Ջոն Ստյուարտ Միլ
Ջոն Ստյուարտ Միլ անգլ.՝ John Stuart Mill | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1806[1][2][3][…] Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 8, 1873[1][2][3][…] (66 տարեկան) Ավինյոն[4] |
Գերեզման | Cimetière Saint-Véran |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | աթեիզմ, էգալիտարիզմ, ուտիլիտարիզմ և ազատականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, էգալիտարիզմ, clerk և սուֆրաժիստ |
Հաստատություն(ներ) | Արևելա-հնդկական ընկերություն[5] |
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Ամուսին(ներ) | Հարիեթ Թեյլոր Միլ |
Հայր | Ջեմս Միլլ[5] |
Ուսուցիչ | Ջերեմի Բենթամ[8] |
Ստորագրություն | |
John Stuart Mill Վիքիպահեստում |
Ջոն Ստյուարտ Միլ (անգլ.՝ John Stuart Mill, մայիսի 20, 1806[1][2][3][…], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1873[1][2][3][…], Ավինյոն[4][9]), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող։ Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարևոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության և քաղտնտեսության ոլորտներում։ Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»[10][11]։ Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, և այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները[12]։ Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), և քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ[13]։
Անդամակցել է լիբերալ կուսակցությանը։ Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռևս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք[14][15] (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը)։
Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետևորդն էր։ Միևնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգևոր հայր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Միլը ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան, տնտեսագետ Ջեյմս Միլի որդին էր։ Հայրը, որ Դևիդ Ռիկարդոյի մտերիմ ընկերն էր և վերջինիս ու Ջերեմի Բենթամի հետևորդը, հատուկ նպատակ է դրել նրանից կերտել հանճարեղ մի մտածող, ով Բենթամի և իր մահից հետո պիտի շարունակեր ուտիլիտարիզմի տեսության զարգացման ու տարածման գործը[16]։ Եվ ինքն անձամբ, Բենթամի ու Ֆրենսիս Փլեյսի օժանդակությամբ, զբաղվել է Ջոնի կրթության ու խստապահանջ դաստիարակության գործով։ Տղան երեք տարեկանից հին հունարեն է սովորել[17], ութ տարեկանում արդեն բնագրով կարդացել է Եզոպոսի առակները, Քսենոֆոնի «Անաբասիս»-ը[17], Հերոդոտոսի[17], Պլատոնի և հույն այլ հեղինակների աշխատություններ[17], ձեռնամուխ եղել լատիներենին տիրապետելու, մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն ուսումնասիրելու գործին, նշանակվել իր փոքր եղբայրների ու քույրերի ուսուցիչ։ Տասներեք տարեկանից ծանոթացել է քաղաքատնտեսությանը, հոր հետ միասին ուսումնասիրել Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի աշխատությունները (վերջինս հաճախ պատանուն հրավիրել է իր տուն ու նրա հետ զրուցել քաղաքատնտեսության զանազան հիմնախնդիրների շուրջ)։ Տասնչորս տարեկանում արդեն Ջոն Միլը համալսարանական ծրագրերը մեծապես գերազանցող գիտելիքների էր տիրապետում։
1823 - 1825 թվականներին նա ծառայել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունում[18], 1865 - 1868 թվականներին եղել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի անդամ[19][20]։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրողների գնահատմամբ՝ Ջոն Միլի փիլիսոփայական գլխավոր աշխատություններն են «Ազատության մասին» (1859), «Ուտիլիտարիզմ» (1861), «Տրամաբանության համակարգը» (անգլ.՝ А System of Logic; 1843), տնտեսագիտական աշխատանքներից՝ «Քաղաքատնտեսության առարկայի և նրա մեթոդի մասին» (1836), «Էսսեներ քաղաքատնտեսության մի քանի չլուծված հարցերի մասին» (անգլ.