Ընտանիք (քանդակ, Նյու Յորք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընտանիք (այլ կիրառումներ)
Ընտանիք (քանդակ, Նյու Յորք) | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Chaim Gross? |
Ստեղծում | 1979 |
Երկիր | ԱՄՆ |
Քաղաք | Նյու Յորք շրջան |
Բնակավայր | Նյու Յորք |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Ընտանիք» (անգլ.՝ The Family), ամերիկացի արվեստագետ, մանկավարժ Խայեմ Գրոսի (1904-1991) կերտած բրոնզե քանդակը Նյու Յորքում՝ Մանհեթենի Բլիքեր խաղահրապարակում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեստ 11 և Բլիքեր փողոցների անկյունում գտնվող քանդակը ստեղծվել է 1979 թվականին, տեղադրվել 1992 թվականի մայիսի 27-ին։ Քանդակի ճարտարապետական աշխատանքները կատարել է «Կարահան Շվարթինգ ճարտարապետական ընկերությունը», պատվանդանը ստեղծվել է «Լիթոս» միջազգային կազմակերպության կողմից։
Քանդակը ներկայացնում է հինգ անդամից բաղկացած ընտանիք՝ 2 մեծ և 3 փոքր ֆիգուրներով։ Ըստ Նյու Յորքի Զբոսայգիների և հանգստի վարչության՝ քանդակում կերտված մեծահասակները ձգտում են դեպի վեր՝ իրենց ձեռքերում պահելով երեխաներին՝ ստեղծելով ներդաշնակ ընտանեկան մթնոլորտ[1]։ 7.6 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանն ունի 7.6 ոտնաչափ լայնություն։ Կարմրավուն գրանիտե պատվանդանն ունի 6 ոտնաչափ բարձրություն, 4 ոտնաչափ լայնություն, տրամագիծը կազմում է 3 ոտնաչափ։ Պատվանդանի վրա կա մակագրություն.
Ընտանիք, 1979, Խայիմ Գրոս - Նվեր Նյու Յորք քաղաքին, 1991, Էդվարդ I Կոչ, քաղաքապետ, 1978–1989: |
Ընտանիքին նվիրված քանդակներ կան նաև աշխարհի տարբեր քաղաքներում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bleecker Playground, The Family
- ↑ 15 քանդակներ՝ նվիրված ընտանիքին(չաշխատող հղում)