Մասնակից:ՀրաչՍաքանյան99/Ավազարկղ
Իշեմիկ կոլիտ | |
---|---|
Իշեմիկ կոլիտին բնորոշ մանրադիտակային փոփոխությունները, ներկված է հեմատոքսիլին-էոզինով | |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնային ցավ, լուծ, քաշի կորուստ, տենդ |
Վնասում է | Հաստ աղիք |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
Ախտորոշում | Էնդոսկոպիա, Համակարգչային շերտագրություն |
Բուժում | Դեղորայք, վիրահատություն |
Բարդություններ | Աղիների փտախտ, թափածակում |
Իշեմիկ կոլիտ, ախտաբանական վիճակ, որը հանգեցնում է հաստ աղու բորբոքման և վնասման` ոչ ադեկվատ արյունամատակարարման հետևանքով: Ընդհանուր պոպուլյացիայում հազվադեպ է հանդիպում, հիմնականում հիվանդանում են տարեց մարդիկ, սակայն այն աղիների իշեմիայի առավել տարածված ձևն է[1][2][3]: Արյունամատակարարման նվազման կարող են հանգեցնել համակարգային շրջանառության խանգարումները (հիպոտոնիա) կամ տեղային գործոնները, որոնցից է անոթների կծկումը և թրոմբոզը: Շատ դեպքերում սպեցիֆիկ պատճառը չի հայտնաբերվում[4]:
Իշեմիկ կոլիտ սովորաբար կասկածվում է կլինիկական նշանների, ֆիզիկալ քննության և լաբորատոր տվյալների հիման վրա, սակայն ախտորոշումը կարելի է հաստատել էնդոսկոպիայի միջոցով: Իշեմիկ կոլիտը կարող է ունենալ տարբեր ծանրության աստիճաններ. որոշ հիվանդներ բուժվում և լիովին ապաքինվում են, մինչդեռ շատ ծանր իշեմիա ունեցող հիվանդների մոտ կարող է զարգանալ սեպսիս, որը կարող է հանգեցնել ծայրահեղ[5], նույնիսկ մահացու ելքի[6]:
Մեղմ և չափավոր արտահայատված իշեմիկ կոլիտով հիվանդների բուժումը ներառում է հեղուկներ, ցավազրկող դեղամիջոցներ և աղիների դատարկում` մինչև ախտանիշների վերանալը: Խիստ արտահայտված իշեմիայի դեպքում, որը հանգեցնում է սեպսիսի, աղիների փտախտի կամ թափածակման` բուժումը իրականացնում են վիրաբուժական կամ վերակենդանացման բաժանմունքներում: Շատ հիվանդներ ամբողջովին վերականգնվում են, երբեմն ծանր իշեմիայի պատճառով հիվանդների մոտ կարող է առաջանալ մի շարք բարդություններ, ինչպիսիք են ստենոզը[7] և հաստ աղու քրոնիկական բորբոքային հիվանդությունները[8]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրված է իշեմիկ կոլիտի հարաճման երեք փուլ[9][10]
- Հիպերակտիվ փուլը առաջինն է, որի ժամանակ ի հայտ են գալիս առաջինն նշանները` որովայնային ցավ և արյունոտ կղանք: Շատ հիվանդների մոտ այս փուլից հետո հիվանդության կլինիկական նշանները նահանջում են և հիվանդները ապաքինվում են:
- Պարալիտիկ փուլը կարող է հաջորդել, եթե իշեմիան շարունակվում է. այս փուլում որովայնային ցավը ուժգնանում է, շոշափոլիս որովայնը` փափուկ, աղիների պերիստալտիկան` նվազած, արյունոտ կղանքը բացակայում է, ֆիզիկալ քննության ժամանակ աղիքային աղմուկները բացակայում են:
- Շոկային փուլը կարող է զարգանալ աղիքի վնասված պատից հեղուկի կորստի պատճառով: Արդյունքում զարգանում է դեհիդրատացիա, հիպովոլեմիկ շոկ, մետաբոլիկ ացիդոզ, զարկերակային ճնշման անկում, հաճախասրտություն: Այս փուլում հիվանդների վիճակը ծայրահեղ է և բուժումը պետք է շարունակել վերակենդանացման բաժանմունքում:
Իշեմիկ կոլիտի ախտանիշները մեծամասամբ պայմանավորված են իշեմիայի ծանրությունից: Առավել հաճախակի նշաններն են որովայնային ցավը (ձախ կողմում), մեղմ կամ թեթև արտահայտված ուղիղ աղիքային արյունահոսությունը[11]: 73 հիվանդի հետազոտությունը ցույց է տվել[12].
