Jump to content

Անվերջ լողավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսահման լողավազանը Սինգապուրի Marina Bay Sands երկնաքերում
"Անվերջ լողավազանը" Կոլումբիայի հյուրանոցներից մեկում

Անվերջ, արտահոսող կամ անծայրածիր (անգլ. infinity (edge) pool), արհեստական ջրամբար կամ լողավազան, որտեր ջուրը լցվում է մեկ կամ քանի ծայրերից՝ ստեղծելով տպավորություն, թե ջրային մակերևույթը սահմաններ չունի։

Նմանատիպ լողավազաններ հաճախ պատրաստում են այն վայրերում, որտեղ ջրավազանի ծայրը կարող է «ձուլվել» օվկիանոսի կամ երկնքի տեսարանի հետ։ Նաև նմանատիպ հարմարությունները հաճախ կարելի է տեսնել մոդայիկ հանգստավայրերում և vip-հանգստի այլ տարատեսակ վայրերում[1][2][3]։

Լողավազանի անսահմանության օպտիկական պատրանքը օգտագործվել է դեռևս բարոկկո դարաշրջանի լանդշաֆտակառուցողների կողմից, ինչի մասին վկայում են Վերսալի այգիների որոշ շատրվաններ։

Օպտիկական պատրանք ունեցող ժամանակակից լողավազանները, որպես կանոն, շատ բարդ կառուցվածք ունեն և կատարման բավականին թանկ արժեք ունեն։ Որպեսզի նման մեծ արդյունքի հասնեն, նրանց հաճախ տեղակայում են բլրի կամ տան վերին հատվածում։

Լողավազանի «անսահման» ծայրն ավարտվում է ջրապատվարով, որը 1, 6-6, 4 մմ ավելի ներքև է գտնվում, քան լողավազանի ջրի մակարդակը։ Ջուրը լցվում է ամբարտակի միջոցով պատվարային լողավազան, որ գտնվում է ջրապատվարի ետին հատվածում։ Ջուրը լցվում է այդ ջրահավաք լողավազան, որտեղ այն կրկին արտահոսում է լողավազան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hiller, Jennifer (2015 թ․ մարտի 27). «Ready to take the pool plunge?». San Antonio Express-News. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  2. Leitereg, Neal J. (1965 թ․ մարտի 7). «Chris Bosh drops price on hilltop estate in Pacific Palisades». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  3. Osborne, Claudia (2015 թ․ մարտի 4). «14 Enchanting Infinity Pools That Are Built to Take Your Breath Away». Traveling Sage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]