ։ Լյուդվիգի թանգարանը Քյոլնում (խմբ. թարգ. անգլերենից։ Ա.Ա. Սոսինովա), «հրատարակչություն ԱՏՍ», ISBN 978-5-17-047116-4։
- ↑ Andy Grundberg Richard Avedon, the Eye of Fashion, Dies at 81(անգլ.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ռիչարդ Ավեդոնի աշխատանքների և նրա կենսագրության ընտրանի
- Альбом «The Sixties»(անգլ.)
- Ռիչարդ Ավեդոնի պորտֆոլիոն ArtPages (99 լուսանկար)
- «In the American West» Amon Carter Museum, Fort Worth, Texas(անգլ.)
- Կենսագրություն, լուսանկար Արխիվացված 2007-03-09 Wayback Machine (անգլ.)
- Ավեդոնի աշխատանքները գովազդում(անգլ.)
- Ռիչարդ Ավեդոն։ Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ավեդոն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 15 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 2004 մահեր
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի ֆոտոլրագրողներ
- Կաթվածից մահացածներ