Լիոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լիոն | |||||
ֆր.՝ Lyon | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Լիոնի մետրոպոլիա[1] | ||||
Ներքին բաժանում | 1st arrondissement of Lyon?, Լիոնի 2-րդ շրջան, 3rd arrondissement of Lyon?, 4th arrondissement of Lyon?, 5th arrondissement of Lyon?, 6th arrondissement of Lyon?, 7th arrondissement of Lyon?, 8th arrondissement of Lyon? և 9th arrondissement of Lyon? | ||||
Մակերես | 47,87 կմ² | ||||
ԲԾՄ | 173±1 մետր, 160 մետր, 312 մետր | ||||
Բնակչություն | ▲522 250 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 69001, 69002, 69003, 69004, 69005, 69006, 69007, 69008 և 69009 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 69 | ||||
Պաշտոնական կայք | lyon.fr(ֆր.) | ||||
| |||||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 872 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Լիոն (ֆր.՝ Lyon, [ljɔ̃]), քաղաք Ֆրանսիայում, Ռոն-Ալպ նահանգում, Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Ռոնա դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ունի 6 արվարձան։ Մեծությամբ Ֆրանսիայի երրորդ քաղաքն է։
Լիոն քաղաքը «Մեծ Լիոնի» (ֆր.՝ Grand Lyon) կամ Լիոնի քաղաքների համակեցության կենտրոնն է, որը կազմված է 57 վարչական միավորից և Ֆրանսիայում նման միավորումներից ամենախոշորն է (ավելի քան 1, 2 միլիոն բնակիչ)։
Դեռևս 15-րդ դարից գոյություն ունեցող մետաքսագործական արտադրությանն այժմ փոխարինում է արհեստական և սինթետիկ գործվածքեղենի (առաջին տեղը երկրում) արտադրությունը։ Զարգացած է մեքենաշինությունը, այդ թվում էլեկտրատեխնիկական և տեքստիլ մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, ավտոմեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Լավերա-Ստրասբուր նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա Ֆայզեն արվարձանում կա նավթավերամշակման գործարան։
Լիոնն առևտրաբանկային խոշոր կենտրոն է։ Ունի երկու համալսարան, մետաքսագործական արտադրության թանգարան։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում եղել է գալլական բնակավայր։ Մ․թ․ա․ 43 թվականին եղել է հռոմեական գաղութ և կոչվել Lagdunum, որի ձևափոխությունն է այժմյան ֆրանսերեն Lyon անվանումը։ Lugdunum անվանումը ծագում է գալլական հնամյա ձևից․ կազմված է Lugu (գալլերի հեթանոսական աստծո անունը) և Dunum «ամրոց» բառերից[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուգդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոն քաղաքի հիմնադրման պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի.
- Առաջին փուլը վերաբերում է մոտավորապես մ.թ.ա. 600-ական թվականներին, երբ գալլական ցեղերը և հին հույները Ռոն և Սոն գետերի միախառնման վայրում հիմնադրում են Ֆորումը։ Սրանք ժամանակավոր բնակավայրեր էին, ինչպիսիք սովորաբար կազմավորվում էին տոնավաճառների ընթացքում։ Ֆորումը տեղակայված էր Սոն գետի վերևում գտնվող բլրի գլխին։ Ֆուրվիեր բլուրը իր ժամանակակից անվանումը ստացել է forum vetus-ից «հին ֆորում», որը դարերի ընթացքում վերափոխվում է Ֆուրվիեր-ի (Forvieil > Forviere > Fourvieres)։ Այս դարաշրջանում Լիոնը ոչ քաղաք էր, ոչ ռազմական ամրություն, և ոչ էլ մշտական բնակության տարածք, այլ այն, ինչ հռոմեացիները անվանում էին Conciliabule՝ բեռնափոխադրման և մարդկանց առևտրի վայր։
