Անվերջ լողավազան
Անվերջ, արտահոսող կամ անծայրածիր (անգլ. infinity (edge) pool), արհեստական ջրամբար կամ լողավազան, որտեր ջուրը լցվում է մեկ կամ քանի ծայրերից՝ ստեղծելով տպավորություն, թե ջրային մակերևույթը սահմաններ չունի։
Նմանատիպ լողավազաններ հաճախ պատրաստում են այն վայրերում, որտեղ ջրավազանի ծայրը կարող է «ձուլվել» օվկիանոսի կամ երկնքի տեսարանի հետ։ Նաև նմանատիպ հարմարությունները հաճախ կարելի է տեսնել մոդայիկ հանգստավայրերում և vip-հանգստի այլ տարատեսակ վայրերում[1][2][3]։
Լողավազանի անսահմանության օպտիկական պատրանքը օգտագործվել է դեռևս բարոկկո դարաշրջանի լանդշաֆտակառուցողների կողմից, ինչի մասին վկայում են Վերսալի այգիների որոշ շատրվաններ։
Օպտիկական պատրանք ունեցող ժամանակակից լողավազանները, որպես կանոն, շատ բարդ կառուցվածք ունեն և կատարման բավականին թանկ արժեք ունեն։ Որպեսզի նման մեծ արդյունքի հասնեն, նրանց հաճախ տեղակայում են բլրի կամ տան վերին հատվածում։
Լողավազանի «անսահման» ծայրն ավարտվում է ջրապատվարով, որը 1, 6-6, 4 մմ ավելի ներքև է գտնվում, քան լողավազանի ջրի մակարդակը։ Ջուրը լցվում է ամբարտակի միջոցով պատվարային լողավազան, որ գտնվում է ջրապատվարի ետին հատվածում։ Ջուրը լցվում է այդ ջրահավաք լողավազան, որտեղ այն կրկին արտահոսում է լողավազան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hiller, Jennifer (2015 թ․ մարտի 27). «Ready to take the pool plunge?». San Antonio Express-News. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Leitereg, Neal J. (1965 թ․ մարտի 7). «Chris Bosh drops price on hilltop estate in Pacific Palisades». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Osborne, Claudia (2015 թ․ մարտի 4). «14 Enchanting Infinity Pools That Are Built to Take Your Breath Away». Traveling Sage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cañizares, Ana G. (2006). Infinity Pools. New York: Collins Design. ISBN 0-06-089340-0. OCLC 63171179.
- Infinity Pools: A Special Collection of Dramatic Pools—Built to Inspire. Warminster, Pa.: Manor House Publishing Company. 2011. ISBN 9780983663409. OCLC 746598298.