- որովայնային ցավ (78%)
- թույլ արտահայտված ստամոքսաղիքային արյունահոսություն (62%)
- լուծ (38%)
- տենդ` 38 °C (34%)
Ֆիզիկալ քննություն[12]
- որովայնային ցավ (77%)
- փափկություն (21%)
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշեմիկ կոլիտը հաճախ դասակարգում են ըստ հիմքում ընկած պատճառի: Ոչ-օկլյուզիվ իշեմիա առաջանում է այն ժամանակ, երբ առկա է համակարգային զարկերական ճնշման անկում կամ աղիքի անոթաների սեղմում, իսկ օկլյուզիվ իշեմիան` թրոմբոզի հետևանքով, որը արգելափակում է արյան մատակարարումը:
Ոչ-օկլյուզիվ իշեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմոդինամիկորեն անկայուն հիվանդների մոտ (օրինակ շոկ) առաջանում է միջընդերային արյունամատակարարման վատթարացում: Այս ընթացքը սովորաբար ընթանում է առանց ախտանիշների:
Օկլյուզիվ իշեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծամասամբ պատճառը թրոմբոէմբոլիան է: Թրոմբոէմբոլիայի պատճառ են նախասրտերի ֆիբրիլյացիան, փականային ախտաբանությունները, սրտամկանի ինֆարկտը կամ կարդիոմիոպաթիան
Բացի այդ իշեմիկ կոլիտը որովայնային աորտայի շերտազատման լավ հայտնի բարդություն է, երբ ստորին միջընդերային զարկերակի սկզբնահատվածքը ծածկվում է շերտազատված աորտայով[13][14]: 1991 թվականին 2137 հիվանդների հետազոտությունը պարզել է, որ իշեմիկ կոլիտի ամենատարածված պատճառը (74%) ստորին միջընդերային զարկերակի վնասում է[15]: Այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ոչ ադեկվատ կոլատերալային համակարգ, կարող է զարգանալ վայրէջ և սիգմայաձև աղու իշեմիա: Այս դեպքում արյունային լուծը ու լեյկոցիտոզը ախտորոշիչ նշանակություն ունեն իշեմիկ կոլիտի համար[16]:
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղիների արյունամատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղիները արյուն ստանում են վերին և ստորին միջընդերային զարկերակներից: Արյունամատակարարումը կատարվում է այս երկու հիմնական զարկերակների և լավ զարգացած կողմնաճյուղային համակարգի միջոցով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կողմից մատակարարվող տարածքում կան թույլ տեղամասեր կամ «ջրբաժան» տարածքներ, ինչպիսիք են փայծաղային ծունկը և հետսիգմայաձև տարածությունը: Այդ ջրբաժան տարածքները առավել խոցելի են իշեմիայի նկատմամբ քանի որ ունեն քիչ կողմնաճյուղային անոթներ:
Ուղիղ աղիքը արյուն ստանում է վերին միջընդերային զարկերակից և ներքին զստային զարկերակից և այդ երկակի արյունամատակարաման պատճառով հազվադեպ է ընդգրկվում աղիքային իշեմիայի մեջ:
Իշեմիայի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմալ պայմաններում հաստ աղիները ստանում են սրտային արտամղման 10-35%-ը[17][18]: Եթե արյան հոսքը դեպի աղիներ նվազում է ավելի քան 50%-ով` զարգանում է իշեմիա: Աղիները սնուցող անոթները շատ զգայուն են անոթասեղմիչների նկատմամբ. ենթադրվում է, որ սա առաջացել է էվոլյուցիայի ընթացքում` սթրեսի ժամանակ սիրտը և գլխուղեղը արյունով ապահովելու համար[19]: Արդյունքում, զարկերակային ճնշման անկման դեպքում աղիները սնուցող զարկերակները ակտիվորեն սեղմվում են. նման արդյունքի կարող են հանգեցնել նաև անոթասեղմում առաջացնող դեղամիջոցները, օրինակ` էրգոտամինը, կոկաինը, անոթասեղմիչները: Անոթների կծկման արդյունքում կարող է առաջանալ ոչ-օկլյուզիվ իշեմիկ կոլիտ:
Ախտաբանական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշեմիկ կոլիտի ժամանակ հայտնաբերվում են մի շարք ախտաբանական փոփոխություններ, որոնք համապատասխանում են կլինիկական ծանրության աստիճանին: Մեզմ արտահայտված կոլիտի դեպքում դիտվում է լորձային և ենթալորձային շերտից արյունահոսություններ, այտուց, հնարավոր է նաև թույլ արտահայտված մեռուկային հատվածներ կամ պեպտիկ խոցեր[4]: Ավելի ծանր իշեմիայի դեպքում կարող է նկատվել աղիների բորբոքային հիվանդությունների նման ախտաբանական պատկեր (քրոնիկական խոցեր, կրիպտ աբսցեսներ կամ կեղծ պոլիպներ)[20]:
Խիստ արտահայտված իշեմիայի հետևանքով կարող է առաջանալ աղիքի պատի տրանսմուրալ ինֆարկտ` արդյունքում պատի թափածակում: Վերականգնման դեպքում մկանային շերտը փոխարինվում է ֆիբրոզ հյուսվածքով, որը կարող է առաջացնել աղիքի լուսանցքի նեղացում[4]: Արյան նորմալ հոսքը վերականգնելուց հետո աղիները կարող են ենթարկվել ռեպերֆուզիոն վնասման[21]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշեմիկ կոլիտի ժամանակ առաջացող ցավն ու ուղիղ աղիքային արյունահոսությունը պետք է տարբերակել այլ պատճառներից (օրինակ` ինֆեկցիա, աղիների բորբոքային հիվանդություններ, դիվերտիկուլ կամ հաստ աղու քաղցկեղ): Կարևոր է նաև տարբերակել իշեմիկ կոլիտը, որը սովորաբար ինքնուրույն անցնում է, կյանքին լուրջ վտանգ սպառնացող միջընդերային սուր իշեմիայից:
Կան սարքավորումներ, որոնք ստուգում են թթվածնի մատակարարման բավարարությունը: Առաջին սարքը հաստատվել է 2004 թվականին` ԱՄՆ-ում, որը օգտագործելով տեսանելի լույսը, սպեկտրոսկոպիայի մեթոդով վերլուծում է մազանոթներում առկա թթվածնի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ զգայունությունը սուր իշեմիայի դեպքում կազմում է 90%-ից ավելի, իսկ քրոնիկական իշեմիայի դեպքում` 71%-92%[22][23][24]:
Ախտորոշիչ թեստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշումը պահանջում է էնդոսկոպիկ հետազոտություն, քանի որ այլ թեստերը ոչ սպեցիֆիկ են իշեմիկ կոլիտի համար: Թեստերի զգայունությունը 73 հիվանդի հետազոտության ժամանակ ցուց է տվել.[12]
- Լեյկոցիտների քանակը 15,000/մմ³-ից բարձր` 20 հիվանդի մոտ (27%)
- Շիճուկային բիկարբոնատի մակարդակը 24 մմոլ/լ-ից ցածր` 26 հիվանդի մոտ (36%)
Հասարակ ռենտգեն հետազոտությունը հաճախ նորմալ արդյունք է ցույց տալիս կամ չի գտնում որևէ բնորոշ փոփոխություն[25]: 73 հիվանդի որովայնի ռադիոգրաֆիկ հետազոտությունը 53%-ի մոտ հայտնաբերել է աղիների կպումներ, իսկ 3%-ի մոտ` պնևմոպերիտոնեում[12]:
Համակարգչային շերտագրությունը հաճախ օգտագործում են որովայնային ցավը և ուղիղ աղիքային արյունահոսությունը գնահատելու համար և խորհուրդ է տրվում իշեմիկ կոլիտը ախտորոշելիս[26][27][28]:
Էնդոսկոպիկ մեթոդը` կոլոնոսկոպիան և սիգմոիդոսկոպիան, ընտրության միջոց են, եթե ախտորոշումը հստակ չէ: Իշեմիկ կոլիտը ունի տարբերակիչ էնդոսկոպիկ տեսք. էնդոսկոպիան կարող է հեշտացնել նաև աղիների բորբոքային հիվանդությունների կամ ինֆեկցիաների ախտորոշումը: Էնդոսկոպի միջոցով կարելի է կատարել բիոպսիա, որը առավել լիարժեք ինֆորմացիա է հաղորդում: Տեսանելի լույսով սպեկտրոսկոպիան` կաթետրի 5մմ-անոց խողովակի միջոցով, ախտորոշիչ նշանակություն ունի:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությամբ որոշ ծանր դեպքերի` իշեմիկ կոլիտը բուժում են աջակցող թերապիայով: Դեհիդրատացիան կանխելու նպատակով նշանակվում է ներերակային հեղուկներ, աղիները պահվում է դատարակ վիճակում (ոչինչ չի տրվում ուտելու կամ խմելու)` մինչև ախտանիշները վերանան: Հնարավորության դեպքում պետք է բարելավել սրտամկանի ֆունկցիան և արյան օքսիգենացիան` իշեմիայի ենթարկված աղիների արյունամատակարարումը բարելավելու համար: Եթե բարդացել է աղիքային անանցանելիությամբ տեղադրում են նազոգաստրալ զոնդ:
Խիստ արտահայտված իշեմիկ վիճակների դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, որոնց կիրառման մասին տեղեկություններ հայտնի են դեռևս 1950-ականներից[29], չնայած վերջին հետազոտությունները կենդանիների վրա, ցույց են տվել, որ կարող են մեծացնել ապրելիությունը և կանխել աղիքի վնասված պատից մանրէների թափանցումը ընդհանուր արյան շրջանառություն[30][31][32]: Իշեմիկ կոլիտի դեպքում պրոֆիլակտիկ հակաբիոտիկների նշանակումը մարդկանց մոտ էական արդյունք չի տվել, սակայն մի շարք հետազոտողներ խորհուրդ են տալիս հիմնվելով կենդանիների վրա փորձարկումների վրա[33]:
Աջակցող թերապիա ստացող հիվանդներին պետք է ուշադիր հետազոտել: Եթե ի հայտ են գալիս փսխման երևույթներ, լեյկոցիտոզ, տենդ, սաստիկ որովայնային ցավեր կամ սկսվում է արյունահոսություն, անմիջապես պետք է իրականացնել վիրաբուժական միջամտություն` լապարոտոմիա և աղիների ռեզեկցիա:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշեմիկ կոլիտով հիվանդների մեծ մասը ամբողջովին ապաքինվում են, չնայած կանխատեսումը կախված է իշեմիայի ծանրությունից: Նախկինում ծայրամասային զարկերակների հիվանդությունների կամ աղիների հարաճող իշեմիայի դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ` մահացու էլքով:
Ոչ-փտաղտային իշեմիկ կոլիտը, որը կազում է է դեպքերի ճնշող մեծամասնությունը, ասոցացվում է մահացության հետ մոտավորապես 6% դեպքերում[34]: Փոքրաթիվ հիվանդներ մոտ, եթե իշեմիան հանգեցնում է աղիների փտաղտի, վիրահական միջամտությամբ մահացությունը կազմում է 50–75%, իսկ առանց վիրահատական միջամտության` 100%[35]:
Երկարատև բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]20 հիվանդների մոտ սուր իշեմիկ կոլիտը կարող է հանգեցնել երկարատև բարդության` քրոնիկական իշեմիկ կոլիտի[8]: Ախտանիշները կարող են ընգրկել կրկնվող ինֆեկցիաները, արյունային լուծը, քաշի կորուստ և քրոնիկական որովայնային ցավը: Քրոնիկական իշեմիկ կոլիտը հաճած բուժում են աղիքի տվյալ հատվածի վիրաբուժական հեռացումով:
Իշեմիկ վնասվածքի հետևանքով աղիքի պատում առաջացող ապիները կարող են հանգեցնել աղիքի լուսանցքի նեղացման և ստենոզի: Նեղացումները ինքնաբերաբար կարող են վերանալ 12-24 ամսվա ընթացքում: Եթե նեղացման արդյունքում առաջանում է աղիքային անանցանելիություն իրականացվում է վիրաբուժական միջամտություն[36], թեև էնդոսկոպիկ դիլատացիան և ստենտավորումը ևս կիրառելի են[37][38]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշեմիկ կոլիտով հիվանդների քանակը ճշգրիտ դժվար է գնահատել, քանի որ մեղմ իշեմիայի դեպքերում հիվանդները չեն դիմում բժշկական օգնության: Այն հայտնաբերվում է հիվանդանոց ընդունվող 2000 հիվանդից 1-ի մոտ, իսկ էնդոսկոպիկ պատկեր երևում է 100-ից 1-ի դեպքում[4]: Տղամարդիկ և կանայք հավասարապես են հիվանդանում, սակայն իշեմիկ կոլիտը համարվում է տարեցների հիվանդություն, որովհետև 90% դեպքերում հայտնաբերվում է 60 տարեկանից բարձր անձանց շրջանում[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Higgins P, Davis K, Laine L (2004). «Systematic review: the epidemiology of ischaemic colitis» (PDF). Aliment Pharmacol Ther. 19 (7): 729–38. doi:10.1111/j.1365-2036.2004.01903.x. hdl:2027.42/74164. PMID 15043513.
- ↑ Brandt LJ, Boley SJ (2000). «AGA technical review on intestinal ischemia. American Gastrointestinal Association». Gastroenterology. 118 (5): 954–68. doi:10.1016/S0016-5085(00)70183-1. PMID 10784596.
- ↑ American Gastroenterological Association (2000). «American Gastroenterological Association Medical Position Statement: guidelines on intestinal ischemia». Gastroenterology. 118 (5): 951–3. doi:10.1016/S0016-5085(00)70182-X. PMID 10784595. http://www.guideline.gov/summary/summary.aspx?ss=15&doc_id=3069&nbr=2295 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Feldman: Sleisenger & Fordtran's Gastrointestinal and Liver Disease, 7th ed., 2002 Saunders, p. 2332.
- ↑ Medina C, Vilaseca J, Videla S, Fabra R, Armengol-Miro J, Malagelada J (2004). «Outcome of patients with ischemic colitis: review of fifty-three cases». Dis Colon Rectum. 47 (2): 180–4. doi:10.1007/s10350-003-0033-6. PMID 15043287.
- ↑ «Brighton marathon runner died from bowel failure». The Guardian newspaper. Press Association. 28 August 2013. Վերցված է 29 August 2013-ին.
- ↑ Simi M, Pietroletti R, Navarra L, Leardi S (1995). «Bowel stricture due to ischemic colitis: report of three cases requiring surgEsophageal dilatationery». Hepatogastroenterology. 42 (3): 279–81. PMID 7590579.
