Անիի ճակատամարտ
Թվական | 1042 |
---|---|
Վայր | |
Արդյունք | Հայկական զորքերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բագրատունիների թագավորություն | Բյուզանդական կայսրություն |
Հրամանատարներ | |
Վահրամ Պահլավունի | անհայտ |
Կողմերի ուժեր | |
50.000 | 100000 |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | 20.000 |
Ընդհանուր կորուստներ |
Անիի ճակատամարտ, տեղի է ունեցել 1042 թվականին Վահրամ Պահլավունու ղեկավարած հայկական և Բյուզանդական կայսրության ուժերի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայկական ուժերի փայլուն հաղթանակով, իսկ բյուզանդացիները տվել են 20.000 զոհ[1][2][3]։
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիայի Մոնոմախ կայսրը, տեղեկանալով Հովհաննես-Սմբատի մահվան մասին, նրա տված կտակի համաձայն պահանջում է Անիի Բագրատունյաց թագավորությունը հանձնել իրեն և զորքեր է ուղարկում Անի։ Սպարապետ Վահրամ Պահլավունիին և Գագիկ Բ թագավորն արագ բանակ են հավաքում և ոտքի հանում ժողովրդին՝ Անին պաշտպանելու և երկրից օտարներին դուրս մղելու համար։ Բանակը կազմված էր 30.000 հետևակից և 20.000 հեծյալից։ Զորքերը բաժանում է երեք դիվիզիայի[4]։
Բյուզանդացիները, ընդհանուր առմամբ, կորցնում են 20,000 զինվոր։ Այս հաղթանակի շնորհիվ Վահրամ Պահլավունին կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հետ կարողանում է թագադրել Գագիկ Բ-ին և Վեստ Սարգիսից գրավել Անին։ Սակայն բյուզանդացիներն այդ պարտությունից հետո չեն հրաժարվում Անիի թագավորությունը նվաճելու մտքից, և մինչև 1044 թվականը ևս երեք անգամ հարձակվում են Անիի վրա, բայց ամեն անգամ, հանդիպելով հայերի դիմադրությանը, ստիպված են լինում նահանջել։ Կայսրը, Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձ խորհրդով, Կոստանդնուպոլիս է հրավիրում Գագիկ Բ-ին՝ հաշտություն կնքելու պատրվակով։ Վահրամ Պահլավունին և նրա կողմնակիցները դեմ են լինում նրա այցելությանը, և Գագիկը հրաժարվում է կայսեր հրավերից, սակայն հաջորդ անգամ, Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի հորդորանքների շնորհիվ, համաձայնվում է և 1044 թվականին մեկնում Կոստանդնուպոլիս։ Արքան մեկնելուց առաջ երկրի կառավարումը հանձնում է Պետրոս Գետադարձին և նրան տալիս մայրաքաղաքի դարպասների բանալիները, որից հետո կաթողիկոսն ու նրա կողմնակիցները երդվում են պաշտպանել երկիրն ու Անին մինչև Գագիկի վերադարձը։ Թագավորի մեկնելուց հետո կաթողիկոսն ու Վեստ Սարգիսը քաղաքի բալալիները թաքուն ուղարկում են կայսրին՝ հայտնելով, որ հայերը որոշել են Անին հանձնել կայսրությանը։
Կայսրության մայրաքաղաքում, Կոստանդնուպոլսում, սկզբնապես Գագիկին արքայավայել են ընդունում, սակայն հետո պահանջում են, որ հանձնի Անիի բանալիները և փոխարենը Փոքր Ասիայում ստանա ընդարձակ կալվածքներ։ Հայոց թագավորը մերժում է կայսեր այդ առաջարկը և իմանալով, որ Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձն արդեն հանձնել են մայրաքաղաքի դարպասների բանալիները՝ ասում է. «Հայաստանի տերն ու թագավորը ես եմ, իսկ ես չեմ տա Հայաստանը քեզ, դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»։ Մոնոմախ կայսրը, Գագիկ Բ-ին ասպարեզից հանելուց հետո, մեծ բանակով գալիս և պաշարում է Անին։ Այն գրավվում է 1045 թվականին, որի արդյունքում վերանում է Բագրատունիների հայոց թագավորությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մաքլեր, էջ. 165.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 676-683
- ↑ Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 458-459
- ↑ History of Armenia by Father Michael Chamich from B.C. 2247 to the Year of Christ 1780, or 1229 of the Armenian era – Page 124 by Mik'ayel Ch'amch'yants'
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։