Կենիտրա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կենիտրա | |||
قنيطرة[1] ֆր.՝ Kenitra[1][2] ֆր.՝ Port-Lyautey[2] | |||
| |||
Երկիր | Մարոկկո | ||
Համայնք | Kénitra Province? | ||
Հիմնադրված է | 1912 թ. | ||
Մակերես | 650 կմ² | ||
ԲԾՄ | 26 մետր | ||
Բնակչություն | ▲507 736 մարդ (2024)[3] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Փոստային դասիչ | 14000 | ||
Պաշտոնական կայք | kenitra.ma(արաբ.) | ||
| |||
Կենիտրա (արաբ․՝ القنيطرة, «փոքր կամուրջ», «կամրջակ»), քաղաք Մարոկկոյի հյուսիս-արևմուտքում, Սեբու գետի նավահանգիստն է։ Տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի ափից 12 կմ հեռավորության վրա և մայրաքաղաք Ռաբաթից 40 կմ դեպի հյուսիս։ Գարբ-Շրարդա-Բենի-Խսեն մարզի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Մարոկկոյի վրա Ֆրանսիայի պրոտեկտորատի ստեղծումը ժամանակակից քաղաքի տեղում կար միայն ամրոց («Կասբա»)։ Քաղաքը հիմնադրվել է 1912 թվականին առաջին ֆրանսիացի գեներալ-նահանգապետ Յուբեր Լիոթեի կողմից, որը նպատակ ուներ զարգացնել երկրի՝ Ատլանտյան ափի քաղաքների և արևելքում գտնվող Ֆեսի, Մեկնեսի միջև առևտուրը։
Կենիտրայի նավահանգիստը բացվել է 1913 թվականին։ 1933 թվականին ֆրանսիացիները քաղաքին տվել են Պորտ Լիոտե պաշտոնական անվանումը[4]։ 1956 թվականին՝ Մարոկկոյի անկախացումից հետո, քաղաքը վերադարձել է իր նախնական անվանմանը՝ Կենիտրա։
70-ական թվականներից Կենիտրայում տեղակայված է եղել ռազմաբազան, որի տարածքի մի մասը զբաղեցնում էին ամերիկացի զինվորականները։ 1991 թվականին ամերիկացիները լքել են Կենիտրայի ռազմաբազան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենիտրաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 17.3 (63.1) |
18.1 (64.6) |
19.5 (67.1) |
20.6 (69.1) |
22.8 (73) |
24.8 (76.6) |
27.4 (81.3) |
27.9 (82.2) |
27.1 (80.8) |
24.7 (76.5) |
21.1 (70) |
18.0 (64.4) |
22.4 (72.3) |
Միջին օրական °C (°F) | 12.3 (54.1) |
13.3 (55.9) |
14.4 (57.9) |
15.7 (60.3) |
18.1 (64.6) |
20.6 (69.1) |
23.0 (73.4) |
23.3 (73.9) |
22.2 (72) |
19.4 (66.9) |
15.9 (60.6) |
13.0 (55.4) |
17.6 (63.7) |
Միջին ցածր °C (°F) | 7.2 (45) |
8.5 (47.3) |
9.3 (48.7) |
10.9 (51.6) |
13.4 (56.1) |
16.3 (61.3) |
18.6 (65.5) |
18.7 (65.7) |
17.4 (63.3) |
14.1 (57.4) |
10.7 (51.3) |
8.0 (46.4) |
12.8 (55) |
Տեղումներ մմ (դյույմ) | 97.6 (3.843) |
94.6 (3.724) |
74.9 (2.949) |
67.3 (2.65) |
37.8 (1.488) |
5.8 (0.228) |
0.4 (0.016) |
0.6 (0.024) |
10.7 (0.421) |
63.0 (2.48) |
130.0 (5.118) |
135.9 (5.35) |
718.6 (28.291) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.3 | 12.7 | 12.2 | 11.0 | 7.6 | 2.9 | 0.3 | 0.7 | 2.8 | 8.6 | 13.3 | 14.0 | 98.4 |
Միջին ամսական արևային ժամ | 165.0 | 170.4 | 229.8 | 255.8 | 296.7 | 302.9 | 326.5 | 312.8 | 263.8 | 227.2 | 174.6 | 161.4 | 2886,9 |
աղբյուր: NOAA[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենիտրայի տնտեսությունը հիմնված է գործվածքների, ծխախոտի արտադրության, ձկան վերամշակման, ինչպես նաև ցիտրուսի, ցորենի և բանջարեղենի աճեցման վրա։ Այստեղ արդյունահանվում է ցինկ, նավթ և բնական գազ։ Կան սննդի (հիմնականում պահածոների, ալրաղացային) արդյունաբերության ձեռնարկություններ։
Քոլեջներ և համալսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Université Ibn Tofail
- ENCG Kénitra (École Nationale de Commerce et de Gestion de Kénitra)
- HECI Kénitra (Hautes Études Commerciales et Informatiques)
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենիտրայում կա երկու երկաթուղային կայան՝ Կենիտրա-Վիլլը և Կենիտրա-Մեդինան։ Էլեկտրագնացքները յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ գնում են Ռաբաթ և Կասաբլանկա։ Այնտեղ կարելի է հասնել նաև երթային ավտոբուսով։ Որպես հասարակական տրանսպորտ քաղաքում գործում են ավտոբուսներ։ Կա նաև 2 տեսակի տաքսի։ Առաջինը ֆիքսված գնով և երթուղով «մեծ տաքսին» է, որը կարող է տեղավորել մինչև 6 ուղևոր։ Նման տաքսիով կարելի է հասնել մոտակա գյուղեր՝ կախված երթուղուց։ Իսկ «փոքր տաքսիով» կարելի է հասնել քաղաքի ցանկացած վայր։ Նման տաքսիում ուղևորների առավելագույն քանակը 3-ն է։
Հայտնի բնիկներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսմայել Ֆերուկի՝ ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ
- Սաիդ Աուիտա՝ մարոկացի թեթև աթլետ
- Պյոտր Շերեմետև՝ ճարտարապետ, մեկենաս և հասարակական գործիչ
- Մարինա Դմիտրիևի Շերեմետև՝ Մարոկկոյի ուղղափառ համայնքի նախագահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2014 Moroccan census / High Commission for Planning
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 2024 Moroccan census / High Commission for Planning — 7
- ↑ Порт-Лиоте // Полупроводники — Пустыня. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 187. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 27). — ISBN 978-5-85270-364-4.
- ↑ «Kenitra Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենիտրա» հոդվածին։ |
|