Jump to content

Բելխատուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բելխատուվ
լեհ.՝ Bełchatów[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքBełchatów County?
Մակերես34,63 կմ²
Բնակչություն54 338 մարդ (մարտի 31, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ44
Փոստային դասիչ97-400
Ավտոմոբիլային կոդEBE
Պաշտոնական կայքbelchatow.pl
Բելխատուվ (Լեհաստան)##
Բելխատուվ (Լեհաստան)

Բելխատուվ (լեհ.՝ Bełchatów), քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Լոձի վոևոդությունում, Ռակուվկա գետի ափին, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 160, Լոձից՝ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Ընկած է լեհական Սերաձ պատմական մարզում։ Հիմնադրվել է XIV դարում, քաղաքի կարգավիճակ ստացել 1743 թվականին, 1870 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1925 թվականին վերստացել այն։ Լեռնահանքային արդյունաբերության խոշոր կենտրոն է. քաղաքից շուրջ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվում են գորշ ածխի հարուստ հանքավայր և «Բելխատուվ» ջերմաէլեկտրակայանը, որն ածուխով աշխատող ամենախոշոր էլեկտրակայանն է Եվրոպայում, տալիս է Լեհաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 20 տոկոսը[3]։ Ածխահանքում ու ջերմաէլեկտրակայանում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 8 հազար մարդ[3]։

Քաղաքն զբաղեցնում է 34.63 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56 973[4], բնակչության խտությունը՝ 1 073,8 մարդ/կմ²[5][5][6][6][7]։

Պաշտոնապես Բելխատուվի ավանդական կերակրատեսակ է գրանցվել wyborowa krówka bełchatowska-ն, որը լեհական ազգային «կովիկ» (krówki) քաղցրավենիքի տեղական տարատեսակն է[8]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելխատուվը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Belchatow;3875859.html
  2. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/051011701011-0967647?var-id=1639616&format=jsonapi
  3. 3,0 3,1 Colgan, Jeff D.; Green, Jessica F.; Hale, Thomas N. (2021). «Asset Revaluation and the Existential Politics of Climate Change». International Organization (անգլերեն). 75 (2): 586–610. doi:10.1017/S0020818320000296. ISSN 0020-8183.
  4. Cytuj |tytuł = Wyniki badań bieżących - Baza Demografia - Główny Urząd Statystyczny |data dostępu = 2020-05-20 |opublikowany = demografia.stat.gov.pl |url = http://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx Արխիվացված 2018-12-26 Wayback Machine
  5. 5,0 5,1 «Bełchatów (Łódź) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância». Polska w liczbach (polonês). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-02-04 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
  7. «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Data for territorial unit 1001011.
  8. «Wyborowa krówka bełchatowska». Ministerstwo Rolnictwa i Rozwoju Wsi - Portal Gov.pl (լեհերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Portal Bełchatów» [Bełchatów - Partnership Cities]. Miasto Bełchatów [Bełchatów town council] belchatow.pl (լեհերեն). 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  10. «Myślenice - Miasta partnerskie» [Myślenice - Partnership Cities] (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելխատուվ» հոդվածին։