- ↑ 8,0 8,1 Cappell M (1998). «Intestinal (mesenteric) vasculopathy. II. Ischemic colitis and chronic mesenteric ischemia». Gastroenterol Clin North Am. 27 (4): 827–60, vi. doi:10.1016/S0889-8553(05)70034-0. PMID 9890115.
- ↑ Boley SJ, Brandt LJ, Veith FJ (April 1978). «Ischemic disorders of the intestines». Curr Probl Surg. 15 (4): 1–85. doi:10.1016/S0011-3840(78)80018-5. PMID 365467.
- ↑ Hunter G, Guernsey J (1988). «Mesenteric ischemia». Med Clin North Am. 72 (5): 1091–115. doi:10.1016/S0025-7125(16)30731-3. PMID 3045452.
- ↑ Greenwald D, Brandt L, Reinus J (2001). «Ischemic bowel disease in the elderly». Gastroenterol Clin North Am. 30 (2): 445–73. doi:10.1016/S0889-8553(05)70190-4. PMID 11432300.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Huguier M, Barrier A, Boelle PY, Houry S, Lacaine F (2006). «Ischemic colitis». Am. J. Surg. 192 (5): 679–84. doi:10.1016/j.amjsurg.2005.09.018. PMID 17071206.
- ↑ Welling RE, Roedersheimer LR, Arbaugh JJ, Cranley JJ (December 1985). «Ischemic colitis following repair of ruptured abdominal aortic aneurysm». Archives of Surgery. 120 (12): 1368–70. doi:10.1001/archsurg.1985.01390360034008. PMID 4062543.
- ↑ Kaiser MM, Wenk H, Sassen R, Müller G, Bruch HP (April 1996). «[Ischemic colitis after vascular surgery reconstruction of an abdominal aortic aneurysm]». Der Chirurg (German). 67 (4): 380–6. PMID 8646925.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Brewster DC, Franklin DP, Cambria RP, Darling RC, Moncure AC, Lamuraglia GM, Stone WM, Abbott WM (April 1991). «Intestinal ischemia complicating abdominal aortic surgery». Surgery. 109 (4): 447–54. PMID 1844392.
- ↑ Panier Suffat L, Tridico F, Rebecchi F, Bianco A, Monticone C, Lanza S, Calello G, Contessa L, Giaccone C, Panier Suffat P (February 2003). «[Prevention of ischemic colitis following aortic reconstruction: personal experience of the role of transmural oximetry in the decision for inferior mesenteric artery reimplantation]». Minerva Chirurgica (Italian). 58 (1): 71–6. PMID 12692499.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hasibeder, W. (Oct 2010). «Gastrointestinal microcirculation: still a mystery?». Br J Anaesth. 105 (4): 393–6. doi:10.1093/bja/aeq236. PMID 20837720.
- ↑ UpToDate, Colonic ischemia, accessed 2 September 2006.
- ↑ Rosenblum J, Boyle C, Schwartz L (1997). «The mesenteric circulation. Anatomy and physiology». Surg Clin North Am. 77 (2): 289–306. doi:10.1016/S0039-6109(05)70549-1. PMID 9146713.
- ↑ Brandt L, Boley S, Goldberg L, Mitsudo S, Berman A (September 1981). «Colitis in the elderly. A reappraisal». Am. J. Gastroenterol. 76 (3): 239–45. PMID 7315820.
- ↑ Granger D, Rutili G, McCord J (1981). «Superoxide radicals in feline intestinal ischemia». Gastroenterology. 81 (1): 22–9. doi:10.1016/0016-5085(81)90648-X. PMID 6263743.
- ↑ Lee ES, Bass A, Arko FR, և այլք: (2006). «Intraoperative colon mucosal oxygen saturation during aortic surgery». The Journal of Surgical Research. 136 (1): 19–24. doi:10.1016/j.jss.2006.05.014. PMID 16978651.
- ↑ Friedland S, Benaron D, Coogan S, և այլք: (2007). «Diagnosis of chronic mesenteric ischemia by visible light spectroscopy during endoscopy». Gastrointest Endosc. 65 (2): 294–300. doi:10.1016/j.gie.2006.05.007. PMID 17137857.