- Երկրորդ փուլը (մոտ մ.թ.ա. 3-րդ դար) արտացոլում է ֆրանսիական ներկայիս Ռոն-Ալպ տարածաշրջանի տարածքներում գալլական (կելտական) ցեղերի բնակեցման ժամանակաշրջանը։ Տեղանքի ռազմավարական նշանակությունն այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների, գետային բեռնափոխադրման, պատերազմներ վարելու տեսակետից նպաստել Ռոն և Սոն գետերի ափերին մշտական բնակեցման վայրերի և գաղութների առաջացմանը։
- Երրորդ փուլ Որպես Լիոն քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվ ընդունված է համարել մ.թ.ա. 43 թ։ Հռոմի սենատի որոշմամբ՝ զորապետ Լուցիոս Մունացիոս Պլանկը՝ Հուլիոս Կեսարի նախկին զինակիցներից մեկը, զորք է մտցնում գալլերի բնակավայրերը՝ հռոմեական գաղութ հիմնելու ու Լուգուդումն ընդլայնելու նպատակով։ Մ․թ․ա․ 1-ին - մ․թ․ 1-ին դարերում աստիճանաբար զարգանում է շինարարությունը, հայտնվում են նոր վարչական և մասնավոր կառույցներ։ Քարե շինությունները գալիս են փոխարինելու փայտե և հողային շինվածքներին։ Կառուցվում են ճանապարհներ։ Քաղաքի աշխարհագրական դիրքը կարևոր տնտեսական, սոցիալական, կրոնական և ռազմական նշանակություն ունի։ Լունգուդումը ուշադրության առարկա է դառնում բազում հռոմեական կայսրերի համար։ Օգոստոսը, Կլավդիոսը, Կալիգուլան և ուրիշներ գալիս են այս քաղաքը տեսնելու։
Լիոնի պատմական միջուկը կազմավորվել է Սոնի աջ ափին, հռոմեական 2 թատրոնների մոտ։ Հռոմեական ժամանակաշրջանից կառուցապատվել է Ռոնի և Սոնի միախառնման տարածքը։ Պահպանվել են Սեն-ժան (12-15-րդ դարեր) ռոմանա-գոթական տաճարը, Սեն-Մարտեն դ’էնե (6-13-րդ դարեր) ռոմանական, Սեն-Պոլ, Սեն-Բոնավանտյուր գոթական եկեղեցիները, բարոկկոյի ոճով քաղաքապետարանը, կլասիցիստական Դյո հյուրանոցը (1741-1842)։
20-րդ դարի կառույցներից են սպանդանոցը և անասնաշուկան, ստադիոնը, Դրանժ-Բլանշ հիվանդանոցը (բոլորը՝ 1910-ական թվականներ), Կոնգրեսների պալատը (1960 թվական), Դյուշեր բնակելի շրշանը (1960-1966)։ Լիոնում գործում են գեղարվեստի, Դիմե և գալլահռոմեական քաղաքակրթության թանգարանները։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Ռոնի դաշտավայրում, որը հարուստ է խաղողի այգիներով։ Լիոնից արևմուտք և Ալպերից արևելք ձգվում է Կենտրոնական լեռնազանգվածը։ Լիոնը տարանցիկ քաղաք է Ֆրանսիայի հարավից Միջերկրական ծով և արևելքից դեպի Ատլանտյան ուղիների համար։
Տեղագրական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնը տեղակայված է Ռոն և Սոն գետերի միաձուլման վայրում, որը գտնվում է ծովի մակերևույթից 174 մետր բարձրության վրա, և որից վեր են խոյանում երեք բլուրներ՝ Ֆուրվիեր (ֆր.՝ Fourvière, 299 մ), Կրուա Ռուս (ֆր.՝ La Croix-Rousse, 250 մ) և Դյուշեր (ֆր.՝ La Duchère)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնի կլիման հիմնականում մայրցամաքային է։
Լիոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18.5 (65.3) |
21.9 (71.4) |
25.7 (78.3) |
30.1 (86.2) |
34.2 (93.6) |
38.4 (101.1) |
39.8 (103.6) |
40.5 (104.9) |
35.8 (96.4) |
28.4 (83.1) |
23.0 (73.4) |
20.2 (68.4) |
40.5 (104.9) |
Միջին բարձր °C (°F) | 6.4 (43.5) |
8.4 (47.1) |
13.0 (55.4) |
16.3 (61.3) |
20.8 (69.4) |
24.6 (76.3) |
27.7 (81.9) |
27.2 (81) |
22.7 (72.9) |
17.4 (63.3) |
10.8 (51.4) |
7.1 (44.8) |
16.9 (62.4) |
Միջին օրական °C (°F) | 3.4 (38.1) |
4.8 (40.6) |
8.4 (47.1) |
11.4 (52.5) |
15.8 (60.4) |
19.4 (66.9) |
22.2 (72) |
21.6 (70.9) |
17.6 (63.7) |
13.4 (56.1) |
7.6 (45.7) |
4.4 (39.9) |
12.5 (54.5) |
Միջին ցածր °C (°F) | 0.3 (32.5) |
1.1 (34) |
3.8 (38.8) |
6.5 (43.7) |
10.7 (51.3) |
14.1 (57.4) |
16.6 (61.9) |
16.0 (60.8) |