՝ Essays on some unsettled Questions in Political Economy)[21], «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy, 1848 թ.) երկերը։ «Քաղաքատնտեսության սկզբունքները» գրքի նախաբանում Միլը գրել է, որ իր խնդիրն է համարել ստեղծել Ադամ Սմիթի «Ուսումնասիրություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» աշխատության նորացված տարբերակը՝ տնտեսագիտական գիտելիքների մակարդակի աճի և ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հաշվառումով։ Գրքի հիմնական բաժինները նվիրված են արտադրությանը, բաշխմանը, փոխանակմանը, կապիտալիզմի առաջընթացին և տնտեսության մեջ պետության ունեցած դերին։ Միլին հաջողվել է իր աշխատության մեջ համակցել Ռիկարդոյի տեսությունն ու նրան քննադատողների առաջարկած մոդիֆիկացիաներից լավագույնները։ Դրա շնորհիվ գրքում տեղ են գտել ժամանակի առավել էական ու արժեքավոր քաղաքական-տնտեսագիտական գաղափարները, և պատահական չէ, որ այն դարձել է անգլիախոս աշխարհի հիմնական տնտեսագիտական դասագիրքը (մինչև 1890 թ. Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքները» երկի լույընծայումը)[22], ճանաչվել է տնտեսագիտական լավագույն դասագիրք, թարգմանվել մի շարք լեզուներով, բազմիցս վերահրատարակվել և գործածվել եվրոպական բազմաթիվ համալսարաններում։
Հասարակական-քաղաքական հայացքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Միլը խոսքի ազատության եռանդուն պաշտպան և գրաքննության հակառակորդ էր։ Իրեն դրսևորել է որպես ժողովրդավարության տեսաբան, քննադատել է բուրժուական կարգերի արատները (ունեցվածքային անհավասարությունը, փողի պաշտամունքը, աշխատավորների ցածր կենսամակարդակը), որոնց հաղթահարման միջոցը համարել է հասարակական բարեփոխումների իրականացումը։ Նա հույս է տածել, որ կապիտալիստական ընկերություններին կփոխարինեն բանվորական կոոպերատիվները («բանվորական ընկերակցությունները»), պետության հասարակական-տնտեսական գործառույթները կբարեփոխվեն ու կուղղվեն ամբողջությամբ վերցրած հասարակության և մասնավորապես նրա նվազ պաշտպանված խավերի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ համընդհանուր կրթության, լուսավորության ապահովմանը, արհմիությունները կստանան հասարակական-քաղաքական լայն իրավունքներ, ընդսմին՝ նաև գործադուլի իրավունք։ Միլը եղել է ստրկատիրության անհաշտ հակառակորդ, առաջարկել է, որ գաղութներին ավելի մեծ իրավունք ու հնարավորություն տրվի իրենց հուզող հարցերը լուծելու գործում։ Նա համարել է, որ բոլոր կանայք և տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ստրկական վիճակում են գտնվել ու գտնվում, ուստի հետևողականորեն պայքարել է կանանց ազատագրման, նրանց ընտրական իրավունքի ապահովման համար։
Կրոնական հայացքների տեսակետից Միլը ագնոստիկ էր և սկեպտիկ[23][24][25][26]։
Միլի ժամանակներում նրա վերոնշյալ հայացքներից շատերն արմատական էին համարվում, և դրա պատճառով նա մի քանի անգամ կալանավորվել է։ Նրա ազատականությունը (լիբերալիզմը) շատ առումներով կարելի է համարել ավելի հետևողական, քան, օրինակ, Ջոն Լոկինը, Շառլ Մոնտեսքյոյինը։
Աշխատությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիրը | Տարեթիվը | Աղբյուրը |
---|---|---|
"Two Letters on the Measure of Value" | 1822 | "The Traveller" |
"Questions of Population" | 1823 | "Black Dwarf" |
"War Expenditure" | 1824 | Westminster Review |
"Quarterly Review – Political Economy" | 1825 | Westminster Review |
"Review of Miss Martineau's Tales" | 1830 | Examiner |
"The Spirit of the Age" | 1831 | Examiner |
"Use and Abuse of Political Terms" | 1832 | |
"What is Poetry" | 1833, 1859 | |
"Rationale of Representation" | 1835 | |
"De Tocqueville on Democracy in America [i]" | 1835 | |
"State of Society In America" | 1836 | |
"Civilization" | 1836 | |
"Essay on Bentham" | 1838 | |
"Essay on Coleridge" | 1840 | |
"Essays On Government" | 1840 | |
"De Tocqueville on Democracy in America [ii]" | 1840 | |
A System of Logic | 1843 | |
Essays on Some Unsettled Questions of Political Economy | 1844 | |