- ↑ Lee ES, Pevec WC, Link DP, և այլք: (2008). «Use of T-Stat to predict colonic ischemia during and after endovascular aneurysm repair». J Vasc Surg. 47 (3): 632–634. doi:10.1016/j.jvs.2007.09.037. PMC 2707776. PMID 18295116.
- ↑ Smerud M, Johnson C, Stephens D (1990). «Diagnosis of bowel infarction: a comparison of plain films and CT scans in 23 cases». AJR Am J Roentgenol. 154 (1): 99–103. doi:10.2214/ajr.154.1.2104734. PMID 2104734.
- ↑ Alpern M, Glazer G, Francis I (1988). «Ischemic or infarcted bowel: CT findings». Radiology. 166 (1 Pt 1): 149–52. doi:10.1148/radiology.166.1.3336673. PMID 3336673.
- ↑ Balthazar E, Yen B, Gordon R (1999). «Ischemic colitis: CT evaluation of 54 cases». Radiology. 211 (2): 381–8. doi:10.1148/radiology.211.2.r99ma28381. PMID 10228517.
- ↑ Taourel P, Deneuville M, Pradel J, Régent D, Bruel J (1996). «Acute mesenteric ischemia: diagnosis with contrast-enhanced CT». Radiology. 199 (3): 632–6. doi:10.1148/radiology.199.3.8637978. PMID 8637978.
- ↑ Path EJ, McClure JN (February 1950). «Intestinal obstruction; the protective action of sulfasuxidine and sulfathalidine to the ileum following vascular damage». Ann. Surg. 131 (2): 159–70, illust. doi:10.1097/00000658-195002000-00003. PMC 1616406. PMID 15402790.
- ↑ Plonka A, Schentag J, Messinger S, Adelman M, Francis K, Williams J (1989). «Effects of enteral and intravenous antimicrobial treatment on survival following intestinal ischemia in rats». J Surg Res. 46 (3): 216–20. doi:10.1016/0022-4804(89)90059-0. PMID 2921861.
- ↑ Bennion R, Wilson S, Williams R (1984). «Early portal anaerobic bacteremia in mesenteric ischemia». Arch Surg. 119 (2): 151–5. doi:10.1001/archsurg.1984.01390140017003. PMID 6696611.
- ↑ Redan J, Rush B, Lysz T, Smith S, Machiedo G (1990). «Organ distribution of gut-derived bacteria caused by bowel manipulation or ischemia». Am J Surg. 159 (1): 85–9, discussion 89–90. doi:10.1016/S0002-9610(05)80611-7. PMID 2403765.
- ↑ Feldman (2002). Sleisenger & Fordtran's Gastrointestinal and Liver Disease (7th ed.). Saunders. էջ 2334.
- ↑ Longo W, Ballantyne G, Gusberg R (1992). «Ischemic colitis: patterns and prognosis». Dis Colon Rectum. 35 (8): 726–30. doi:10.1007/BF02050319. PMID 1643995.
- ↑ Parish K, Chapman W, Williams L (1991). «Ischemic colitis. An ever-changing spectrum?». Am Surg. 57 (2): 118–21. PMID 1992867.
- ↑ Simi M, Pietroletti R, Navarra L, Leardi S (1995). «Bowel stricture due to ischemic colitis: report of three cases requiring surgery». Hepatogastroenterology. 42 (3): 279–81. PMID 7590579.
- ↑ Oz M, Forde K (1990). «Endoscopic alternatives in the management of colonic strictures». Surgery. 108 (3): 513–9. PMID 2396196.
- ↑ Profili S, Bifulco V, Meloni G, Demelas L, Niolu P, Manzoni M (1996). «[A case of ischemic stenosis of the colon-sigmoid treated with self-expandable uncoated metallic prosthesis]». Radiol Med (Torino). 91 (5): 665–7. PMID 8693144.