12.5 (54.5) |
9.3 (48.7) |
4.3 (39.7) |
1.6 (34.9) |
8.1 (46.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23.0 (−9.4) |
−22.5 (−8.5) |
−10.5 (13.1) |
−4.4 (24.1) |
−3.8 (25.2) |
2.3 (36.1) |
6.1 (43) |
4.6 (40.3) |
0.2 (32.4) |
−4.5 (23.9) |
−9.4 (15.1) |
−24.6 (−12.3) |
−24.6 (−12.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 47.2 (1.858) |
44.1 (1.736) |
50.4 (1.984) |
74.9 (2.949) |
90.8 (3.575) |
75.6 (2.976) |
63.7 (2.508) |
62.0 (2.441) |
87.5 (3.445) |
98.6 (3.882) |
81.9 (3.224) |
55.2 (2.173) |
831.9 (32.752) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 9.0 | 7.8 | 8.4 | 9.3 | 11.3 | 8.4 | 6.9 | 7.1 | 7.6 | 10.2 | 9.0 | 9.1 | 104.1 |
Միջ. ձնառատ օրեր | 5.5 | 3.9 | 2.5 | 1.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 2.0 | 4.6 | 19.6 |
% խոնավություն | 84 | 80 | 74 | 71 | 72 | 70 | 65 | 70 | 76 | 82 | 84 | 86 | 76.2 |
Միջին ամսական արևային ժամ | 73.9 | 101.2 | 170.2 | 190.5 | 221.4 | 254.3 | 283.0 | 252.7 | 194.8 | 129.6 | 75.9 | 54.5 | 2001,9 |
Աղբյուր #1: Météo France[4][5] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[6] |
Դեմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության դինամիկա (Insee[7][8] и Cassini[9]).
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույսի տոն (ֆր.՝ fête des lumières), նշվում է XIX դարի կեսերից դեկտեմբերի սկզբին Լիոնում։ Տոնի օրը քաղաքի բնակիչներն իրենց տների պատուհաններին դնում են վառվող մոմեր, իսկ քաղաքի փողոցները լուսավորվում են հազարավոր լամպերով ու կրակներով։ Տոնն ի սկզբանե նվիրված էր Մարիամ Աստվածածնին, ով քաղաքը փրկել էր ժանտախտից։ Ներկայումս այն իսկական զբոսաշրջային իրադարձություն է։ Ամեն տարի տոնի օրերին Լիոն են այցելում մինչև երեք միլիոն զբոսաշրջիկներ[10]։
- Լիոնի Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոն։
- Նյուի դե Ֆուրվեր (ֆր.՝ Les Nuits de Fourvière, "Ֆուրվերյան գիշերներ"), երաժշտության, կինոյի ու թատրոնի փառատոն։ Անցկացվում է ամեն տարի բաց երկնքի տակ Ֆուրվեր անտիկ թատրոնի տարածքում։
- Նյուի Սոնոր (ֆր.՝ Nuits sonores, «Գիշերվա ձայնները»), էլեկտրոնային երաժշտության փառատոն (մայիսի վերջ)։
Հայերը Լիոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնի հայ համայնքը ստվարացել է հայոց ցեղասպանությունից հետո, երբ այստեղ ապաստանել են Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից տեղահանված բազմաթիվ հայեր։ Նրանց մեծ մասը բանվորություն է արել ավտոմեքենաների, մետաղագործական, վագոնաշինական, ներկարարական գործարաններում։ Ոմանք հաջողության են հասել գործվածքեղենի, սննդի արտադրության, ինչպես նաև առևտրի, շինարարության բնագավառներում (Դանիելյան, Թովմասյան, Իոսյիկյան եղբայրներ, Ն. Բուլուկյան և ուրիշներ)։ Գաղութի կազմավորման առաջին տարիներին ստեղծվել է «Ազգային միություն», որը կազմակերպել է համայնքի կյանքը։ Միության վարչությունը (երկարամյա նախագահներն են եղել Ա. Փափազյանը և Ա. Կյուլպենկյանը) կառուցել է մատուռ, վարձակալել ընդարձակ հողամաս հայ ընտանիքների բնակության համար։
1965 թվականին կառուցվել է սուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում է հայկական մեկօրյա դպրոց։ Մինչև 1939 թվականը գործել է ՀՕԿ -ի Լիոնի մասնաճյուղը, 1928 թվականից՝ ՀԲԸՄ, իսկ հետագայում՝ նաև Ֆրանսահայ մշակութային միության Լիոնի մասնաճյուղերը։