"Claims of Labour" | 1845 | Edinburgh Review |
The Principles of Political Economy: with some of their applications to social philosophy | 1848 | |
"The Negro Question" | 1850 | Fraser's Magazine |
"Reform of the Civil Service" | 1854 | |
Dissertations and Discussions | 1859 | |
A Few Words on Non-intervention | 1859 | |
On Liberty | 1859 | |
Thoughts on Parliamentary Reform | 1859 | |
Considerations on Representative Government | 1861 | |
"Centralisation" | 1862 | Edinburgh Review |
"The Contest in America" | 1862 | Harper's Magazine |
Utilitarianism | 1863 | |
An Examination of Sir William Hamilton's Philosophy | 1865 | |
Auguste Comte and Positivism | 1865 | |
Inaugural Address at St. Andrews Concerning the value of culture | 1867 | |
"Speech In Favour of Capital Punishment"[27][28] | 1868 | |
England and Ireland | 1868 | |
"Thornton on Labour and its Claims" | 1869 | Fortnightly Review |
The Subjection of Women | 1869 | |
Chapters and Speeches on the Irish Land Question | 1870 | |
Nature, the Utility of Religion, and Theism | 1874 | |
Autobiography | 1873 | |
Three Essays on Religion | 1874 | |
Socialism | 1879 | Belfords, Clarke & Co. |
"Notes on N. W. Senior's Political Economy" | 1945 | Economica N.S. 12 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Милль Джон Стюарт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/john-stuart-mill-dr-hc
- ↑ (not translated to mul), Sanger L. Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
- ↑ Thouverez, Emile. 1908. Stuart Mill (4th ed.) Paris: Bloud & Cie. p. 23.
- ↑ John Stuart Mill (Stanford Encyclopedia of Philosophy)
- ↑ Macleod, Christopher (2017 թ․ նոյեմբերի 14). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy. Metaphysics Research Lab, Stanford University – via Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ «John Stuart Mill's On Liberty». victorianweb. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին. «On Liberty is a rational justification of the freedom of the individual in opposition to the claims of the state to impose unlimited control and is thus a defense of the rights of the individual against the state.»
- ↑ McManus, Matt (2021 թ․ մայիսի 30). «Was John Stuart Mill a Socialist?». Jacobin (magazine). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Orator Hunt and the first suffrage petition 1832». UK Parliament.
- ↑ «John Stuart Mill and the 1866 petition». UK Parliament.
- ↑ Halevy, Elie (1966). The Growth of Philosophic Radicalism. Beacon Press. էջեր 282–284. ISBN 978-0191010200.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 «Cornell University Library Making of America Collection». collections.library.cornell.edu.
- ↑ Mill, John Stuart. Writings on India. Edited by John M. Robson, Martin Moir and Zawahir Moir. Toronto: University of Toronto Press; London: Routledge, c. 1990.
- ↑ |issue= 22991 |date=14 July 1865 |page=3528}}
- ↑ Capaldi, Nicholas. John Stuart Mill: A Biography. pp. 321—322, Cambridge, 2004, 0521620244.
- ↑ Аникин А. В. Глава 13. Вокруг Рикардо и после // Юность науки.
- ↑ Блауг М. 100 великих экономистов до Кейнса Արխիվացված 2015-07-03 Wayback Machine
- ↑ Editorial Notes(անգլ.) // Secular Review : newspaper. — 1885. — Т. 16. — С. 203.
- ↑ Linda C. Raeder Spirit of the Age // John Stuart Mill and the Religion of Humanity. — University of Missouri Press, 2002. — С. 65. — ISBN 978-0826263278
- ↑ Larsen, Timothy John Stuart Mill: A Secular Life. — Oxford University Press, 2018. — С. 14. — ISBN 9780198753155
- ↑ Larsen, Timothy. «A surprisingly religious John Stuart Mill».
