Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր (1963)
Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր չեխ․՝ Smlouva o zákazu pokusů s jadernými zbraněmi v ovzduší, v kosmickém prostoru a pod vodou | |
---|---|
Ենթավերնագիր | Vyhláška 90/1963 Sb. |
Տեսակ | Միջազգային պայմանագիր |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Ստեղծման տարեթիվ | օգոստոսի 5, 1963 |
Partial Nuclear Test Ban Treaty Վիքիպահեստում |
Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1963 թ. օգոստոսի 5 Մոսկվա, ԽՍՀՄ |
Ուժի մեջ է մտել | 1963 թ. հոկտեմբերի 10 |
Ստորագրել են | ԽՍՀՄ ԱՄՆ Միացյալ Թագավորություն այժմ 131 երկիր |
«Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր» , 1963 մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է Մոսկվայում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստոսի 5-ին՝ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել 1963 թվականի հոկտեմբերի 10-ին։
Պայմանագրին միացել է ավելի քան 120 (1981 թվականի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որը բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում ռադիոակտիվ նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում իր երկրի գերագույն շահերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 599)։ |