Լիոնում լույս են տեսել հայերեն (նաև ֆրանսերեն) տարբեր բնույթի պարբերականներ, որոնք տպագրվել են «Եփրատ» հայկական տպարանում։ Լիոնի հայերը մասնակցել են ֆաշիզմի դեմ ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարին։
Լիոնում էր Հայ ազգային ճակատի (Ֆրանսիա) կենտրոնատեղին։ Լիոնաբնակ շատ հայեր պատսպարել են գերմանական ճամբարներից փախած սովետական ռազմագերիներին։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեեր Շևա, Իսրայել
- Բելցի, Մոլդովա
- Բեյրութ, Լիբանան
- Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն
- Գյոթեբորգ համայնք, Շվեդիա (հոկտեմբերի 10, 2015)
- Գուանչժոու, Չինաստան
- Երիքով, Պաղեստին
- Երևան, Հայաստան
- Լայպցիգ, Գերմանիա (1981)[11][12]
- Լոձ, Լեհաստան
- Կիև, Ուկրաինա (օգոստոսի 19, 2022)[13][14]
- Կոշիցե, Սլովակիա (ապրիլի 30, 2008)
- Կուրիտիբա, Բրազիլիա
- Կրայովա, Ռումինիա
- Հալեպ, Սիրիա
- Հոշիմին, Վիետնամ
- Մանիլա, Ֆիլիպիններ
- Միլան, Իտալիա (սեպտեմբերի 22, 1967)[11][15]
- Մինսկ, Բելառուս (1976)
- Յոկոհամա, Ճապոնիա
- Նիկոլաև, Ուկրաինա
- Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
- Պեչ, Հունգարիա (1998)[16]
- Սամարղանդ, Ուզբեկստան
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1993)[17]
- Սենթ Լուիս, ԱՄՆ (հունվար 1976)[18]
- Սետիֆ, Ալժիր
- Վառնա, Բուլղարիա
- Քութայիս, Վրաստան
- Ֆրանկֆուրտ, Գերմանիա (հոկտեմբերի 15, 1960)[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ «Données climatiques de la station de Lyon» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climat France» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Normes et records 1961-1990: Lyon-Bron (69) - altitude 198m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lyon sur le site de l’INSEE(չաշխատող հղում), Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
- ↑ Population municipale 2008 sur le site de l’Insee., Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
- ↑ Lyon sur le site de Cassini, Ֆրանսերեն Վիքիպեդիայի տվյալների համաձայն
- ↑ Жеральд Гамбье. Открытие Лиона и его всемирного наследия. Editions La Taillanderie-2010 ISBN 978-2-87629-381-6
- ↑ 11,0 11,1 https://www.grandlyon.com/metropole/partenariats-internationaux.html
- ↑ https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/partnerstaedte/lyon/
- ↑ https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
- ↑ https://kyivcity.gov.ua/news/vitaliy_klichko_z_merami_8_yevropeyskikh_mist_vidkriv_art-obyekt_na_arsenalniy_takozh_kiv_pidpisav_ugodi_pro_pobratimstvo_sche_z_troma_yevropeyskimi_mistami_foto/
- ↑ https://www.comune.milano.it/aree-tematiche/relazioni-internazionali/city-to-city-cooperation/gemellaggi/lione
- ↑ https://pecs.hu/testvervarosok-partnervarosok/
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
- ↑ https://worldtradecenter-stl.com/st-louis-sister-cities-program/lyon-france/
- ↑ https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/lyon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lyon, the City between two rivers Արխիվացված 2013-12-15 Wayback Machine;
- Lyon Culture Land, the cultural guide of the French culture in Lyon Արխիվացված 2014-01-03 Wayback Machine;
- City of Lyon official website Արխիվացված 2011-10-18 Wayback Machine;
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոն» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 620)։ |