- ↑ Hansard report of Commons Sitting: Capital Punishment Within Prisons Bill – [Bill 36.] Committee stage: HC Deb 21 April 1868 vol. 191 cc 1033–63 including Mill's speech Col. 1047–1055 Արխիվացված 30 Հունիս 2009 Wayback Machine
- ↑ His speech against the abolition of capital punishment was commented upon in an editorial in The Times, Wednesday, 22 April 1868; p. 8; Issue 26105; col E:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alican, Necip Fikri (1994). Mill's Principle of Utility: A Defense of John Stuart Mill's Notorious Proof. Amsterdam and Atlanta: Editions Rodopi B. V. ISBN 978-9051837483.
- Bayles, M. D. (1968). Contemporary Utilitarianism. Anchor Books, Doubleday.
- Bentham, Jeremy (2009). An Introduction to the Principles of Morals and Legislation (Dover Philosophical Classics). Dover Publications Inc. ISBN 978-0486454528.
- Brandt, Richard B. (1979). A Theory of the Good and the Right. Clarendon Press. ISBN 978-0198245506.
- Lee, Sidney, ed. (1894). . Dictionary of National Biography. Vol. 37. London: Smith, Elder & Co.
- López, Rosario (2016). Contexts of John Stuart Mill's Liberalism: Politics and the Science of Society in Victorian Britain. Baden-Baden, Nomos. ISBN 978-3848736959.
- Lyons, David (1965). Forms and Limits of Utilitarianism. Oxford University Press (UK). ISBN 978-0198241973.
- Mill, John Stuart (2011). A System of Logic, Ratiocinative and Inductive (Classic Reprint). Forgotten Books. ISBN 978-1440090820.
- Mill, John Stuart (1981). «Autobiography». In Robson, John (ed.). Collected Works, volume XXXI. University of Toronto Press. ISBN 978-0710007186.
- Moore, G. E. (1903). Principia Ethica. Prometheus Books UK. ISBN 978-0879754983.
- Rosen, Frederick (2003). Classical Utilitarianism from Hume to Mill. Routledge.
- Scheffler, Samuel (1994 թ․ օգոստոս). The Rejection of Consequentialism: A Philosophical Investigation of the Considerations Underlying Rival Moral Conceptions, Second Edition. Clarendon Press. ISBN 978-0198235118.
- Smart, J. J. C.; Williams, Bernard (1973 թ․ հունվար). Utilitarianism: For and Against. Cambridge University Press. ISBN 978-0521098229.
- Francisco Vergara, « Bentham and Mill on the "Quality" of Pleasures», Revue d'études benthamiennes, Paris, 2011.
- Francisco Vergara, « A Critique of Elie Halévy; refutation of an important distortion of British moral philosophy », Philosophy, Journal of The Royal Institute of Philosophy, London, 1998.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A System of Logic, University Press of the Pacific, Honolulu, 2002, 1410202526
- John Stuart Millի գործերը Գուտենբերգ նախագծում
- The Online Books Page lists works on various sites
- Works, readable and downloadable
- Primary and secondary works
- More easily readable versions of On Liberty, Utilitarianism, Three Essays on Religion, The Subjection of Women, A System of Logic, and Autobiography
- Of the Composition of Causes Արխիվացված 2011-10-06 Wayback Machine, Chapter VI of System of Logic (1859)
- John Stuart Mill's diary of a walking tour at Mount Holyoke College Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
- * John Stuart Mill in the Internet Encyclopedia of Philosophy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստյուարտ Միլ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 20 ծնունդներ
- 1806 ծնունդներ
- Մայիսի 8 մահեր
- 1873 մահեր
- Ավինյոն քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 19-րդ դարի տնտեսագետներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիացի ֆեմինիստ գրողներ
- Անգլիացի ֆեմինիստներ
- Բրիտանացի տնտեսագետներ
- Բրիտանացի ֆեմինիստ գրողներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ֆեմինիստ գրողներ